16:14 08.11.2018
«Դա որոշակի անհեթեթություն է պարունակում, թե կան մեխանիզմներ, որոնք ուզում են ներկայացնել վարչապետին, թե մենք խոչընդոտում ենք: Պաշտոնապես հայտարարում եմ ՝ եթե կա նման մարդ, որ ունի հաշվարկներ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեր բոլորի մասնակցությամբ իրեն հրավիրել, քննարկել ու լսել բոլոր հաշվակները: Այս պահին գազի գնի վերաբերյալ բանակցություններն ընթանում են: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, […]
15:59 08.11.2018
Կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին հարցի լուծման երեք տարբերակ են առաջարկել։ «Առաջին տարբերակ՝ մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդը՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, այսինքն՝ տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, իսկ երրորդ տարբերակը՝ տալ 1 տարի ժամանակ, որ ներմուծվող մեքենաները […]
15:46 08.11.2018
«Ինչպե՞ս է տեղի ունենալու այդ անձանց ռեսոցիալացումը»,- այսօր ասուլիսի ժամանակ, այսպես ասած, հռետորական հարց է հնչեցրել «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ այդ հարցը շարունակում է խնդիր մնալ ու նաև օրերս հայտարարված համաներման բացթողումներից է. «Ինչո՞ւ է համաներումն այդքան արագ, արդյո՞ք կա այստեղ քաղաքական միտում նոր ընտրություններից առաջ… Չէ՞ որ մենք մարդիկ […]
15:36 08.11.2018
Լոռու մարզպետարանը երեկ Վանաձորում կորած աուտիզմ ունեցող երեխայի որոնման աշխատանքների հետ կապված հայտարարություն է տարածել: «Հարգելի՛ լոռեցիներ, ինչպես գիտեք, նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին Վանաձորի Մարգարյան 1 հասցեից դուրս է եկել և մինչև այժմ տուն չի վերադարձել 2006 թվականին ծնված Արթուր Գառնիկի Մարտիրոսյանը։ Երեխան տառապում է աուտիզմով։ Տեսնողներին խնդրվում է զանգահարել 1-02, 094-20-81-25 հեռախոսահամարներով կամ դիմել […]
15:32 08.11.2018
Ինչո՞ւ ձեր արած ներդրումները չեն հանգեցրել սակագնի կրճատման. այսօր խորհրդարանում հարց է ուղղվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին. «Մենք ներդրում չենք արել, մենք արել ենք գազիֆիկացիա և գազաբաշխման համակարգն ենք զարգացրել: Փոխադրման համակարգում մենք ներդրումներ չենք արել»,- ասել է Թադևոսյանը: Հարցին՝ չկայի՞ն փոխադրման համակարգում ներդրումներ անելու պարտավորություններ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենն այսպես է […]
15:28 08.11.2018
Նոյեմբերի 6-ին, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: «Նախքան ելույթիս բովանդակությանն անդրադառնալը՝ նշեմ, որ շատ կարևոր հանդիպումներ ունեցա Հարավային Կորեայի Հանրապետության Խորհրդարանի խոսնակի, նախագահի աշխատակազմի ներկայացուցչի, Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրենի, Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության […]
15:25 08.11.2018
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն այսօր՝ նոյեմբերի 8-ին, հավանության արժանացավ կառավարության նիստում: «Փոփոխությամբ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին»,- ասաց նախագիծը զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարարի […]
14:55 08.11.2018
Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում որոշում է կայացվել 2019թ.-ի հունվարի 1-ից Վահե Դեմիրճյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Հարցը չզեկուցվող էր: Հիմնավորման նախագծի մեջ նշված է. «2019թ. ընթացքում սպասվող և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված […]
14:51 08.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Աստանա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, գագաթնաժողովի քննարկվող 24 հարցերի թվում առանցքային տեղ է զբաղեցնում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը: Դիտարկվում է այդ պաշտոնում թեկնածության երեք հնարավոր տարբերակ: Ըստ Ուշակովի՝ ՀՀ-ն պահանջում է, որ մինչև 2020թ. ՀԱՊԿ գլխավոր […]
14:41 08.11.2018
Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որի նպատակն է ուսումնասիրել մայրաքաղաքի չոր և վթարային ծառերը, տալ մասնագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում կատարել հատում կամ խոր էտ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 12 անդամներից կազմված հանձնախմբի կազմում ներգրավված են գիտնականներ, ոլորտի մասնագետներ, բնապահպաններ, ծառագետներ և այլն: Երևանի ավագանու անդամ Կարեն Անտաշյանը, որը […]
14:36 08.11.2018
