TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աննա Հակոբյանը Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի ընտանիքին նրա մասին տեղեկություններ է փոխանցել

16:12 03.08.2018

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր խոսել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի մոր հետ: «Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված […]

̰
Արթուր Վանեցյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

16:09 03.08.2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ, ըստ Արթուր Վանեցյանի, երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը էլ ավելի է ամրապնդում արդեն գոյություն ունեցող […]

̰
Կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

15:49 03.08.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 2-ին՝ ժամը 16.20-ին, 1966 թ. ծնված Սաղաթել Օ.-ն կամավոր հանձնել է «Իժ-17» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի, որսորդական հրացան և հայտարարել, որ գտել է նույն օրը իրենց տանը կից իրենց վագոն տնակում, որը պատկանել է հանգուցյալ հորը:

̰
Աբովյանում վրաերթի հետևանքով տարեց տղամարդ է մահացել

15:45 03.08.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը ոչ թե 79-ամյա Լևոն Մարգարյանն է, այլ 1950 թ. ծնված Երվանդ Բաբայանը: Նախապես հայտնել էին, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վ՝րաերթի է ենթարկել […]

̰
Մեկ օրում գրանցվել է հրդեհի 75 կանչ. ԱԻՆ

15:34 03.08.2018

«Օգոստոսի 3-ին՝ ժամը 13.00 դրությամբ, հանրապետության տարածքում գրանցվել  է 8 հրդեհ, 14 կենցաղային կանչ: Հրդեհներից մեկը Երևանում է եղել»,- այսօր SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը: SHANTNEWS.am-ի խնդրանքով՝ ՀՀ ԱԻՆ-ում հայտնել են հուլիս ամսվա այն 2 օրերը, երբ ամենից շատ են ՃԿԱԿ-ում հրդեհների մասին ահազանգեր ստացել: «Հուլիսի 9-ին և 5-ին: Հուլիսի 9-ին […]

̰
Հայտնի է սփյուռքահայ դեռահասի անունը, որը հյուրընկալվելու է Նիկոլ Փաշինյանի ընտանիքում

15:29 03.08.2018

Սփյուռքի նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօր Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանի անունը: Նա էլ կլինի այն սփյուռքահայը, որ հյուրընկալվելու է Նիկոլ Փաշինյանի ընտանիքում: Այդ մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի […]

̰
ԱԻՆ փրկարար ծառայությունը քննարկել է անելիքները

15:18 03.08.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին հյատնում են ԱԻՆ լրատվական բաժնից: Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված […]

̰
Որո՞նք են բուսածածկ տարածքներում հրդեհի առաջացման պատճառները

15:11 03.08.2018

Ինչպես արդեն հաղորդել ենք, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր ասել է, որ նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի աճ է գրանցել աղբի և բուսածած տարածքների հրդեհները: Խոսելով պատճառների մասին՝ Խանգելդյանն ասել է հետևյալը. «Շատ քիչ է լինում, որ տարերային գործոններով է պայմանավորված: Մեծամասնությամբ, իհարկե, մարդածին գործոն է, և բուսածածկ […]

̰
Ոստիկանությունը ճշտում է Երևանի ընտրացուցակները

15:08 03.08.2018

Ոստիկանությունը սկսել է նախապատրաստվել Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։ Ոստիկանությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և ակնկալում աջակցություն:

̰
Աճել են աղբի և բուսածածկ տարածքների հրդեհները. Հովհաննես Խանգելդյան

15:04 03.08.2018

«Այս տարի մենք արձանագրեցինք կտրուկ աճ հենց բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակով: Եվ դրանով էլ պայմանավորվեց ընդհանուր հրդեհների աճը հուլիս ամսին: Այսպես, գրանցվել է 1042 հրդեհ բուսածածկ տարածքներում, ինչը շուրջ 2.7 անգամ ավելի է անցած տարվա հունիսի ժամանակահատվածի համեմատ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) պետ Հովհաննես Խանգելդյանը: Ըստ ՃԿԱԿ […]

