13:35 02.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատված բացակայի Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ վարույթ իրականացնող մարմինը, այն է՝ ՀՔԾ-ն, այդ մասին տեղեկացրել է նրան: Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ […]
13:06 02.08.2018
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որի արդյունքում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Արթուր Գևորգյանը: Նշենք, որ Արթուր Գևորգյանը առաջադրված միակ թեկնածուն է եղել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 5-ին տեղի է ունեցել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, սակայն այլ թեկնածուների բացակայության պատճառով այն տեղի չի ունեցել: Բռնցքամարտի ֆեդերացիայի […]
12:59 02.08.2018
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ ներկայացրել է, որ քննարկվում է «ՀՀ-ի և Երվասիական զարգացման բանկի միջև առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործման ֆինասնավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը, ասել է, որ հարցը զեկուցելու է ՀՀ ֆինանսների նախարար Արսեն Թորոսյանը: Վարչապետի ասածը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին անակնկալի է բերել: […]
12:46 02.08.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ դեռ վաղ է «Ելք» դաշինքի պառակտման մասին եզրահանգումներ անել: Օգոստոսի 2-ին՝ Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Հենց «Ելք» դաշինքը պառակտվի, անմիջապես նման հայտարարություն կարվի»: Միրզոյանն ասաց, որ իր անձնական դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի […]
12:39 02.08.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին լրագրողները դիմեցին՝ խնդրելով մեկնաբանել մամուլում տեղ գտած հրապարակումները, թե իր և «Սորոս» հիմնադրամի միջև «արյունակցական» կապ կա: «Հիմարություններ չեմ մեկնաբանում: Այո, Խաչատրյան Դավիթը իմ հարազատ եղբայրն է, բայց մնացածը ասացի՝ հիմարություններ չեմ մեկնաբանում»: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ հնչեցրած քննադատությունները Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով. «ՀՔԾ պետը […]
12:28 02.08.2018
ՀՀ կառավարությունում այսօր որոշվել է, որ երեք համայնքներում արտահերթ ընտրություններ պետք է ացկացվեն: Խոսքն Արմավիր, Էջմիածնին, և Արարատի մարզի Լուսաշող համայնքի մասին է: Արմավիրի մարզի Արմավիր համայնքում համայնքապետ կընտրեն հոկտեմբերի 21-ին: Այդ ընտրության համար Կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի 2,7 մլն դրամ՝ գրասենյակային նյութերի և կապի ծառայությունների համար։ Հիշեցնենք, որ Արմավիրի համայնքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի […]
11:54 02.08.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին՝ կառավարության նիստից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքը պատասխանն է Ռուսաստանից հնչող որոշ կոշտ ձևակերպումների, նա պատասխանեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է Կառավարության 100 օրվա հետ»: Հարցին՝ մասնակցելո՞ւ են դրան նախարարները, Միրզոյանը նշեց. «Ենթադրում եմ, որ՝ այո»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտածելու տեղիք չի՞ […]
11:41 02.08.2018
ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը ՀՀ- վերադարձնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծին, որի քննարկման ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ նվեր կարող են ստանալ բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարները, հանրային ծառայողները նաև դատավորները և ինչ նվեր ստանալը թույլատարելի չէ: «Այդ եզրույթը սահմանված է Դատական օրենսգրքի 73-րդ հոդվածով: […]
11:30 02.08.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 2-ին՝ Կառավարության նիստից առաջ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու վերաբերյալ հնչող քննադատություններին ու մտահոգություններին: Հարցին՝ 41 պատգամավորի ստորագրած երաշխավորագիրը կարո՞ղ է ինչ-որ ազդեցություն ունենալ, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառտված խափանման միջոցը կփոխվի, նա պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ. խափանման միջոց կալանավորումը […]
11:12 02.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում ստուգվել են ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ pաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած առաջարկությունների իրացման վիճակը, բնակության ու սանիտարահիգիենիկ պայմանները և այլ հարցեր։ Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, արձանագրվել է, որ զեկույցում բարձրացված որոշ խնդիրներ լուծում են ստացել. կացարանում բնակության […]
10:27 02.08.2018
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են հայ-թուրքական սահմանը խախտողի: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս: Սահմանախախտին ստուգելիս նրա մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ […]
09:40 02.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Իրանական «Սավա» ընկերությունը, որ իրականացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատվածներից մեկի կառուցումը, լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին, մարդիկ 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա […]
08:31 02.08.2018
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 8:30-16:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից: Կդադարեցվի, մասնավորապես, մարզի Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
07:45 02.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Դավիթ Անհաղթի փ. 3, 5, 7, 9, 13/5 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սունդուկյան փ. 25, 27, 29, 90, 98 շենքերը, Հր.Քոչարի փ. 22, 24 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Ավետիսյան […]
23:47 01.08.2018
