13:31 03.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նշեց Տոնոյանը: Նա, սակայն, տեղին չհամարեց այլ մանրամասներ բացահայտելը: Հարցին՝ բարեհաջո՞ղ էին բանակցությունները, նախարարը պատասխանեց. «Այո՛, չափից դուրս բարեհաջող, իմ ակնկալիքներից ավելի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանը մտադի՞ր է նոր ռազմական […]
13:02 03.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին: Հարցին՝ նախիջևանյան հատվածում ներկայումս ի՞նչ վիճակ է, նա պատասխանեց. «Այս պահին հարաբերական կայուն է և՛ արցախյան ուղղությամբ, և՛ նախիջևանյան: Ինչպես մի քանի անգամ նշել եմ, բոլոր խնդիրներին շատ արագ արձագանքում ենք, և բոլոր ռիսկերը չեզոքացվում են»:
12:55 03.08.2018
Հայաստանի ու Ռուսաստանի միջև պաշտպանական փոխգործակցության առումով ստեղծված է բավական սոլիդ նորմատիվ-իրավական բազա: Այս մասին օգոստոսի 3-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը: Նա մանրամասնեց՝ երկու երկրների միջև ստորագրված է ավելի քան 60 պայմանագիր և համաձայնագիր: «Դա շատ սոլիդ բազա է. ամեն երկիր չէ, որ կարող է նման ժառանգությամբ […]
12:41 03.08.2018
Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 20 ից հետո շոգ եղանակի պատճառով շտապ բուժօգնության կանչերի թիվը համեմատաբար նվազել է: «Եթե հուլիսի 20 ի դրությամբ մենք ունեցել ենք օրվա միջին տվյալներով 750 կանչ, ապա այժմ օրական 650 կանչ է գրանցվում»,- ասաց նա: Շտապօգնության տնօրենը նշեց, որ թեև կանչերը նվազել են, […]
12:09 03.08.2018
ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի տարածքից հող հանձնել-չհանձնելու թեմային: «1995թ. ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների և ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ: Պաշտպանության կամզակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լևոն Տեր-Պետրոյանը […]
12:07 03.08.2018
Հայաստանում այս օրերին անցկացվում էր Միջազգային բանակային խաղերի մրցույթներից մեկը` «Համագործակցության մարտիկ»-ը։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, կրակային, ինտելեկտուալ, երգի ու պարի մրցաձևերում մրցող թիմերի թիմային հաշվարկով երրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանը, երկրորդ տեղը` Բելառուսը, իսկ հաղթանակողներն էին Ղազախստանի զինծառայողները։ Չեմպիոններին մեդալները հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նշեց, որ իր համար կրկնակի հաճելի է […]
11:59 03.08.2018
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը օգոստոսի 3-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելու հարցին: Ֆոմինը նշել է, որ Հայաստանը արդարադատություն է իրականացնում, և իրենք դրա վերաբերյալ մեկնաբանություն չունեն: Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով […]
11:53 03.08.2018
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն անդրադարձել է ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկություններին, թե Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումը, հնարավոր է, սառեցվի: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ չի հաստատում Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարման սառեցման մասին շրջանառվող լուրերը՝ նշելով, որ մատակարարման հարցով աշխատանքները ընթանում են:
10:50 03.08.2018
Օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երեխայի գլուխն անվնաս դուրս են բերել ճաղավանդակների արանքից: Երեխան չի տուժել:
10:24 03.08.2018
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարման, դրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից 41-ը կամ 8,77-ը […]
10:09 03.08.2018
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը hուլիսի 27-ին հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի հարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը, ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի […]
09:28 03.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սպորտային 4-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա. Ա.-ի […]
09:20 03.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն և երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաև երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» և տրակտոր «T25A» մակնիշների։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար […]
08:35 03.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեձոր 1 փակ. 22 շենքը և 1-64 սեփական տները, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Ավան՝ Դուրյան թաղ. 56, 57 շենքերը, Մխիթարյան միաբանության կրթական հաստատությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Խորենացի փ. 209, 211 […]
08:24 03.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 3 -ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի՝ Վանաձոր քաղաքի՝ Տավրոս 4, 6, 7, 8, 9 փողոցների՝ նրբանցքներով, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1 և 2 փողոցների՝ փակուղիներով, Բաղրամյան 74 շենքի, Լեռնային փողոցի, Շիրակի խճուղու 56, 58, 60, 66 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]
00:30 03.08.2018
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն: Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած […]
23:14 02.08.2018
Օգոստոսի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային այցելությունների ծրագրով Սյունիքի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը նշեց մի քանի օբյեկտիվ պատճառ, որոնց […]
22:43 02.08.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի նոր պետ է նշանակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։
22:33 02.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13:00- 15:00-ն […]
22:12 02.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է: Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակն այդ դեպքում միջազգային […]
22:01 02.08.2018
Դեպքը կատարվել է 28 տարի առաջ՝ աշնանը: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերել են անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին, հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի […]
21:55 02.08.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա Լևոն Մարգարյանին: Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
21:49 02.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Աշոտ Հակոբյանն օգոստոսի 2-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինին։ Ողջունելով հյուրին՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վերջին տարիների գործունեությանը: Նախարարը հատկապես ընդգծեց Երևան-Գյումրի ուղղությամբ նոր էլեկտրագնացքի շահագործման կարևորությունը, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի մեծացել է։ Ալեքսանդր […]
21:28 02.08.2018
34-ամյա Էդգար Գ.-ն, ով մայիսի 16-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) մեղադրանքով, երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 6-ն անց 10-ին կամավոր ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել:
21:15 02.08.2018
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջներով հայցի քննությունը։ Դատական նիստին դարձյալ ներկա է եղել միայն հայցվոր կողմը, պատասխանող կողմից՝ ՇՀՊ-ից, ներկայացուցիչ չի եղել: Նշենք, որ այս նիստին կողմերը պետք է ներկայացնեին գործին առնչվող […]
21:04 02.08.2018
2018 թվականի առաջին կիսամյակում քննչական մարմիններում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 211 քրեական գործ: Նախորդ տարվա համեմատ քննվող գործերի թիվն աճել է 72-ով: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործերից որոնցից 8-ը քննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ներկայացնենք քննվող 211 քրեական գործերն ըստ մեղադրանքների. 35-ը վերաբերել է ՀՀ […]
20:47 02.08.2018
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու բարձր գնահատել Հայաստանի համար բրիտանական բիզնեսի և մշակութային բաղադրիչների առկայությունը: Մհեր Գրիգորյանը բրիտանական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում համարել […]
20:26 02.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, […]
20:26 02.08.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 2-ին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վահե Ս.-ն, որը 2018թ. մայիսի 18-ից ՌԴ ՆԳՆ Վորոնեժ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Քաղաքացին բերման է ենթարկվել ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանից՝ Կիև-Երևան թիվ 611 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց:
20:23 02.08.2018
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի: Հիմնավորում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է […]