14:22 07.11.2018
Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անց է կացվել հեղինակավոր Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը (London World Travel Market)։ Յուրաքանչյուր տարի այս միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը հիշյալ ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային […]
14:08 07.11.2018
Ազգային ժողովի պետաիրավական և ՄԻՊ հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն: Այս նորմը Քրեական օրենսգրքում գործել է մինչև 2004 թվականը: […]
14:00 07.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հրապարակվել է «Մեդիամաքս» մեդիա-ընկերության կողմից իրականացված ԲՈՒՀ-երի օնլայն մեդիա վարկանիշը: «Ես հանդիպել եմ բուհերի համապատասխան մասնագետների հետ և մի շարք խնդիրներ ենք վերհանել: Բացի նրանից, որ ԶԼՄ-ներին ավելի հնչեղ վերնագրեր են պետք և դրա համար է կրթության, գիտության ոլորտը քիչ լուսաբանվում, նաև մեր անելիքն էլ կա, թե´ ոլորտի, թե´ բուհերի համապատասխան թերացումներն […]
13:54 07.11.2018
2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, առանց կոնկրետացնելու հարցի հասցեատիրոջը, հետաքրքրվեց, թե մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու: «Չէ՞ որ մեր նպատակը դա է, չէ՞, չունենալ աղքատ հասարակություն, ինչքա՞ն է կրճատվելու, այս հարցի պատասխանն ունե՞նք»,- հետաքրքրվեց պատգամավորը: Հարցին արձագանքեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ աղքատության կրճատման […]
13:48 07.11.2018
«Մեր արտագաղթն ամենաուժեղը եղել է անկախության տարիների սկզբին, քանի որ մի շարք գործարաններ փակվեցին և մարդիկ գործազուրկ մնացին: Մենք ՄԱԿ-ի ժողովրդագրական ցուցակում կրճատվող ազգերի ցուցակում էինք, իսկ վերջին տվյալով գրանցվեցին հավերժ ազգերի ցուցակում: Հայերն աշխարհում ապրում են 105 երկրներում և պահպանում մեր ազգին բնորոշ գծերը»,- արտագաղթի մասին խոսելիս՝ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի՝ […]
13:47 07.11.2018
«Հիմա՝ հեղափոխությունից հետո, հիմնականում հարցումների արդյունքում մարդիկ առաջինն ուզում են աշխատատեղ, հետո աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում, ու վերջինը երիտասարդներին վերաբերող խնդիրներն են»,- այս մասին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի՝ ներկա պահին այս հարցերը միանգամից չեն կարող լուծվել: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել և զարգացնել երկրում տնտեսությունը, որի արդյունքում հնարավոր կլինի փոփոխություններ […]
13:40 07.11.2018
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պաշտոնյաներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։ Այս մասին հայտնում է fip.am-ը: Նշենք, որ հոկտեմբերի 4-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար էր նշանակվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության նախկին պետ Գարեգին Բաղրամյանը։ «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է, որ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա […]
13:39 07.11.2018
ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) ներկայացրել է հայազգի այն թեկնածուներին, որոնք ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով անցել են Նահանգների Կոնգրես։ Նրանք են՝ Աննա Աստվածատուրյան Թըրքոթի (Բաքվի ջարդերից հետո է տեղափոխվել ԱՄՆ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է Մեն նահանգից), Էնթոնի Բրինդիզի (նախնիները ԱՄՆ են գաղթել Հայոց ցեղասպանության տարիներին, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է Նյու Յորքից), Աննա Էշուի (ունի […]
13:37 07.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում ներառված է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու» հարցը: Ըստ նախագծի` իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին գործուղման ժամկետով տրվում է գործուղման վայրում բնակարանի վարձին համարժեք հատուցում, ինչպես նաև հատուցվում են դատավորի անձնական գույքը գործուղման վայր փոխադրելու և գործուղման […]
13:28 07.11.2018
Հաջորդ տարի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ: Այսօր 2019 թ. բյուջեի քննարկմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը: Ըստ նրա՝ 2019-ին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, ինչպես նշեց փոխնախարարը, կմնա անփոփոխ, կվերանայվի ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները: 2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը […]
13:22 07.11.2018
Ֆեյսբուքյան օգտատերերը սոցցանցում ահազանգ են հնչեցնում, որ Վանաձորում 12-ամյա մի տղա է կորել: Երեխան տառապում է աուտիզմով: Նշվում է, որ Արթուր անունով տղան երեկ երեկոյան է դուրս եկել տանից: «Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից, ջրային տարածքներից, սիրում է խանութներից […]
13:21 07.11.2018
ՀՀ կառավարության` նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում ներառված է Վահե Դեմիրճյանին մեկ տարի ժամկետով ՄԻԵԴ գործուղելու հարցը: «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև 2015 թվականի մայիսի 26-27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. […]
13:14 07.11.2018
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել իր պատասխանատու աշխատանքում:
13:04 07.11.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ քաղաքացին կորոշի՝ իրենք կլինե՞ն ընդդիմություն, թե՞ ոչ: Այս մասին նա խոսել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Լրագրողները հարց են ուղղել նաև ՀՀԿ-ի հնարավորությունների մասին: Մարությանն ասել է, որ այդ ուժն այլևս ձայներ չի ստանա: «Ես իմ հաշվարկներով գիտեմ, որ ՀՀ քաղաքացին […]
