TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի առաջարկը վարչապետի ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու կարգի փոփոխության վերաբերյալ

12:31 08.11.2018

ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 8-ի նիստում, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը զեկուցել է Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում: Որոշման նախագծով առաջարկվում է վարչապետին տրամադրվող ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ոչ թե վարչապետը, այլ կառավարությունը: Առաջարկվում է […]

̰
Ռուս օմբուդսմենը հայտարարել է Հայաստանում ռուսախոս բնակչության իրավունքների խախտման մասին

12:20 08.11.2018

Օմբուդսմենը հավելել է, որ պետք է քննարկել արտասահմանում դեսպանատներին կից ռուսական դպրոցների թվի ավելացումը:

̰
Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է ցմահ ազատազրկվածների գործերի վերանայման անհրաժեշտությանը

12:08 08.11.2018

Իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է նաև ցմահ ազատազրկվածների՝ համաներումից «չօգտվելու» մասին: Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է, որ դեռևս 2004 թվականից ինքը՝ որպես ՄԻՊ, զբաղվել է այդ հարցերով: Ալավերդյանը խոսել է այն խնդրից, որը վերաբերում է տարիներ առաջ մահապատժի դատապարտված մարդկանց, որոնց պարագայում  մահապատիժը փոխարինվել է ցմահ […]

̰
Բերման է ենթարկվել «օրենքով գող» Մերաբ Քալաշովը

12:03 08.11.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենից ոստիկանություն բերման են ենթարկել նախկինում դատապարտված, քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող, 1975 թ.-ի ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին: Նա Ֆրանսիայի իրավապահների կողմից 2015 թ.-ից հետախուզվում էր Ֆրանսիայի ՔՕ մի շարք հոդվածներով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գյումրեցի երկաթուղայինները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով 25 տոկոս հավելավճարները

11:57 08.11.2018

Երեկվանից գյումրեցի երկաթուղայինները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով պայմանագրով ամրագրված 25 տոկոս հավելավճարները: Shantnews.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ երկաթուղայիններին հոկտեմբեր ամսվա դիմաց վճարվել է հավելավճարի 10 տոկոսը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ հավելավճարների պակասեցման պատճառն ապրանքաշրջանառության ցուցանիշների նվազումն է: Գյումրեցի երկաթուղայինները սպասում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարների այցին, ինչից հետո միայն կորոշեն՝ աշխատանքի […]

̰
Հնդկաստանի քաղաքացիները փորձել են հատել հայ-թուրքական սահմանը

11:54 08.11.2018

Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել: Նախնական տվյալներով՝ սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են […]

̰
Գյումրիի կամուրջների վերանորոգման նախագծերում թերություններ են հայտնաբերվել

11:48 08.11.2018

Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրով երկու փողոցներում հիմնանորոգվում են կամուրջները: Խոսքը Վազգեն Սարգսյան և Գերցենի փողոցների կամուրջների մասին է: Վերջինի հիմնանորոգումն ավարտված է, իսկ Վազգեն Սարգսյան փողոցում դեռ աշխատանքները շարունակվում են, բայց ինչպես գետնանցումների դեպքում է, կամուրջները հիմնանորոգվում են առանց դրանց վիճակի ուսումնասիրության: Այսինքն՝ համապատասխան մասնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, թե ինչ վիճակում են դրանք, և վերանորոգման […]

̰
Նոյեմբերի 7-ից 8-ը բացահայտվել է հանցագործության 44 դեպք

11:45 08.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, ծեծի 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անառակաբարո գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար կհատկացվի 3 մլրդ դրամ

11:37 08.11.2018

2018թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպելու համար Կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2․707․144․2 հազար դրամ, Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234․2 մլն դրամ: Որոշման նախագիծը, որը նոյեմբերի 8-ի Կառավարության նիստում ներկայացնում էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, հավանության արժանացավ: «Բացի նշված գումարից, ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար […]

̰
ՊՆ մեքենայի վթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ. Դավիթ Տոնոյան

11:31 08.11.2018

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ծառայողական քննություն է ընթանում 4 զինվորի մահվան պատճառ դարձած վթարի առնչությամբ, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։ Այս […]

̰
Վթարից զոհված զինվորների հիշատակին Անթիլիասում կկատարվի հոգեհանգստի կարգ

11:29 08.11.2018

Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում նոյեմբերի 11-ին հոգեհանգստի կարգ կկատարվի՝ ի հիշատակ նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհված զինծառայողների: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամ Հայր Պետրոս վարդապետ Մանուելյանը: «Հայրապետն աղոթում է զոհված չորս երիտասարդ հայ զինվորների հոգիների համար և այս տխուր առիթով իր օրհնությունն ու […]

̰
Ես դեմ չեմ, որ այս համաներմանն «աննախադեպ» անունը տրվի. Լարիսա Ալավերդյան

11:24 08.11.2018

Իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր անդրադարձել է օրերս Հայաստանում հայտարարված համաներմանը. «Առաջին անգամ է, որ կոնկրետ գործի անուն է նշված: Այստեղ ավելի շատ գործում են օրվա խնդիրներն ու քաղաքական գնահատականները: Բայց եկեք աչքալուսանք տանք բոլոր այն ընտանիքներին, որտեղ վերադարձել են համաներմամբ ազատ արձակվածները և հուսանք, որ նրանց մեջ չկան մարդիկ, […]