̰
Հայաստանը պետք է շարունակի ՀԱՊԿ նախագահումը. Դավիթ Տոնոյան

14:57 03.08.2018

Ռուսաստանի Դաշնության հետ 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է, կազմակերպված է արտադրություն: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակմանը, թե Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը կարող է սառեցվել, Տոնոյանը նշեց. «Ինձ այդպիսի տեղեկություններ ծանոթ չեն, իմ տեղեկությունները սահմանափակվում են նրանով, որ […]

̰
Բնակարանային գողությունը բացահայտվել է

14:47 03.08.2018

Բացահայտվել է Աջափնյակում տեղի ունեցած գողության դեպք, կասկածյալները ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի քննչական կոմիտեից: Հուլիսի 31-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գտնվող իր բնակարանից կատարված գողության մասին։ Նույն օրը Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ […]

̰
ՍԴՀԿ-ն ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

14:42 03.08.2018

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն  արձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում […]

̰
Օգոստոսի 2-3-ը հանրապետությունում շուրջ 500 հազար քմ խոտատարածք է այրվել

14:40 03.08.2018

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վիճակագրությունը օգոստոսի 2-3-ը  ընկած ժամանակահատվածի համար: «Մասնավորապես՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոցում այրվել է մոտ 300 քմ բուսածածկույթ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 2000 քմ, Նանսենի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 1500 քմ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» մոտակայքում՝ 1000 քմ, Պ. Սևակի փողոցում՝ 500 քմ, Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 128 […]

̰
«Սարի թաղի» գործով ամբաստանյալը կրկին կալանավորվել է «թմրանյութերի» գործով

14:17 03.08.2018

«Սարի թաղի»գործով ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ ինչ-որ «թմրանյութերի». այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Էդուարդ Զեյթունյանի`այսօր դատարան չներկայանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարանը տեղյակ չէր, թե որ մեկուսարանում […]

̰
«Սասնա ծռեր»-ի անդամներ Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանն ազատ արձակվեցին

13:47 03.08.2018

«Սասնա ծռեր»-ի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի և  Տիգրան Մանուկյանի խափանման միջոցն այսօր փոխվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորի՝ Նաիրա Զոհրաբյանի, Սերգեյ Բագրատյանի և Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից ամբաստանյալներն ազատ են արձակվել:  

̰
Գյուղոլորտի նոր դրամաշնորհային ծրագրի թիրախում կլինեն գյուղական փոքր ագրոբիզնեսները. Դեբորա Գրիզեր

13:39 03.08.2018

Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նշվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Ողջունելով […]

̰
Հնարավոր է՝ Հայաստանը նոր ռազմական վարկի համար դիմի Ռուսաստանին

13:31 03.08.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նշեց Տոնոյանը: Նա, սակայն, տեղին չհամարեց այլ մանրամասներ բացահայտելը: Հարցին՝ բարեհաջո՞ղ էին բանակցությունները, նախարարը պատասխանեց. «Այո՛, չափից դուրս բարեհաջող, իմ ակնկալիքներից ավելի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանը մտադի՞ր է նոր ռազմական […]

̰
Բոլոր ռիսկերը չեզոքացվում են. Դավիթ Տոնոյանը՝ սահմանային վիճակի մասին

13:02 03.08.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին: Հարցին՝ նախիջևանյան հատվածում ներկայումս ի՞նչ վիճակ է, նա պատասխանեց. «Այս պահին հարաբերական կայուն է և՛ արցախյան ուղղությամբ, և՛ նախիջևանյան: Ինչպես մի քանի անգամ նշել եմ, բոլոր խնդիրներին շատ արագ արձագանքում ենք, և բոլոր ռիսկերը չեզոքացվում են»:

