TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

20:43 08.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին: Տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և տիկին Աննա Հակոբյանի […]

̰
Իլհամ Ալիևը ցանկացել է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Նիկոլ Փաշինյանն արգելել է. «Կոմերսանտ»

20:35 08.11.2018

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին, բացի անդամ պետությունների ներկայացուցիչներից, մասնակցել են նաև Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակներ՝ քննարկելով այդ երկրների՝ ՀԱՊԿ-ի հետ գործակցության ձևաչափը՝ գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակում: Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի աղբյուրների՝ Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի ցանկությամբ Աստանա է հրավիրվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: […]

̰
Կփոխի՞ արդյոք վերջին ամիսների լռակյաց ու պասիվ կեցվածքը Շիրակի թեմի առաջնորդը

20:30 08.11.2018

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը պետք է վերանայի իր դիրքորոշումները, դուրս գա վերջին ամիսների լռակյաց, պասիվ կեցվածքից և վերսկսի  հովվական այցերը։ Այսօր այս մասին հայտարարել են «Քրիստոնեական կամուրջ» նախաձեռնության անդամները։ Բանախոսները ներկայացրել են թեմի առաջնորդի անվան հետ կապված վերջին ամիսների աղմկահարույց դեպքերը և պատճառները, թե ինչու Սրբազանը չի շփվում թեմի  հավատացյալների  հետ: Երիտասարդները հորդորել են […]

̰
Առաջին համաշխարհայինի ավարտի 100-ամյակի միջոցառումներին Էրդողանի մասնակցությանը դեմ են նաև թուրք մտավորականները

20:17 08.11.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին Փարիզում կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը նամակով դիմել էր նախագահ Մակրոնին` իր դժգոհությունն արտահայտելով այդ այցի առթիվ: Մակրոնից նաև պահանջել էին հստակ ուղերձով դիմել Էրդողանին, հասկացնել, որ այդ միջոցառումներին նրա մասնակցությունը չի նշանակում հավանության արժանացնել […]

̰
Ի՞նչ գործառույթներ ու լիազորություններ է ունենալու ձևավորվելիք պարեկային ծառայությունը

20:09 08.11.2018

Հայաստանի ճանապարհային ոստիկանության փոխարեն առաջիկայում կգործի պարեկային ծառայություն: Ոստիկանության պետի տեղակալը փոփոխությունները երեկ ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ գործառույթներ ու լիազորություններ է ունենալու պարեկային ծառայությունը, ո՞րն է նման փոփոխության պատճառը: SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ժակ Մարիլոսյանը պիտի հեռանա, քանի որ իր դերը հիմա բացասական է. Արա Թորանյան

19:51 08.11.2018

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը, չնայած պաշտոնը թողնելու բազմաթիվ կոչ-հորդորներին, չի ուզում հրաժարական տալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: Նա ասաց, որ Մարիլոսյանի հրաժարականի պահանջը շարունակելու են բարձրաձայնել: «Նրա դեմ երեսփոխաններ են սկսում բողոքել, օրինակ՝ տիկին Վալերի Բուայեն, Գիյոմ Գասպարյանը, ուրիշներ: Նամակները և այդ բողոքները պիտի […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին

19:44 08.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ կողմերը քննարկել են Երևանում ազատ հավաքների ապահովման առկա վիճակը, խաղաղ հավաքների ապահովման հարցում համայնքային և պետական մարմինների համագործակցությանը և այս համատեքստում ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների հետ կապված գործընթացների […]

̰
ԱԺ արտահերթ ընտրության օրն ու դրան նախորդող օրերին պետք է բացառվի ընտրակաշառքի որևէ դրսևորման փորձ անգամ. Օսիպյան

19:35 08.11.2018

Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության պետն անդրադարձավ օրեր առաջ իր ստորագրած ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին հրամանին: Դրա մեջ մանրամասն ներկայացված են ոստիկանության աշխատանքային հիմնական պայմաններն ու աշխատողների ծառայողական փոխհարաբերությունները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Ոստիկանության պետը […]

̰
Ժամը 18.00-ի դրությամբ ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրացի

19:26 08.11.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-23 «Արթիկ» ՔԿՀ-30 «Վանաձոր» ՔԿՀ-13 «Գորիս» ՔԿՀ-12 «Հրազդան» ՔԿՀ-26 «Աբովյան» ՔԿՀ-22 «Սևան» ՔԿՀ-138 «Կոշ» […]

̰
Գյումրեցի երկաթուղայինների պահանջը բավարարվեց. երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

