TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անձնապես ինձ համար կարևոր չէ՝ որ շենքում կաշխատեմ, կարևոր է աշխատակիցների համար․ Արմեն Սարգսյան

13:38 09.11.2018

Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը Հայաստանի նախագահի աշխատակազմին է տրվելու օրենքով այդ նախագծի հաստատումից հետո, բայց նախագահ Արմեն Սարգսյանի համար նշանակություն չունի, թե որտեղ՝ ինչ շենքում է ինքն աշխատելու։ Այս մասին նախագահն այսօր հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Անձնապես ինձ համար կարևոր չէ՝ որ շենքում կաշխատեմ, կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքն է ավելի հարմարավետ […]

̰
8 իրանցի փախուստի փորձ է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

13:30 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել […]

̰
ՀՀԿ խորհուրդը նոյեմբերի 11-ին կայանալիք նիստում կքննարկի ընտրություններին մասնակցության ձևաչափը

13:24 09.11.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կհրավիրվի նոյեմբերի 11-ին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, ժամը դեռևս հստակեցված չէ, բայց, հավանաբար, այն կլինի երեկոյան»,- ասաց Շարմազանովը։ Նիստի ընթացքում կքննարկվի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն […]

̰
Դանակահարություն Հյուսիսային պողոտայում

13:24 09.11.2018

Նոյեմբերի 8-ին` ժամը 02:5-ից սկսած, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի և աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էին դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

13:21 09.11.2018

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի […]

̰
Նոյեմբերի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 57 դեպք

13:12 09.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, հայտնում են ոստիկանությունից: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, ծեծի ու յուրացման կամ վատնման 5-ական, սպանության սպառնալիքի 3, հարկերից խուսափելու, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, […]

̰
Մայիսի 9-ի և Նժդեհի փողոցների խաչմերուկում վաղը կիրականացվեն վանդակաձև հորիզոնական դեղին գծանշումներ

13:07 09.11.2018

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 10-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

̰
Հայտնի է ամենամեծ ազգային փոքրամասնությունների` ընտրելու իրավունք ունեցողների թիվը

13:06 09.11.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: Ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են. Եզդի՝ 35 308, Ռուս՝ 11 911, Ասորի՝ 2 769, Քուրդ՝ 2 162:

̰
Դաշտ գյուղի դպրոցի տնօրենը շատ խիստ է եղել այն ուսուցիչների հանդեպ, որոնք վիրավորել են երեխաներին. ծնողներ

12:59 09.11.2018

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը դպրոցի ուսուցիչների բողոքների հիման վրա ազատվել է աշխատանքից: Դպրոցի աշակերտներից մեկի ծնող Նարինե Գրիգորյանի խոսքով՝ արդեն 5 տարի պաշտոնավարող տնօրենը՝ Սուսաննա Նազարյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր հոկտեմբերի 28-ին, սակայն նա շարունակում էր լինել ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժների հորդորով երեկ ազատվել է աշխատանքից. «Մենք դեմ չենք մեր մանկավարժներին, […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվն` ըստ ընտրական տարածքների

12:49 09.11.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների քանակը` ըստ ընտրական տարածքների: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 2 574 916 է: Ըստ ընտրական տարածքների` ընտրողների թվային պատկերը հետևյալն է. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն՝ 200 112, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն՝ 213 628, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ՝ 225 223, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն՝ 209 035, Արարատի մարզ՝ 221 655, Արմավիրի […]

̰
Երևանում բացվեց առաջին Սմարթ այգին

12:16 09.11.2018

Երևանում բացվել է առաջին Սմարթ այգին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ազատամուտ համայնքի ղեկավարի որդին կալանավորվել է

12:11 09.11.2018

ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Որոշման հիմք է հանդիսացել ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի […]

̰
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 12 միլիոն ՀՀ դրամի վնաս

12:01 09.11.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 43 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 17-ի վերաբերյալ նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 41 դեպք, […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Դավիթ Սանասարյանին

11:55 09.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը, քննարկվել են տվյալ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին

11:35 09.11.2018

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արթուր Մարտիրոսյանի դին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին` ժամը 11:15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Արթուր Մարտիրոսյանը, ով աուտիզմ ուներ, նոյեմբերի 6-ին տնից դուրս էր եկել […]

̰
Արցախյան հակամարտությունը շատ ձգձգվեց, ժամանակն է հասարակություններին պատրաստել խաղաղության․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչություն

11:17 09.11.2018

«Այս հակամարտությունը շատ ձգձգվեց։ Ժամանակն է, որ կողմերը խուսափեն փոխադարձ մեղադրանքներից և հասարակությունները պատրաստեն խաղաղության»։ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչությունն այսպիսի բովանդակությամբ բաց նամակ է ուղարկել կազմակերպության ղեկավարությանն ու Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ներկայացուցչությունը բարձր է գնահատում մինչ այս արված աշխատանքը, բայց ուզում է ավելին։ Նահանգների ներկայացուցիչը հայտարարում է, որ […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են սկսելու

09:59 09.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնությունից Դավիթ Գասպարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներ են սկսում: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի […]

̰
Քաղաքացին սպառնացել է վնասել իրեն

09:47 09.11.2018

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտակայքում գտնվող կինը գտնվում է հուզական վիճակում և սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ Է. Մ.-ն (ծնված 1960 թ.) գտնվել է հուզված, […]

