14:04 08.06.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում»:
13:46 08.06.2024
Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է […]
13:21 08.06.2024
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել […]
11:41 08.06.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը կրկին ակտուալ դարձավ 44-օրյա պատերազմից հետո: Ինչո՞ւ որպես հիմք ընդունվեց 1976թ.-ի քարտեզը: Դիտե՛ք «Հեռանկար բանավեճի» շրջանակում պատրաստված հատուկ ռեպորտաժում:
21:06 07.06.2024
Հայաստանը կոպիտ միջամտություն է համարել Բաքվի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների մասին: Այդ մասին գրված է Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Դրանում նաև նշված է, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը: Ալիևը մինչ այդ էլ է դժգոհել Հայաստանի Սահմանադրությունից: Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հենց այս անգամ […]
20:52 07.06.2024
Եվրոպական միությունն ու Հայաստանը շարունակում են արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված համագործակցությունը։ Այս մասին հայտնում է արդարադատության նախարարությունը։ Հայատանի կառավարությանը 3․5 միլիոն եվրո է փոխանցվել 11 միլիոն եվրո բյուջե ունեցող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում
20:05 07.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: «Մեծապես կարեւորում եմ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ կառույցների միջոցով մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետեւողական աջակցությունը: Մենք՝ օրենսդիրներս, անում ենք եւ պատրաստ ենք անել հնարավորը՝ […]
19:50 07.06.2024
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հայ խորհրդարանականներին ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը, հայտարարեց, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն չի գնացել Ուկրաինա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ ընդգծելով, որ չի մեկնաբանում […]
19:36 07.06.2024
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում և չի քննարկում որեւէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որեւէ ալյանսի միանալու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել […]
19:21 07.06.2024
Կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի ընդլայնված կազմով հանդիպումը: Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ սա կազմակերպության գլխավոր քարտուղարի մակարդակով առաջին այցն է Հայաստան՝ հույս հայտնելով, որ այցի ընթացքում քննարկումները կնպաստեն ՇՀԿ հետ Հայաստանի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած՝ […]
18:54 07.06.2024
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին՝ չեղարկել աջակցությունը Ադրբեջանին՝ կլիմայական COP29 վեհաժողովն անցկացնելու հարցում։ Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որի ղեկավարը պարբերաբար ցեղասպանական գաղափարներ է հնչեցնում հայերի հասցեին՝ նրանց անվանելով «շներ», «շնագայլեր» և «ահաբեկիչներ»։ Լեմկինի ինստիտուտը հորդորում է միջազգային հանրությանը՝ մերժել ցեղասպանական գաղափարախոսությունը և դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ վեհաժողովի անցկացման […]
18:49 07.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Հ․Հովհաննիսյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Նոր Արեշ 27փ․ 18-54; 36փ․ 17-30 առանձնատներ, Էրեբունի փ․ 28, 30, 32, 34 շենքեր, 11։00-17:00 Նալբանդյան փ. 13, 15 շենքեր, Պուշկինի փ. 2 […]
18:39 07.06.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Արտանիշի և Նորաշենի արգելոցներին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 195 հատ խեցգետնաորսիչ և 35 հատ ձկնորսական ցանց: Խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
18:17 07.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստը: Կոմիտեի անդամներին ներկայացվել են նախագնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցումը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը, ժամանակակից ստանդարտներով դատարաններ և նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծումը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ, Երևան քաղաքի […]
18:12 07.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 46–ամյա բնակչի կողմից իր հորեղբոր որդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան […]
17:54 07.06.2024
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի առանձնազրույցը:
17:43 07.06.2024
Նախատեսվում է հստակեցնել Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, որն այլեւս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում: Թե’ խաղաղ, թե’ պատերազմական դրությունների ժամանակ գվարդիան կգտնվի ՆԳՆ ընդհանուր համակարգման եւ ոստիկանապետի անմիջական համակարգման ներքո: «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախագծով հստակեցվում են Ոստիկանության գվարդիայի գործառույթները: Դրանք են` հասարակական […]
17:28 07.06.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցադրության բացմանը: Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) դեռևս 1970-ականներից ձևավորված հավաքածուն: Այն ընդգրկում է հայ կերպարվեստի նշանավոր արվեստագետների գեղանկարչական ու գրաֆիկական գործերի միայն մի մասը (շուրջ 60 գործ)՝ հավաքագրված գնումների, փոխանակման և նվիրաբերության միջոցով: […]
17:22 07.06.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 7-ին այցելել են ջրհեղեղից առավել տուժած Ալավերդու Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: Նրանց են միացել նաև աղետի գոտի ժամանած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը: […]
17:12 07.06.2024
Հունիսի 7-ին անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, պատասխանատու այլ կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Նախարարին և մարզպետին է ներկայացվել աղետի գոտում […]
17:07 07.06.2024
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ. հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործությունների: Կիբերհանցագործությունների դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր են միջպետական համագործակցությունը և ներպետական օրենսդրությամբ արդյունավետ իրավական կարգավորումներ սահմանելը: Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության օրենսդրական […]
17:00 07.06.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում հունիսի 1-ից վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, տոնավաճառում վաճառքն իրականացնելու են բացառապես գյուղացիական տնտեսություն վարողները։
16:55 07.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում հիվանդների վաղ հայտնաբերման, բուժօգնության և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, «Ալավերդու ախտահանիչ կենտրոն» ՍՊԸ-ի բուժանձնակազմը կատարում են ամենօրյա բակային համայցեր: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: Իրականացվում է դեղորայքի պահանջարկի […]
16:44 07.06.2024
Հունիսի 5-9-ը Բեռլինում անցկացվող «ILA Berlin 2024» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գերմանիա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ։ Այցելության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են […]
16:39 07.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենա Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է: Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցութային 3 անվանակարգերում կցուցադրվի […]
16:27 07.06.2024
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում «Ոստիկանության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ: […]
16:22 07.06.2024
Հունիսի 7-ին՝ ժամը 11։28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։03-ին, մարվել՝ 13։45-ին։ Այրվել […]
16:14 07.06.2024
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20-ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար: Չարենցի տուն թանգարանում «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների […]
16:08 07.06.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Դեսպանին է ներկայացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով վնասված կամուրջների խնդիրը։ Ընդգծվել է, որ հեղեղումների հետևանքով […]