15:11 03.08.2018
Ինչպես արդեն հաղորդել ենք, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր ասել է, որ նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի աճ է գրանցել աղբի և բուսածած տարածքների հրդեհները: Խոսելով պատճառների մասին՝ Խանգելդյանն ասել է հետևյալը. «Շատ քիչ է լինում, որ տարերային գործոններով է պայմանավորված: Մեծամասնությամբ, իհարկե, մարդածին գործոն է, և բուսածածկ […]
15:08 03.08.2018
Ոստիկանությունը սկսել է նախապատրաստվել Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։ Ոստիկանությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և ակնկալում աջակցություն:
15:04 03.08.2018
«Այս տարի մենք արձանագրեցինք կտրուկ աճ հենց բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակով: Եվ դրանով էլ պայմանավորվեց ընդհանուր հրդեհների աճը հուլիս ամսին: Այսպես, գրանցվել է 1042 հրդեհ բուսածածկ տարածքներում, ինչը շուրջ 2.7 անգամ ավելի է անցած տարվա հունիսի ժամանակահատվածի համեմատ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) պետ Հովհաննես Խանգելդյանը: Ըստ ՃԿԱԿ […]
14:57 03.08.2018
Ռուսաստանի Դաշնության հետ 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է, կազմակերպված է արտադրություն: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակմանը, թե Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը կարող է սառեցվել, Տոնոյանը նշեց. «Ինձ այդպիսի տեղեկություններ ծանոթ չեն, իմ տեղեկությունները սահմանափակվում են նրանով, որ […]
14:47 03.08.2018
Բացահայտվել է Աջափնյակում տեղի ունեցած գողության դեպք, կասկածյալները ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի քննչական կոմիտեից: Հուլիսի 31-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գտնվող իր բնակարանից կատարված գողության մասին։ Նույն օրը Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ […]
14:42 03.08.2018
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն արձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում […]
14:40 03.08.2018
ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վիճակագրությունը օգոստոսի 2-3-ը ընկած ժամանակահատվածի համար: «Մասնավորապես՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոցում այրվել է մոտ 300 քմ բուսածածկույթ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 2000 քմ, Նանսենի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 1500 քմ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» մոտակայքում՝ 1000 քմ, Պ. Սևակի փողոցում՝ 500 քմ, Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 128 […]
14:17 03.08.2018
«Սարի թաղի»գործով ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ ինչ-որ «թմրանյութերի». այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Էդուարդ Զեյթունյանի`այսօր դատարան չներկայանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարանը տեղյակ չէր, թե որ մեկուսարանում […]
13:47 03.08.2018
«Սասնա ծռեր»-ի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Մանուկյանի խափանման միջոցն այսօր փոխվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորի՝ Նաիրա Զոհրաբյանի, Սերգեյ Բագրատյանի և Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից ամբաստանյալներն ազատ են արձակվել:
13:39 03.08.2018
Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նշվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Ողջունելով […]
13:31 03.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նշեց Տոնոյանը: Նա, սակայն, տեղին չհամարեց այլ մանրամասներ բացահայտելը: Հարցին՝ բարեհաջո՞ղ էին բանակցությունները, նախարարը պատասխանեց. «Այո՛, չափից դուրս բարեհաջող, իմ ակնկալիքներից ավելի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանը մտադի՞ր է նոր ռազմական […]
13:02 03.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին: Հարցին՝ նախիջևանյան հատվածում ներկայումս ի՞նչ վիճակ է, նա պատասխանեց. «Այս պահին հարաբերական կայուն է և՛ արցախյան ուղղությամբ, և՛ նախիջևանյան: Ինչպես մի քանի անգամ նշել եմ, բոլոր խնդիրներին շատ արագ արձագանքում ենք, և բոլոր ռիսկերը չեզոքացվում են»:
12:55 03.08.2018
Հայաստանի ու Ռուսաստանի միջև պաշտպանական փոխգործակցության առումով ստեղծված է բավական սոլիդ նորմատիվ-իրավական բազա: Այս մասին օգոստոսի 3-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը: Նա մանրամասնեց՝ երկու երկրների միջև ստորագրված է ավելի քան 60 պայմանագիր և համաձայնագիր: «Դա շատ սոլիդ բազա է. ամեն երկիր չէ, որ կարող է նման ժառանգությամբ […]
12:41 03.08.2018
Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 20 ից հետո շոգ եղանակի պատճառով շտապ բուժօգնության կանչերի թիվը համեմատաբար նվազել է: «Եթե հուլիսի 20 ի դրությամբ մենք ունեցել ենք օրվա միջին տվյալներով 750 կանչ, ապա այժմ օրական 650 կանչ է գրանցվում»,- ասաց նա: Շտապօգնության տնօրենը նշեց, որ թեև կանչերը նվազել են, […]
12:09 03.08.2018
ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի տարածքից հող հանձնել-չհանձնելու թեմային: «1995թ. ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների և ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ: Պաշտպանության կամզակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լևոն Տեր-Պետրոյանը […]
12:07 03.08.2018
Հայաստանում այս օրերին անցկացվում էր Միջազգային բանակային խաղերի մրցույթներից մեկը` «Համագործակցության մարտիկ»-ը։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, կրակային, ինտելեկտուալ, երգի ու պարի մրցաձևերում մրցող թիմերի թիմային հաշվարկով երրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանը, երկրորդ տեղը` Բելառուսը, իսկ հաղթանակողներն էին Ղազախստանի զինծառայողները։ Չեմպիոններին մեդալները հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նշեց, որ իր համար կրկնակի հաճելի է […]
11:59 03.08.2018
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը օգոստոսի 3-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելու հարցին: Ֆոմինը նշել է, որ Հայաստանը արդարադատություն է իրականացնում, և իրենք դրա վերաբերյալ մեկնաբանություն չունեն: Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով […]
11:53 03.08.2018
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն անդրադարձել է ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկություններին, թե Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումը, հնարավոր է, սառեցվի: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ չի հաստատում Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարման սառեցման մասին շրջանառվող լուրերը՝ նշելով, որ մատակարարման հարցով աշխատանքները ընթանում են:
10:50 03.08.2018
Օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երեխայի գլուխն անվնաս դուրս են բերել ճաղավանդակների արանքից: Երեխան չի տուժել:
10:24 03.08.2018
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարման, դրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից 41-ը կամ 8,77-ը […]
10:09 03.08.2018
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը hուլիսի 27-ին հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի հարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը, ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի […]
09:28 03.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սպորտային 4-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա. Ա.-ի […]
09:20 03.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն և երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաև երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» և տրակտոր «T25A» մակնիշների։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար […]
08:35 03.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեձոր 1 փակ. 22 շենքը և 1-64 սեփական տները, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Ավան՝ Դուրյան թաղ. 56, 57 շենքերը, Մխիթարյան միաբանության կրթական հաստատությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Խորենացի փ. 209, 211 […]
08:24 03.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 3 -ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի՝ Վանաձոր քաղաքի՝ Տավրոս 4, 6, 7, 8, 9 փողոցների՝ նրբանցքներով, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1 և 2 փողոցների՝ փակուղիներով, Բաղրամյան 74 շենքի, Լեռնային փողոցի, Շիրակի խճուղու 56, 58, 60, 66 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]
00:30 03.08.2018
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն: Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած […]
23:14 02.08.2018
Օգոստոսի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային այցելությունների ծրագրով Սյունիքի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը նշեց մի քանի օբյեկտիվ պատճառ, որոնց […]
22:43 02.08.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի նոր պետ է նշանակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։
22:33 02.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13:00- 15:00-ն […]
22:12 02.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է: Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակն այդ դեպքում միջազգային […]