̰
Վթարային ջրանջատում Լոռու մարզում

09:30 09.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 16:00-22։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի, ՔՇՀ 4 թաղամասի 1-4, 26-41 շենքերի, Տարոն 1 թաղամասի 1-6 շենքերի, Տավրոս թաղամասի 1-22 փողոցների՝ նրբանցքներով ու փակուղիներով, Տավրոս–Առափնյա, Սարի թաղ, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածնունդ, Լեռնային փողոցների, Ուկրշինի տնակային […]

̰
Հոսանքազրկումներ Երևանում և 9 մարզում

09:16 09.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արզումանյան փ. 7 շենքը, Շինարարների փ. 27 շենքը, Ֆուչիկի 1-ին նրբ․ 6 շենքը, Ֆուչիկի 2-րդ նրբ. 4, 7, 5 շենքերը, Մարգարյան փ. 25, 27 շենքերը, թիվ 102 դպրոցը և թիվ […]

̰
Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կա տուժած

01:00 09.11.2018

Նոյեմբերի 8-ին` ժամը 21:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդի խճուղու 108 հասցեում գտնվող «Օդալեն» ռեստորանի մոտակայքում բախվել են «Volkswagen» մակնիշի (վարորդը` Հ. Հ.), «Volkswagen golf» […]

̰
Երկրի նախագահը լուրջ ներդրում կանի Շիրակի երկրագիտական թանգարանի վերակառուցման գործում

23:27 08.11.2018

Երկրի նախագահը Գյումրի կատարած այցի ժամանակ, ապագա երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգմանը վերաբերող հարցերը քննարկելուց հետո խոսել է նաև շենքի արտաքին տեսքը փոխելու մասին: Դրա համար մրցույթ է հայտարարվելու: Շենքի վերակառուցման ֆինանսական աղբյուրները հստակեցված չեն, նույնիսկ հայտնի չէ՝ հաջորդ տարվա պետական բյուջեից հատկացումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ: Արմեն Սարգսյանը հայտարարեց առաջին լուրջ ներդրման մասին: Նա, որպես […]

̰
Ընտրովի արդարադատության հետքերը. Լարիսա Ալավերդյան

23:16 08.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր անդրադարձել է օրերս Հայաստանում հայտարարված համաներմանը: SHANTNEWS.am-ը հարցրել է ՀՀ մարդու իրավունքների առաջին  պաշտպանին, թե մարդու իրավունքների տեսակետից արդյո՞ք չկա անհավասարակշռություն, երբ համաներումը տարածվում է «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալների վրա, բայց չի տարածվում «Բանդա»-ի գործով կալանավորվածների վրա: «Իրավաբանական տեսակետից իրավապահներն անմիջապես կարող […]

̰
Աննա Հակոբյանը դարձյալ մեկնում է Մոսկվա՝ նոր կապեր հաստատելու. rusarminfo.ru

22:54 08.11.2018

Ինչպես հաղորդում է rusarminfo.ru լրատվականը, օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հերթական այցը կկատարի Մոսկվա: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Աննա Հակոբյանը հումանիտար ոլորտի նախագծերի շուրջ մի շարք հանդիպումներ կունենա Ռուսաստանում: Մասնավորապես նշվում է, որ Աննա Հակոբյանը մտադրություն ունի հանդիպել խոշոր հիմնադրամների ղեկավարների հետ, որոնք զբաղված են սոցիալական բնույթի նախագծերով: Հանդիպումների նպատակը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հիմնված «Իմ […]

̰
Միացյալ Նահանգները բացառում է ԼՂ խնդրի ռազմական կարգավորումը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ

22:10 08.11.2018

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը: Նա ընդգծել է, որ որպես համանախագահ […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը դեռևս տուգանքեր չի կիրառում խաչմերուկներում երթևեկության կանոնները խախտելու համար

21:59 08.11.2018

Ճանապարհային ոստիկանությունն առայժմ տուգանքեր չի կիրառում այն վարորդների նկատմամբ, որոնք կանաչ լույսի ընթացքում մուտք են գործում դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումների հատված, երբ կանխատեսելի է, որ խցանման պատճառ կդառնան: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Սակայն վերջինս նշել է՝ որոշ ժամանակ անց հնարավոր է ճանապարհային ոստիկանությունը նախազգուշացման միջոցներ կիրառի: Ի դեպ, […]

̰
Այս համաներման դեպքում գործել են ավելի շատ օրվա խնդիրները և քաղաքական գնահատականները. Լարիսա Ալավերդյան

21:30 08.11.2018

«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր խոսել է վերջերս հայտարարված համաներման առանձնահատկությունների մասին: Ըստ Ալավերդյանի՝ նորություններից մեկն այն է, որ օրենքի մեջ կոնկրետ գործը նշվում է: «Չի եղել պրակտիկայում, որ գործի շուրջ հայտարարվի համաներում: Միշտ նշվել է խոցելի խմբերի մասին, կամ, որ համաներումը տրվում է ոչ ծանր կամ միջին ծանրության հանցագործություններ կատարողներին: […]

̰
Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին

21:21 08.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական […]

̰
Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

21:04 08.11.2018

Դեկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Այս մասին Պապիկյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր […]

̰
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

20:57 08.11.2018

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mirror պարբերականը: «Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- անանուն աղբյուրն ասել է Heat World ամսագրին: […]

̰
BACK_TO_TOP