̰
Կորած 12-ամյա տղայի որոնումները վերսկսվել են

11:17 08.11.2018

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:15-ին, կորած 12-ամյա տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները, կորած քաղաքացու հարազատները և կամավորներ: Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) […]

̰
Երևանում ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները

11:05 08.11.2018

Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը: Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը) իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին […]

̰
Հայաստանի ՄԻՊ գործունեությունը ձևավորում է միջազգային լավագույն փորձ. Դանիայի միջազգային համաժողով

10:50 08.11.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային  ինստիտուտի և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կազմակերպված խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների գործունեությանը նվիրված համաժողովին։ Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովին քննարկվել է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների աշխատանքների կատարելագործման ուղղությունները, մարտահրավերները: Քննարկվել են նաև, թե ինչպես […]

̰
Հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:17 08.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մելիքյան փ. 5-9, 13-17 շենքերը և 13-32 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թբիլիսյան խճ. 26/5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի 7փ. 132-169 սեփական տները, Դավիթ Բեկի փողոցի […]

̰
Խոշոր և ողբերգական վթար Երևանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

00:39 08.11.2018

Երեկ՝ նոյեմբերի 7-ին` ժամը 23:00-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ջրվեժ թաղամասում՝ Թևոսյան փողոցում, բախվել են Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի և Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում […]

̰
Արմեն Ղազարյանը՝ միգրացիայի շուրջ ծագած մի շարք խնդիրների մասին

23:55 07.11.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է միգրացիայի շուրջ ծագած մի շարք խնդիրների մասին: «Խնդիրներից մեկն այն է, որ ինֆորմացիա չի տրամադրվում մուտքի արգելքի ժամկետի մասով: Սա ևս բանակցությունների սեղանին է: Ինչ վերաբերում է դատական կարգով մուտքի արգելքին, մենք այդ հարցը չենք քննարկում»,- ասել […]

̰
Շամլուղի 10-րդ շենքի բնակիչների բաց նամակը ՀՀ իշխանություններին

23:26 07.11.2018

Շամլուղցիները բաց նամակ են գրել՝ խնդրելով, հորդորելով իշխանություններին 2019 թվականի համար միջոցներ հատկացնել՝ շենքը վերանորոգելու նպատակով։ Բաց նամակում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին Կառավարությանը ենթակա՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին Պետական […]

̰
Ադրբեջանից բռնագաղթված  895 ընտանիքի հանդեպ պետությունը բնակարանային պարտավորություն ունի. Արմեն Ղազարյան

23:14 07.11.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է միգրացիայի շուրջ ծագած մի շարք խնդիրների մասին: «Միգրանտ բառը լայն հասկացություն է, իսկ ապաստան հայցողը հետպնդման հիմնավոր երկյուղ ունենալու պատճառով լքել է իր երկիրը: Այս պահի դրությամբ ապաստան խնդրելու ավելի շատ դիմումներ ունենք Սիրիայից և Իրաքից»,- նշել […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:03 07.11.2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 12-ին` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, […]

̰
Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը կարևորում է Երևանում Կանադայի դեսպանություն բացելու հարցը

22:14 07.11.2018

Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումը, որին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բարեկամության խմբի համանախագահ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյսն իր խոսքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում երկկողմ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը: Բարեկամության […]

̰
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը

21:50 07.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը: ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության համար 800-ից ավելի կամավոր պարգևատրվել է շնորհակալագրերով: Շնորհակալություն հայտնելով կամավորներին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կատարած աշխատանքի համար՝ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարարին

21:25 07.11.2018

Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը՝ վթարից տուժած զինծառայողների վիճակի մասին

21:13 07.11.2018

Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն […]

̰
Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի ժամանակ տալ բանակից խուսափածներին՝ վճարելով քրեական հետապնդումից ազատվելու համար

20:43 07.11.2018

Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ […]

̰
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

20:17 07.11.2018

Նոյեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:  

̰
Կառավարությունը 2.7 մլրդ դրամ կհատկացնի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար

20:09 07.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2.707.144.2 հազար դրամ հատկացնելու հարցն է: «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 10.000.0 հազար դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ […]

̰
Դատավորի անկախությունն անհնար է երաշխավորել առանց նրա սոցիալական անկախության երաշխավորման. ԲԴԽ

20:00 07.11.2018

Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագծի վերաբերյալ: Առաջարկվող նախագիծը, ըստ ԲԴԽ-ի, անձի վիճակն ակնհայտ վատթարացնող է, իսկ հիմնական իմաստն այն է, որ սահմանափակվում է օրենքով սահմանվող կենսաթոշակի չափը` միաժամանակ առավելագույն սահման ամրագրելով կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի տասնապատիկի չափը: «Նախատեսվում է […]

̰
Նոր մանրամասներ աուտիզմ ունեցող վանաձորցի կորած երեխայի մասին

19:47 07.11.2018

Աուտիզմ ունեցող 12-ամյա վանաձորցի Արթուր Մարտիրոսյանը, որն այսօր է կորել, մի քանի անգամ հաճախել է Երևանում գտնվող «Իմ ուղին» վերականգնողական կենտրոն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում կենտրոնի աշխատակիցը տեղեկացրեց, որ երեխան կենտրոն ընդամենը 4 անգամ է հաճախել և գտնվել է հարմարման փուլում: Այդ ընթացքում կենտրոնի մասնագետները որոշ դիտարկումներ են արել: Մասնագետներն ասել են, որ Արթուրը կարողանում է արձագանքել […]

̰
BACK_TO_TOP