«Փորձենք ձեր ներկայացրած խնդիրներին երկարաժամկետ լուծում գտնել»,- ասել է վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը զոհված զինվորներից մի քանիսի մայրերի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացանք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանի ֆեյսբուքյան էջից։ «Պարույր Մելքոնյան, Խաչատուր Բադասյան, Բագրատ Ալեքսանյան, Կարեն Գալստյան, Արմեն Հովհաննիսյան, Հրաչ Սարգսյան, Ժորա Խանոյան, Շիրազ Բարսեղյան, Արարատ Խանոյան. […]
14:30 08.11.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների դատաքննությունն այսօր կրկին հետաձգվեց երկու շաբաթով: Պատճառն այն էր, որ ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը ջրծաղիկով հիվանդ է: Այդ մասին դատարանը տեղեկանք էր ստացել Սպիտակի հիվանդանոցից: Բացի այդ՝ ևս երկու ամբաստանյալ չէին ներկայացել դատին. բանավոր տեղեկացրել էին, թե առողջական խնդիրներ ունեն: Չկայացած նիստից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանից լրագրողները ճշտել են, թե երբվանից […]
14:28 08.11.2018
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում արտերկրից հրավիրված պղնձափողային գործիքների երաժիշտների 2018թ. գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը նոյեմբեր 8-ի նիստում հաստատել է մշակույթի նախարարությանը 48,4 մլն դրամ հատկացնելու նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: Ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են միայն 2018թ. համար, իսկ հաջորդ տարի նախատեսվում է գտնել այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ, որը պետբյուջեի հաշվին չի […]
14:27 08.11.2018
Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով փոխվում է զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող բնակարանային շինարարությանն ուղղված գումարների տրամադրման ձևը: «Նախատեսվում է զոհված, մահացած զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարանային շինարարությանն ուղղված գումարների մի մասն ուղղել նույն ծրագրի շրջանակներում բնակարանային վկայագրերի գնման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման»,- ասաց […]
14:14 08.11.2018
«Վեոլիա Ջուր»-ի հաշվին չի եղել, դա եղել է ընկերության մայր գրասենյակի՝ «Ջեներալ դեզո» ընկերության հաշվին: Դա ընդհանուր ընդունված մոտեցում է բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է: Նա հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել փորձի փոխանակմանը: Այդ ծրագրով նաև եղել են լրագրողներ և հասարակական կազմակերպություններ: Դա կապել սակագնի բարձրացման հետ, կարող եք օրենսդրությունն ուսումնասիրել, ենթաօրենսդրական […]
14:11 08.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների 9-րդ հերթական խորհրդակցությունը կկազմակերպվի Հայաստանում: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների 9-րդ հերթական խորհրդակցությունը 2018 թվականի դեկտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունում […]
14:06 08.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ «Իմ քայլ»-ի նախընտրական ցուցակը հանրությանը դուր կգա: Նոյեմբերի 8-ին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Հարությունյանն անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ պետք է իրենց ցուցակը դուր գա հանրությանը: Հարությունյանը նշեց, որ դրա պատճառը այն սկզբունքներն են, որոնք դրված են ցուցակի ձևավորման հիմքում, այն է` մարդիկ պետք է […]
14:04 08.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Գաբրիելյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Սամվել Ռուբենյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» […]
13:58 08.11.2018
Երեկ՝ ժամը 16:00-ից, բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի, Երևանի և Սանահինի լոկոմոտիվային դեպոներում, գնացքների մեքենավարները հրաժարվում են աշխատել. պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: SHANTNEWS.am-ը զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցներից Վահագն Հարեյանի հետ: «Մեր աշխատանքային պայմանագրով աշխատում էինք, այն ժամանակ մենք, երկար աշխատելու համար՝ որպես հին աշխատողներ, ստանում էինք աշխատավարձ, հետո նրանք դա կտրեցին՝ […]
13:45 08.11.2018
Օրերս Հայաստանում էր Նյու Յորքում գտնվող Արևելք-Արևմուտք ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Քեմերոն Մունթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում նա մի շարք հանդիպումներ է ունեցել վերլուծական և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, «Գլոբալ դայլոգ ֆորում» կազմակերպությունում, քննարկել համագործակցության հնարավորությունները: Խոսելով այցի և քննարկումների արդյունքների մասին՝ Քեմերոն Մունթերը տեղեկացրել է, որ […]
