TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փոխմարզպետն ունի 4 անշարժ և 3 շարժական գույք․ «Փաստ»

09:20 03.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն և երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաև երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» և տրակտոր «T25A» մակնիշների։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

08:35 03.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեձոր 1 փակ. 22 շենքը և 1-64 սեփական տները, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Ավան՝ Դուրյան թաղ. 56, 57 շենքերը, Մխիթարյան միաբանության կրթական հաստատությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Խորենացի փ. 209, 211 […]

̰
Լոռու մարզում 10 ժամ ջուր չի լինելու

08:24 03.08.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 3 -ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի՝ Վանաձոր քաղաքի՝ Տավրոս 4, 6, 7, 8, 9 փողոցների՝ նրբանցքներով, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1 և 2 փողոցների՝ փակուղիներով, Բաղրամյան 74 շենքի, Լեռնային փողոցի, Շիրակի խճուղու 56, 58, 60, 66 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]

̰
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 6 ամսում աճել է 10.2%-ով

00:30 03.08.2018

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն: Նույն  ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած […]

̰
Ոստիկանապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզեր

23:14 02.08.2018

Օգոստոսի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային այցելությունների ծրագրով Սյունիքի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը նշեց մի քանի օբյեկտիվ պատճառ, որոնց […]

̰
Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի նոր պետ է նշանակել

22:43 02.08.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի նոր պետ է նշանակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։

̰
ՔԿ-ն միջոցներ է ձեռնարկում՝ Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա»-ն տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը պարզելու համար

22:33 02.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13:00- 15:00-ն […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին

22:12 02.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է: Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակն այդ դեպքում միջազգային […]

̰
Ոստիկանները 28 տարի առաջ կատարված սպանություն են բացահայտել

22:01 02.08.2018

Դեպքը կատարվել է 28 տարի առաջ՝ աշնանը: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերել են անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին, հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի […]

̰
Վրաերթ Աբովյանում. 79-ամյա տղամարդ է մահացել

21:55 02.08.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա Լևոն Մարգարյանին: Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։  

̰
Նախարարն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցչին

21:49 02.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար  Աշոտ Հակոբյանն օգոստոսի 2-ին ընդունել է  «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինին։ Ողջունելով հյուրին՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձել է  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վերջին տարիների գործունեությանը: Նախարարը հատկապես ընդգծեց Երևան-Գյումրի ուղղությամբ նոր էլեկտրագնացքի շահագործման կարևորությունը, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի մեծացել է։ Ալեքսանդր […]

̰
Հետախուզվողը կամավոր ներկայացել է բաժին

21:28 02.08.2018

34-ամյա Էդգար Գ.-ն, ով մայիսի 16-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) մեղադրանքով, երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 6-ն անց 10-ին կամավոր ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել:

̰
ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի և նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի դատական հայցի քննությունները կրկին հետաձգվել են

21:15 02.08.2018

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջներով հայցի քննությունը։ Դատական նիստին դարձյալ ներկա է եղել միայն հայցվոր կողմը, պատասխանող կողմից՝ ՇՀՊ-ից, ներկայացուցիչ չի եղել: Նշենք, որ այս նիստին կողմերը պետք է ներկայացնեին գործին առնչվող […]

̰
Քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործության 211 դեպք

21:04 02.08.2018

2018 թվականի առաջին կիսամյակում քննչական մարմիններում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 211 քրեական գործ: Նախորդ տարվա համեմատ քննվող գործերի թիվն աճել է 72-ով: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործերից որոնցից 8-ը քննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ներկայացնենք քննվող 211 քրեական գործերն ըստ  մեղադրանքների. 35-ը վերաբերել է ՀՀ […]

̰
Մհեր Գրիգորյանը Ջուդիթ Ֆարնուորթի հետ քննարկել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ներուժը

20:47 02.08.2018

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու բարձր գնահատել Հայաստանի համար բրիտանական բիզնեսի և մշակութային բաղադրիչների առկայությունը: Մհեր Գրիգորյանը բրիտանական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում համարել […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր

20:26 02.08.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել

20:26 02.08.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 2-ին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վահե Ս.-ն, որը 2018թ. մայիսի 18-ից ՌԴ ՆԳՆ Վորոնեժ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Քաղաքացին բերման է ենթարկվել  ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանից՝ Կիև-Երևան թիվ 611 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց:

̰
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին

20:23 02.08.2018

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի: Հիմնավորում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է […]

̰
Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին

19:39 02.08.2018

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը կգլխավորի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։  