19:24 08.11.2018

Քիչ առաջ գյումրեցի երկաթուղայինները SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը բավարարել է իրենց պահանջն ու մինչ ժամը 18:00-ն բոլոր աշխատակիցների բանկային հաշիվներին փոխանցել հավելավճարների պակաս վճարված մասը: «Մենք SMS հաղորդագրություն ստացանք, որ գումարները նստել են մեր բանկային հաշիվներին, պրեմիաների պակաս վճարված 15 տոկոս գումարն ամբողջությամբ տվեցին: Մեր բողոքն արդյունք տվեց»,- SHANTNEWS.am-ի թղթակցի […]

̰ ̰
Հայտարարում եմ առաջիկա «ընտրություններ» անունը կրող այս «միջոցառմանը» իմ չմասնակցելու որոշման մասին․ Ղազինյան

19:17 08.11.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ թեև մտնում է քաղաքականության մեջ, բայց չի պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել է չմասնակցելու որոշման պատճառները։ «Սիրելի հայրենակիցներ Իմ՝ ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական, փորձագիտական և լրագրողական հանրույթի մոտ արդարացիորեն առաջացրեց առաջիկա ընտրություններին իմ մասնակցելու մասին համոզմունք։ Կասկածից դուրս է […]

̰
ՀԱՊԿ-ն չհամաձայնեց գլխավոր քարտուղարի հայկական տարբերակին. հաջորդը Բելառուսի պատվիրակն է

19:13 08.11.2018

ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քիչ առաջ հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: Այդ համատեքստում Նազարբաևը նշեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ […]

̰
Ավտովթար Գյումրիում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

19:08 08.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Միմյանց են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա վարորդն ու 2 տարեկան ուղևորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 2-ամյա Մելսիդա Սաֆարյանն ստացել է գանգուղեղային վնասվածք, նրան Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում ցուցաբերվել է […]

̰
Մայր Աթոռում հոգեհանգստյան պաշտոն կմատուցվի՝ ի հիշատակ նախօրեին զոհված 4 զինվորականների

18:53 08.11.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։ Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում […]

̰
Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

18:49 08.11.2018

Ժամը 18:00-ին Վանաձորում կորած 12-ամյա տղայի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում աուտիզմ ունեցող երեխա է կորել: Լոռու մարզպետարանն այսօր հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Վանաձորում կորած աուտիզմ ունեցող երեխայի որոնման համար կամավորներ են անհրաժեշտ:

̰
2019թ. նախատեսվում է պոլիկլինիկական բուժհաստատությունների բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում

18:41 08.11.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հերթական ուրախալի լուրը ՀՀ առողջապահության նախարարի կողմից. Հարգելի բուժաշխատողներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ 2019 թվականին կրկին անգամ նախատեսվում է ԱԱՊ օղակի պոլիկլինիկական բուժհաստատությունների, բուժաշխատողների, այդ թվում՝ բժիշկների, բուժքույրերի և կրտսեր բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում»:

̰
Մեր ուղևորությունը Ֆրանսիա սպառողի վրա չի ազդել. ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատար

18:33 08.11.2018

Ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ «Վեոլիա Ջուր»-ը կաշառել է ՀԾԿՀ նախագահին ու հանձնաժողովի անդամներին: Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց, որին հաջորդեցին մի շարք զարգացումներ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանին լրագրողները այսօր խորհրդարանում՝ գազի սակագնի իջեցմանը վերաբերող քննարկման ժամանակ, դարձյալ հիշեցրել են այդ պատմության մասին: «Սպառողը ի՞նչ կապ ունի այդ […]

̰
Ես լավատես եմ, դրա համար շարունակում եմ լինել նախագահ. Արմեն Սարգսյան

18:22 08.11.2018

Գյումրի կատարած այցի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե նա որքանով է կարևորում երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Նախագահը պատասխանել է, որ երբ իրեն առաջարկվում էր նախագահի պաշտոնը, ինքը կարդացել է Սահմանադրությունը, իսկ թե հավանե՞լ է, թե՞ ոչ, Արմեն Սարգսյանը չի բարձրաձայնել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Նրա խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունները նախագահի […]

̰
Արթուր Դավթյանը նշանակումներ ու փոխատեղումներ է արել

18:13 08.11.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ և նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Գևորգյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր […]

̰
Ինչպես է գոյանում գազի գինը. բացատրում է ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատարը

18:12 08.11.2018

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մարժան կազմում է ընդամենը 50 դոլար: Հիմա այդ 50 դոլարը հնարավո՞ր եք համարում, որ 25 դոլարով կարող է նվազել»,- լրագրողներին այսօր խորհրդարանում հարց է ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը՝ մանրամասնելով, թե որ դեպքում ինչքան գումար է տրամադրում «Գազպրոմ Արմենիա»-ն: Ըստ Սողոմոնյանի՝ սխալ է այն դիտարկումը, թե գազը սահմանին 150 […]