13:38 08.11.2018
Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի նիստում, հավանության արժանացրեց ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություն կատարելու մասին նախագծին: Հարցը չզեկուցվողների մեջ էր, սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հարկ համարեց տեղեկացնել, որ առաջարկվող փոփոխությամբ 1 տարով կրճատվում է բանակ զորակոչվող բժիշկ մասնագետների ծառայության ժամկետը: «Գործող իրավակարգավորման համաձայն՝ բժշկական մասնագիտությամբ սովորողները պետք է հետուսումնական 5 տարի ծառայեն: […]
13:36 08.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ աշխատանքային այցով Գյումրիում է: Նա այցելել է Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենք, տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Հիշեցնենք, որ եռահարկ կառույցը մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ հատկացվել է Շիրակի Երկրագիտական թանգարանին: Քանի որ շենքի հատկացումը եղավ այն ժամանակ, երբ ընթացիկ տարվա բյուջեի ծախսերը պլանավորված էին, վերանորոգման […]
13:33 08.11.2018
Ո՛ չ Հայաստանում, ո՛ չ էլ Արցախում ռազմագերիներ չկան: Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե Ադրբեջանը հայտարարել է, թե գերիների փոխանակման առաջարկ է արել Հայաստանին: Բալայանը նշել է՝ դա բացարձակապես սուտ է: «Ես ընդհանարապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմական […]
13:31 08.11.2018
Տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած ավտովթարին, որի հետևանքով 4 զինծառայող էր մահացել, 17-ը՝ վիրավորվել: Բալայանը տեղեկացրել է, որ հատուկ հանձնախումբ է աշխատում՝ պարզելու համար, թե ինչ բացթողումներ են եղել զորամասում: Ըստ Բալայանի՝ վթարի պատճառը […]
13:14 08.11.2018
«Հայկական բնապահպանական ճակատ»-ը Ամուլսարի պահպանության համար սոցիալական հոլովակների շարք է սկսել, որում հայտնիները խոսում են Ամուլսարի պահպանության անհրաժեշտության մասին: #SaveAmulsar արշավի շրջանակում տեսաուղերձով է հանդես եկել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը: «Ես կարծում եմ, որ Աստված մարդուն և բնությանը ստեղծել է այնպես, որ նրանք իրար հետ ապրեն հաշտ, խաղաղ, իրար սիրելով, իրար […]
12:58 08.11.2018
Շիրակի մարզպետարանն առողջապահության վարչության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Վարչության պետի պաշտոնը մի քանի ամիս է՝ թափուր էր: Նախկինում այս պաշտոնը զբաղեցրած Մեսրոպ Բզնունին ազատվել էր աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: Մարզպետարանը ժամանակավոր պաշտոնակատարի թափուր պաշտոնի համար հայտարարություն էր ներկայացրել, մի քանի թեկնածու է մասնակցության հայտ ներկայացրել: Շիրակի մարզպետը հավանություն տվել է բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանի թեկնածությանը: […]
12:50 08.11.2018
ԱԺ-ում ընթանում է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հրանտ Թադևոսյանը շուրջ 20 րոպե ներկայացրել է գազի համակարգում տիրող ընդհանուր վիճակը և անցած տարիների ընթացքում ընկերության ներդրումային ծրագրերը: Այնուհետ տնօրենին հարցեր են ուղղել քննիչ հանձնաժողովի անդամները: […]
12:38 08.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եղիշե Կիրակոսյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1- N 577-Ն որոշման 1-ին կետը՝ Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին նշանակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ»,- ասված է Փաշինյանի որոշման տեքստում:
12:37 08.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե: Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Որոշման նախագիծը ներառում էր մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության […]
12:36 08.11.2018
Երեկվանից բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում: Պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: Յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձին ամրագրված է 25 տոկոս հավելավճար: Մինչև օգոստոս ամիսը վճարումները կատարվել են՝ համաձայն պայմանագրի: Հավելավճարների չափը նվազել է սեպտեմբերից, իսկ հոկտեմբերին բոլորը՝ որպես հավելավճար, ստացել են աշխատավարձի ընդամենը 10 տոկոսը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ընկերության պատասխանատուները հայտարարել են, […]