̰
Մենք բավական հաջող համագործակցում ենք Հայաստանի հետ. Ալեքսանդր Ֆոմին

12:55 03.08.2018

Հայաստանի ու Ռուսաստանի միջև պաշտպանական փոխգործակցության առումով ստեղծված է բավական սոլիդ նորմատիվ-իրավական բազա: Այս մասին օգոստոսի 3-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը: Նա մանրամասնեց՝ երկու երկրների միջև ստորագրված է ավելի քան 60 պայմանագիր և համաձայնագիր: «Դա շատ սոլիդ բազա է. ամեն երկիր չէ, որ կարող է նման ժառանգությամբ […]

̰
Շոգ եղանակի պատճառով շտապօգնության կանչերը նվազել են. Թագուհի Ստեփանյան

12:41 03.08.2018

Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 20 ից հետո շոգ եղանակի պատճառով շտապ բուժօգնության կանչերի թիվը համեմատաբար նվազել է: «Եթե հուլիսի 20 ի դրությամբ մենք ունեցել ենք օրվա միջին տվյալներով 750 կանչ, ապա այժմ օրական 650 կանչ է գրանցվում»,- ասաց նա: Շտապօգնության տնօրենը նշեց, որ թեև կանչերը նվազել են, […]

̰
«Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու». Արթուր Աղաբեկյանը հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

12:09 03.08.2018

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի տարածքից հող հանձնել-չհանձնելու թեմային: «1995թ. ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների և ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ: Պաշտպանության կամզակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լևոն Տեր-Պետրոյանը […]

̰
ՀՀ-ում անցկացված «Համագործակցության մարտիկ» մրցույթի հաղթողը Ղազախստանն է

12:07 03.08.2018

Հայաստանում այս օրերին անցկացվում էր Միջազգային բանակային խաղերի մրցույթներից մեկը` «Համագործակցության մարտիկ»-ը։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, կրակային, ինտելեկտուալ, երգի ու պարի մրցաձևերում մրցող թիմերի թիմային հաշվարկով երրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանը, երկրորդ տեղը` Բելառուսը, իսկ հաղթանակողներն էին Ղազախստանի զինծառայողները։ Չեմպիոններին մեդալները հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նշեց, որ իր համար կրկնակի հաճելի է […]

̰
Հայաստանն արդարադատություն է իրականացնում. ՌԴ պաշտպանության փոխնախարարը՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու մասին

11:59 03.08.2018

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը օգոստոսի 3-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելու հարցին: Ֆոմինը նշել է, որ Հայաստանը արդարադատություն է իրականացնում, և իրենք դրա վերաբերյալ մեկնաբանություն չունեն: Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով […]

̰
Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը սառեցնելու վերաբերյալ լուրերը չեն հաստատվում

11:53 03.08.2018

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն անդրադարձել է ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկություններին, թե Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումը, հնարավոր է, սառեցվի: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ չի հաստատում Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարման սառեցման մասին շրջանառվող լուրերը՝ նշելով, որ մատակարարման հարցով աշխատանքները ընթանում են:

̰
Արտաշատում երեխայի գլուխն արգելափակվել է մանկապարտեզի ճաղավանդակի արանքում. օգնության են հասել փրկարարները

10:50 03.08.2018

Օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երեխայի գլուխն անվնաս դուրս են բերել ճաղավանդակների արանքից: Երեխան չի տուժել:

̰
Շիրակի մարզում վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ 

10:24 03.08.2018

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարման, դրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից 41-ը կամ 8,77-ը […]

̰
Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորել է կարգապահական և ուսումնական հարցերի հանձնաժողովները

10:09 03.08.2018

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը hուլիսի 27-ին հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի հարգապահական հարցերի և ուսումնական հարցերի  հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը,  ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի […]

̰
Նոր Հաճնի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

09:28 03.08.2018

Օգոստոսի 2-ին՝ ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սպորտային 4-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա. Ա.-ի […]

̰
Փոխմարզպետն ունի 4 անշարժ և 3 շարժական գույք․ «Փաստ»

09:20 03.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն և երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաև երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» և տրակտոր «T25A» մակնիշների։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար […]

̰
BACK_TO_TOP