̰
Գյումրիում քննարկվել են Ընտրական օրենսգրքի շուրջ սպասվող փոփոխությունները

19:34 02.08.2018

Համամասնական, մեծամասնական, թե ռեյտինգային: Իշխանափոխությունից  հետո սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակվում  է քննարկվել նոր ընտրակարգի հարցը: Ստեղծված հատուկ հանձնաժողովում քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները օրենսգրքի փոփոխություների շուրջ ներկայացրել են իրենց տեսակետները: Այսօր Գյումրիում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  ներկայացրել է կառավարության առաջարկած  տարբերակը, որին կողմ է նաև «Ելք» դաշինքն ու որոշ վերապահումներով նաև «Բարգավաճ Հայաստան» […]

̰
Խոշորացված համայնքներում պետք է բարձրացնել նաև ավագանիների դերը. Մարուքյան

19:27 02.08.2018

Ռեյտինգային ընտրակարգից անցում դեպի համամասնական ընտրակարգի առաջարկվում է նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Հանրապետության երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում ավագանիների ռեյտինգային գործող ընտրակարգը, ըստ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, արդյունավետ չէ. այն որոշ դեպքերում կարող է մանիպուլյացիաներ կիրառելու հնարավորություն տալ, ինչպես եղավ Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքում: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ հատկապես խոշորացված համայնքներում պետք է […]

̰
Կարելի էր հետաքննությունն ավելի խորությամբ անցկացնել. Մնացական Բիչախչյանն արձագանքում է

19:15 02.08.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, ըստ որի՝ ոստիկանության պատճենահանման ծառայությունները քաղաքացիներին թալանում են: «www.hraparak.am կայքում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «ոստիկանության բաժանմունքներին կից «քսերոքս» ծառայությունները թալանում են քաղաքացիներին»: Հոդվածում նշված վիճակագրության համաձայն՝ ամենաթանկը անձնագրային և վիզաների վարչության հարևանությամբ գործող կետում է, որտեղ մեկ էջի համար […]

̰
Խանդի պատճառով տղամարդը դանակի հարվածներ է հասցրել կնոջը

19:09 02.08.2018

Օգոստոսի 2-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում Յաղդան գյուղում դանակահարության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Նույն օրը՝ ժամը 01.20-ին, հիվանդանոցից ևս հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, գոտկային շրջանի ծակած, կտրած չորս չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1988թ. ծնված Լուսինե Գ.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է տանը՝ նախկին ամուսնու կողմից դանակահարվելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների […]

̰
Յուրի Խաչատուրովի փոխարեն առաջարկել են Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը

18:42 02.08.2018

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն են հայտնել առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Վ. Հարությունյանը 1992-94 թվականներին ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալն էր, իսկ 1994-99 թվականներին՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության համադրման շտաբի պետի տեղակալը և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը: Ըստ լրատվամիջոցի՝ […]

̰
Ի՞նչ կորուստներ է կրել հայկական զինուժը 2018-ի հունիսին

18:31 02.08.2018

2018-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է, հաղորդում է razm.info-ն: Մարտական կորուստներ Հունիսի 10-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը: Ոչ մարտական կորուստներ Հունիսի 22-ին մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային […]

̰
Արցախի մասնակցությունը բանակցություններին անընդունելի է Ադրբեջանի նախագահի համար

18:21 02.08.2018

Ադրբեջանի նախագահը հակասական է համարում Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Երեկվա իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ հայկական կողմի պնդումը, ըստ որի՝ ադրբեջանական կողմը բանակցություններ պետք է վարի Արցախի հետ, անընդունելի է։ Ապա հարևան երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, հակասության […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ պետի տեղակալ է նշանակել

18:11 02.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հովհաննես Ենոքյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Ենոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Գևորգ Հայրապետյանը` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

18:03 02.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գևորգ Հայրապետյանը նշանակվել է արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ: «Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Հայրապետյանին նշանակել արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:

̰
Էջմիածնի քաղաքապետը հրավիրում է «Անահիտ» մուլտֆիլմը դիտելու

18:03 02.08.2018

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով «Անահիտ» մուլտֆիլմի ցուցադրությանը: «Սիրելի՛ համաքաղաքացիներ Էջմիածնի քաղաքապետարանի դռները բաց են մեր բնակիչների համար թե՛ բառի ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով. խոսքը վերաբերում է նաև քաղաքապետարանի վարչական շենքին: Այստեղ մենք ունենք բավական բարեկարգ դահլիճ, որը նախկինում օգտագործվել է մասշտաբային միջոցառումներ անցկացնելու համար միայն: Քանի որ […]

̰
ՊՆ-ին մատակարարվել են անորակ վարտիքներ

17:39 02.08.2018

ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն՝ զորքերում իրականացվող աշխատանք­ների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք չեն համապատասխանել ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2017 թվականին փորձ է արվել […]

̰
BACK_TO_TOP