Օգոստոսի 1-ին` ժամը 22:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 15 շենքին հարակից շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: […]
23:37 01.08.2018
Չնայած շարունակվող բնական աճին, Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 10.1 հազար մարդով և հուլիսի 1-ին կազմել է 2 969,8 հազար մարդ: Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական ծառայությունը, քաղաքային բնակչությունը նվազել է 3.6 հազարով, հասնելով 1 894,4 հազարի, իսկ գյուղական բնակչությունը նվազել է 6.5 հազարով՝ մինչև 1 075.4 հազար: 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երկրի բնակչությունը […]
23:20 01.08.2018
ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում խումբը բնակարանային գողություններ է կատարում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ խոսքը նախկինում տարբեր հանցագործություններ կատարած Երևանի բնակիչներ Էդգար Կորոտկինի և Պետրոս Մինասյանի մասին է: Հուլիսի 31-ին քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կասկածյալները Հալաբյան փողոցի […]
21:57 01.08.2018
Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Այն պատվիրելու համար պետք է գրանցվել նախատեսված կայքում ու վճարում կատարել: Նախաձեռնողները զրուցել են հեղափոխության առաջնորդների հետ, հավաքագրել ամենահետաքրքիր փաստերն ու ստեղծել հայկական առաջին կոմիքսային գիրքը: Գրքի հեղինակներից մեկը պատմել է, որ բաց ձեռքերի հեղափոխությունը ցանկանում են ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին: Հիմնական թիրախը լինելու է […]
21:48 01.08.2018
Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Ծրագրի մեկնարկին ներկա էին փոխվարչապետներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, ինչպես նաև կրթության և գիտության, մշակույթի նախարարներ Արայիկ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հավատացրեց, որ ժամանակ չի ունեցել հետադարձ հայացք ձգել ու հիշել հեղափոխության օրերը: Դրանով կզբաղվի, երբ արձակուրդ ունենա: Նա պատմեց […]
21:44 01.08.2018
Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի և կալանավորման առնչությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Միայն նշում է, որ ամբողջությամբ համակարծիք է ՀՀ արտաքին գործերի նախարարության արձագանքին: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է այն հիշեցմանը, որ Քոչարյանի կալանքը որակում են որպես «քաղաքական հետապնդում», Միրզոյանը պատասխանել է. «Կտրականապես […]
21:10 01.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ եղել է Սևանի ԲԿ նոր ստացիոնար մասնաշենքի շինհրապարակում։ «Շինարարությունը ընթանում է օր ու գիշեր, որպեսզի օր առաջ հասցնենք այն հանձնել շահագործման։ Որոշ բաժանմունքներ արդեն մաքրվում են, որպեսզի կահույքը և բժշկական տեխնիկան տեղադրվեն։ Տարածքի ասֆալտապատման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։ Պատրաստ լինելուն […]
21:06 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են քննության աջակցության վարչության գործառույթները, դերակատարությունը՝ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով քննիչներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում։ «Աջակցության վարչության գործառույթների բովանդակությունը հենց իր անվան մեջ կա. պետք է աջակցենք տեղերում գործեր քննող քննիչներին։ Այսօր ՔԿ վարույթում քննվող քրեական […]
20:54 01.08.2018
««Ջրպետկոմ»-ի նախկին ղեկավարությունն իր քաղաքականությամբ դեմ է եղել ոչ թե բնապահպանությանը, այլ գյուղացիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Ըստ Զառաֆյանի՝ իրենք հետաքրքվել են գյուղացիներից ու պարզել, որ Սևանից Արարատյան դաշտավայր եկող ջրի մեծ մասը գյուղացիները չեն ստանում ու պատճառը միայն ջրի կորուստները չեն, որը, պաշտոնական տվյալներով 70 […]
20:22 01.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մասնավորապես բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության և կաշառակերության 7-ական դեպք, յուրացման կամ վատնման 6, անձնական ունեցվածքի գողության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության, պաշտոնատար […]
20:09 01.08.2018
Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերի կցորդ Ֆրեդերիկ Ռեյն Բոլդը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարաբերությունները հաջողությամբ իրացվում են […]
19:59 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության կողմից 2018թ. հուլիսի 18-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ըստ քննչական ենթակայության այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել անհետաձգելի քննչական […]
19:44 01.08.2018
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ հանրապետության ամենամեծ անտառային ֆոնդերն ունեցող երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առանձին դեպքերում նաև ՀՀ բնապահպանության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների, բնապահպանների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 241 դեպք, որոնցից 99-ով հարուցվել է քրեական գործ: Ներկայացնում […]
19:36 01.08.2018
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետանը թույլ է տվել չարաշահումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նախնական տվյալներով՝ պաշտոնավարման ընթացքում նա մի քաղաքացու գրանցել է որպես պահակ, ամսական 55 հազար դրամ աշխատավարձով, սակայն քաղաքացին շուրջ […]
19:30 01.08.2018
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվում է հուլիսի 28-ին մեկնարկած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը: Մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն չափել են ուժերը երեք մրցաձևերում՝ ռազմամարզական «Ատլետ», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» և ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» անվանակարգերում, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: […]