12:55 07.11.2018
Լրագրող Հովսեփ Կուբաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար: «Հարգելի գործընկերներ, Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնում: Մեր կարևորագույն խնդիրն է լինելու հանրության, հատկապես՝ զանգվածային լրատվական միջոցների հետ քաղաքապետարանի ամենօրյա սերտ կապն […]
12:49 07.11.2018
Նոյեմբերի 6-ին`ժամը 18.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենի խճ. թիվ 2 հասցեում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված, նախկինում դատապարտված Մերաբ Կ.-ին, որը 2015թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՖՀ քրեական օրենսգրքի 450-1 կետ 1-ին և 2-րդ, 450-1 2-րդ, 450-3, 450-5 հոդ. (մասնակցություն չարագործների խմբավորման հանցագործություն նախապատրաստելու […]
12:43 07.11.2018
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, նոյեմբերի 7-16-ը նա կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը: «Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղով է ընթանում. այն հսկայական ներուժ է պարունակում մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև օրենքի գերակայության առումով՝ […]
12:37 07.11.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 7-ի նիստում քննարկվում էր «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամով: Նիստի ժամանակ ներկայացվեց «Արազեն» ընկերության հայտը՝ ընդդեմ «Վեոլիա Ջուր» ընկերության: Հաշվի առնելով, որ, փաստացի, Հայաստանի Հանրապետությունում միայն […]
12:36 07.11.2018
Առողջապահության նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 88․6 մլրդ դրամ՝ առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի: Ընթացիկ տարվա համեմատ բյուջեի հատկացումները կավելանան 10,1 տոկոսով կամ 8,1 մլրդ դրամով: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կրկին խոսեց պարտադիր բժշկական ապահովագրության մասին: Նա […]
12:32 07.11.2018
2019 թվականի բյուջեի նախագծով սոցիալական և առողջապահության ոլորտի հատկացումներն ավելանալու են: Ըստ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի՝ սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերին հաջորդ տարի նախատեսվում է ուղղել 444 մլրդ դրամ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի խոսքերով՝ 2019 թվականին առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը: Թորոսյանն անդրադարձել է նաև առողջապահական […]
12:23 07.11.2018
Լոռու մարզում նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ քաղաքացին նշված բանտի կալանավոր, 27-ամյա Գոռ Մանուչարյանն է, որն ինքնասպանություն գործելու […]
12:08 07.11.2018
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 5 մետր, ավտոճանապարհը դժվարանցանելի է: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
12:04 07.11.2018
Մի խումբ աշակերտներ նամակով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին` խնդրելով երկարաձգել արձակուրդը, ներկայիս անարդար «3 ամիս արձակուրդ և 9 ամիս դասեր» համակարգը փոխարինել «6 ամիս արձակուրդ և 6 ամիս դասեր» համակարգով: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակը` կից հետևյալ գրառմամբ. «Արձակուրդները՝ 6 ամիս ։) Քիչ առաջ ստացել եմ այս […]
12:01 07.11.2018
2018 թվականի նոյեմբերի 13-ին գումարվելու է Երևանի ավագանու առաջին նստաշրջանի 2-րդ նիստը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու, Երևանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատված համարելու, Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու, «Եվրոպա հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու […]
11:23 07.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 19-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Տիգրանյան փողոցում կրակոցների, վիճաբանության և կանանց ձայներ են լսվել: 2018թ. նոյեմբերի […]
10:27 07.11.2018
Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ դպրոցներում թույլ չեն տալիս ծնողներին մտնել դպրոցի տարածք: Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ դպրոցների հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ձեզանից առաջ դպրոցի շահառուները սովորողներն ու նրանց ծնողներն են ու դուք պարզապես իրավունք չունեք արգելել նրանց մուտքը դպրոց: Ահա […]
09:23 07.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ նոյեմբերի 7-ին` ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 41-65 շենքերի (կենտ համարներ), Ֆուչիկի փող. 2-24 շենքերի (զույգ համարներ), Մարգարյան փող. 11, 13, 15 շենքերի ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-18։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի […]
09:13 07.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բրյուսովի փ. 165Ա շենքը, Շինարարների փ. 31, 35 շենքերը, Արզումանյան փ. 12 շենքը, Լենինգրադյան փ. 28 շենքը, Հալաբյան փ. 33, 37 շենքերը, Մելիքյան փ. 5-9, 13-17 շենքերը և 13-32 սեփական […]
00:07 07.11.2018
Այսօր Հելսինկիում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.«Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ […]
22:43 06.11.2018
«Դուք գիտեք, որ մեր քաղաքի 43 տոկոսը ազբեստի՝ թունավոր «շիֆեր»-ի տակ է: Հետո բողոքում ենք, որ մեր մոտ քաղցկեղի տոկոսը շատ ա, հիվանդությունները շատ են և այլն: «Ազբեստ շիֆերն» ամենաթունավոր նյութերից մեկն է: Մի կտոր ազբեստը, որ գտնում են, ասենք, որևիցե երկրում, հատուկ ֆիրմա կա դրա համար, գալիս են հատուկ հագնված, վերցնում են, դա հատուկ […]