̰
Հակոբ Արշակյանը «Հարավկովկասյան երկաթուղում» ծագած խնդրի մասին

18:03 08.11.2018

Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղում» ծագած խնդրին՝ կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կառավարությունում այս մասին գիտեն, բայց ոչինչ անել չեն կարող։ Հիշեցնենք, որ ըստ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցների` ղեկավարությունը ստացել է մեծ պարգևավճարներ, իսկ աշխատակիցները դրանցից զրկվել են, ինչի պատճառով էլ արդեն մի քանի օր է` […]

̰
Ամենաբարի փուռ-սրճարանում էր աշխարհի ամենաբարի նախագահը. Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրիում բացված ներառական փուռ

17:49 08.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը ոչ աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի: Աշխատանքային ուղևորության շրջանակում Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրիում բացված ներառական փուռ-սրճարան: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև նույն կենտրոնի շահառուներն են: Նախագահի և սրճարանի աշխատակիցներից մեկի լուսանկարը հրապարակվել է «Ֆեյսբուքում»: «Ամենաբարի […]

̰
Պղտոր ջրում ձուկ որսացողներին խորհուրդ կտամ չթաքնվել ուսանողների մեջքի ետևում. Հովհաննես Հովհաննիսյան

17:38 08.11.2018

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը մակագրված է «Երկակի կամ քառակի խաղեր խաղացողներին ի պատասխան»: Գրառման մեջ փոխնախարարն անդրադառնում է ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանի կողմից նախարարությանն ուղղված դիմումին, որում, ըստ փոխնախարարի,  նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշակի հակասություններ են հայտնաբերվել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: «Երևանի պետական […]

̰
ՊՆ մեքենայի վթարի պատճառները պարզվում են. ՔԿ

17:32 08.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել ենք, որ N զորամասի հաշվեկշռին գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, ևս 22 անձ […]

̰
Գազի ամենամեծ կորուստը փոխադրման համակարգում է

17:29 08.11.2018

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք ուռճացված չէ այն թիվը, որը նշվում է գազի կորուստների պարագայում. «Ես վստահեցնում եմ և առաջարկում եմ ձեզ՝ եթե կան կասկածներ, պատրաստ ենք գնալ տեղում ստուգել»,- ասել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը հիմք չէ միայն ՀԾԿՀ-ի պարագայում, այլ նաև պետական այլ գերատեսչությունների, […]

̰
ՄԻԵԴ-ը կառավարության պահանջով քննվող գործերի ցանկից հանել է «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատը

17:28 08.11.2018

2018 թվականի նոյեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (թիվ 40864/06)  գանգատի վերաբերյալ որոշումը: Հանդես գալով Կոմիտեի կազմով՝ Եվրոպական դատարանը որոշել է հանել գանգատը քննվող գործերի ցանկից՝ ընդունելով ՀՀ կառավարության միակողմանի հայտարարությունը և առարկությունները, հայտնում են ՄԻԵԴ-ի ՀՀ ներկայացուցչության լրատվական ծառայությունից: Դիմումատուներին Եվրոպական դատարանում ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ ՀՀ […]

̰
Յուրի Խաչատուրովը պաշտոնանկությունից հետո անմիջապես վերադարձել է Հայաստան

17:00 08.11.2018

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը: «Սույն թվականի նոյեմբերի 2-ի երեկոյան ՀԱՊԿ պաշտոնական կայքում պաշտոնական տեղեկատվություն է տարածվել, այն մասին, որ ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումը պաշտոնապես հրապարակվելուց հետո Յուրի Խաչատուրովը ձեռնամուխ է եղել գործավարության հանձնման-ընդունման իրականացմանը, […]

̰
Միքայել Մելքումյանը հնարավոր է համարում գազի սակագնի իջեցումը

16:56 08.11.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով գազի սակագնի իջեցման հարցին, այսօր լրագրողներին հայտնել է, որ  դիմելու է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որպեսզի նրանցից պատասխան ստանա, թե բիզնեսի որ տեսակների վրա ազդեցություն չի ունենալու այն հանգամանքը, երբ բնակչի համար սակագնի մասով զիջումներ արվեն: «Այո՛, ես համոզված եմ և դա համոզված եմ ասում, որ մենք ռեզերվներ […]

̰
Ընդերքօգտագործողների կողմից վերականգնվել է պետության և համայնքների նկատմամբ ունեցած 963 միլիոն ՀՀ դրամի պարտավորություններից մոտ 300մլն-ը

16:54 08.11.2018

Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Պարզվել է, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն ՀՀ դրամի, […]

̰
BACK_TO_TOP