08:35 03.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեձոր 1 փակ. 22 շենքը և 1-64 սեփական տները, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Ավան՝ Դուրյան թաղ. 56, 57 շենքերը, Մխիթարյան միաբանության կրթական հաստատությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Խորենացի փ. 209, 211 […]
08:24 03.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 3 -ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի՝ Վանաձոր քաղաքի՝ Տավրոս 4, 6, 7, 8, 9 փողոցների՝ նրբանցքներով, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1 և 2 փողոցների՝ փակուղիներով, Բաղրամյան 74 շենքի, Լեռնային փողոցի, Շիրակի խճուղու 56, 58, 60, 66 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]
00:30 03.08.2018
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն: Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած […]
23:14 02.08.2018
Օգոստոսի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային այցելությունների ծրագրով Սյունիքի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը նշեց մի քանի օբյեկտիվ պատճառ, որոնց […]
22:43 02.08.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի նոր պետ է նշանակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։
22:33 02.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13:00- 15:00-ն […]
22:12 02.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է: Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակն այդ դեպքում միջազգային […]
22:01 02.08.2018
Դեպքը կատարվել է 28 տարի առաջ՝ աշնանը: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերել են անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին, հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի […]
21:55 02.08.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա Լևոն Մարգարյանին: Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
21:49 02.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Աշոտ Հակոբյանն օգոստոսի 2-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինին։ Ողջունելով հյուրին՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վերջին տարիների գործունեությանը: Նախարարը հատկապես ընդգծեց Երևան-Գյումրի ուղղությամբ նոր էլեկտրագնացքի շահագործման կարևորությունը, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի մեծացել է։ Ալեքսանդր […]
21:28 02.08.2018
34-ամյա Էդգար Գ.-ն, ով մայիսի 16-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) մեղադրանքով, երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 6-ն անց 10-ին կամավոր ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել:
21:15 02.08.2018
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջներով հայցի քննությունը։ Դատական նիստին դարձյալ ներկա է եղել միայն հայցվոր կողմը, պատասխանող կողմից՝ ՇՀՊ-ից, ներկայացուցիչ չի եղել: Նշենք, որ այս նիստին կողմերը պետք է ներկայացնեին գործին առնչվող […]
21:04 02.08.2018
2018 թվականի առաջին կիսամյակում քննչական մարմիններում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 211 քրեական գործ: Նախորդ տարվա համեմատ քննվող գործերի թիվն աճել է 72-ով: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործերից որոնցից 8-ը քննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ներկայացնենք քննվող 211 քրեական գործերն ըստ մեղադրանքների. 35-ը վերաբերել է ՀՀ […]
20:47 02.08.2018
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու բարձր գնահատել Հայաստանի համար բրիտանական բիզնեսի և մշակութային բաղադրիչների առկայությունը: Մհեր Գրիգորյանը բրիտանական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում համարել […]
20:26 02.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, […]
20:26 02.08.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 2-ին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վահե Ս.-ն, որը 2018թ. մայիսի 18-ից ՌԴ ՆԳՆ Վորոնեժ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Քաղաքացին բերման է ենթարկվել ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանից՝ Կիև-Երևան թիվ 611 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց:
20:23 02.08.2018
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի: Հիմնավորում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է […]
19:34 02.08.2018
Համամասնական, մեծամասնական, թե ռեյտինգային: Իշխանափոխությունից հետո սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակվում է քննարկվել նոր ընտրակարգի հարցը: Ստեղծված հատուկ հանձնաժողովում քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները օրենսգրքի փոփոխություների շուրջ ներկայացրել են իրենց տեսակետները: Այսօր Գյումրիում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրել է կառավարության առաջարկած տարբերակը, որին կողմ է նաև «Ելք» դաշինքն ու որոշ վերապահումներով նաև «Բարգավաճ Հայաստան» […]
19:27 02.08.2018
Ռեյտինգային ընտրակարգից անցում դեպի համամասնական ընտրակարգի առաջարկվում է նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Հանրապետության երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում ավագանիների ռեյտինգային գործող ընտրակարգը, ըստ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, արդյունավետ չէ. այն որոշ դեպքերում կարող է մանիպուլյացիաներ կիրառելու հնարավորություն տալ, ինչպես եղավ Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքում: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ հատկապես խոշորացված համայնքներում պետք է […]
19:15 02.08.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, ըստ որի՝ ոստիկանության պատճենահանման ծառայությունները քաղաքացիներին թալանում են: «www.hraparak.am կայքում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «ոստիկանության բաժանմունքներին կից «քսերոքս» ծառայությունները թալանում են քաղաքացիներին»: Հոդվածում նշված վիճակագրության համաձայն՝ ամենաթանկը անձնագրային և վիզաների վարչության հարևանությամբ գործող կետում է, որտեղ մեկ էջի համար […]
19:09 02.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում Յաղդան գյուղում դանակահարության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Նույն օրը՝ ժամը 01.20-ին, հիվանդանոցից ևս հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, գոտկային շրջանի ծակած, կտրած չորս չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1988թ. ծնված Լուսինե Գ.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է տանը՝ նախկին ամուսնու կողմից դանակահարվելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների […]
18:42 02.08.2018
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն են հայտնել առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Վ. Հարությունյանը 1992-94 թվականներին ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալն էր, իսկ 1994-99 թվականներին՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության համադրման շտաբի պետի տեղակալը և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը: Ըստ լրատվամիջոցի՝ […]
18:31 02.08.2018
2018-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է, հաղորդում է razm.info-ն: Մարտական կորուստներ Հունիսի 10-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը: Ոչ մարտական կորուստներ Հունիսի 22-ին մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային […]
18:21 02.08.2018
Ադրբեջանի նախագահը հակասական է համարում Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Երեկվա իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ հայկական կողմի պնդումը, ըստ որի՝ ադրբեջանական կողմը բանակցություններ պետք է վարի Արցախի հետ, անընդունելի է։ Ապա հարևան երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, հակասության […]
18:11 02.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հովհաննես Ենոքյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Ենոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
18:03 02.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գևորգ Հայրապետյանը նշանակվել է արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ: «Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Հայրապետյանին նշանակել արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:
18:03 02.08.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով «Անահիտ» մուլտֆիլմի ցուցադրությանը: «Սիրելի՛ համաքաղաքացիներ Էջմիածնի քաղաքապետարանի դռները բաց են մեր բնակիչների համար թե՛ բառի ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով. խոսքը վերաբերում է նաև քաղաքապետարանի վարչական շենքին: Այստեղ մենք ունենք բավական բարեկարգ դահլիճ, որը նախկինում օգտագործվել է մասշտաբային միջոցառումներ անցկացնելու համար միայն: Քանի որ […]
17:39 02.08.2018
ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն՝ զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք չեն համապատասխանել ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2017 թվականին փորձ է արվել […]
16:20 02.08.2018
Արցախյան պատերազմից հետո տեղի բնակավայրերում ու դրանց հարևանությամբ շարունակում են մնալ ականապատ տարածքներ, որոնք խիստ վտանգավոր են բնակչության ու նաև գյուղատնտեսական աշխատանքներ տանելու համար։ 2000 թվականից սկսած այդ տարածքներում ականազերծում է իրականացնում բրիտանական «Հալո Թրաստ» կազմակերպությունը։ Կազմակերպության սակրավորները Երևանում ցուցադրական ականազերծում էին անում՝ ներկայացնելու համար իրենց բարդ ու վտանգավոր աշխատանքը։ Բայց երևանյան այգու հարթ ու […]