TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

12:11 13.05.2024

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, որը պետք է տեղի ունենա կառուցողական մթնոլորտում։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը։ «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, բանակցային գործընթացը պետք է ընթանա վստահության, հավասարության մթնոլորտում։ Տասնամյակներ տևած և տառապանք պատճառած հակամարտությունը կարող […]

̰
Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ տեսակցելու ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին

11:48 13.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ մասնագետը, մայիսի 10-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Լեո Նիկոլյանը զրույցի ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների, այդ թվում՝ ոստիկանության, բժշկական ծառայության ներկայացուցիչների […]

̰
Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

11:34 13.05.2024

Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3,5 տարի։ Արդյունքում՝ գնացքների Էլ․ հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոններից բաղկացած շարժակազմ, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը և ավելի հարմարավետ կդարձնի ուղևորափոխադրումը։ […]

̰
Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համատեղ ասուլիսը

11:27 13.05.2024

Տեղի է ունեցել Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

̰
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կդառնան կառավարելի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով

11:24 13.05.2024

Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կդառնան կառավարելի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով: Այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները: Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600մ մալուխ: Ալեքսանդր Սպենդիարյանի […]

̰
Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը. ՄԻՊ

11:08 13.05.2024

Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 13-ին Երևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով: Արձանագրված միջադեպերի […]

̰
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով

23:46 12.05.2024

Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր շրջանի անցկացումը։ Այս մասին հայատարարություն է տարածել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը: «Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ […]

̰
Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդը հանկարծամահ է եղել

19:54 12.05.2024

Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Նրանք ավտոբուսի սրահում […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին

19:19 12.05.2024

Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) առաջնորդ Հերման եպիսկոպոս Գլեթթերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը, Հայոց Հայրապետն անդրադառնալով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային սպառնալիքներին և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության […]

̰
Ատեստավորման քննությունների գերազանցիկը. Թամարա Խաչիկյան

17:33 12.05.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատմում է լեյտենանտ Թամարա Խաչիկյանի մասին: Ատեստավորման քննությունների գերազանցիկը. այսպես է բնութագրվում երիտասարդ զինծառայող աղջիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը

17:01 12.05.2024

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը: Մայիսի 13-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 10:00-ին, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը […]

̰
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

15:39 12.05.2024

ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած հատվածում։ Այս տարածքում նրանք տեղակայվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի […]

̰
Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է բռնցքամարտի ակումբ երեխաների համար

15:02 12.05.2024

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է «Legends» բռնցքամարտի ակումբը, որտեղ մարզում է երեխաներին։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

11:46 12.05.2024

Երևանում. Կարմիր բլուր Ուրարտական ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում՝ Ռուսա երկրորդի օրոք: Այսօր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը

11:20 12.05.2024

Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:

̰
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

10:16 12.05.2024

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթել է Շվեյցարիան, որը հանդես էր գալիս Նեմոն «The Code» երգով: Երկրորդ հորիզոնականում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ն հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում «Ժակո» երգով վաստակել է 183 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:    

̰
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո

23:06 11.05.2024

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի մեկնարկել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա 19 համարի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը Հայաստանում հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը: Հայաստանից բացի եզրափակչում հանդես կգան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, […]

̰
Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը

22:19 11.05.2024

Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ. Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերեց ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետի հրավերով առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ. մայրաքաղաքում ելույթ կունենան աշխարհի բեմերը նվաճած հայտնի երաժիշտ կատարողներ, թատերախմբեր, պարախմբեր և սիմֆոնիկ նվագախմբեր: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վահագն Խաչատուրյանն ու Փասադենայի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները

21:25 11.05.2024

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Փասադենայի և Հայաստանի քաղաքների միջև քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ ներկայումս այդ սկզբունքի կիրառման բացն անհրաժեշտ է լրացնել երկկողմ ջանքերի համատեղմամբ և այս […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին

21:11 11.05.2024

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին: Հանդիպման ընթացքում Գլենդելի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքի մեծաթիվ հայկական համայնքի նախաձեռնությունների, ինչպես նաև տեղի կազմակերպությունների և հայաստանյան պաշտոնական դիվանագիտական օղակների համագործակցության խթանման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման վերաբերյալ տեղեկատվություն: […]

̰
Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

20:46 11.05.2024

Ալմաթիում երկօրյա բանակցություններ, սահմանազատման նախնական գործընթաց ու դրա հետ կապված բողոքի ակցիաներ: Այս թեմաները տիրապետող էին այս շաբաթ: Դրանք ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս: Թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

20:11 11.05.2024

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են հաստատության կրթական լայն հնարավորությունների մասին Մանրամասն՝ տեսանյութում:

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

16:53 11.05.2024

Մայիսի 11-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ […]

̰
Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

16:45 11.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն օրերս Ավստրիայում մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին և գիտաժողովին: Համաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ելույթներ՝ ուղղված ուսուցիչների դերի, քաղաքականության և մասնագիտական զարգացման պայմաններին առնչվող տարատեսակ մարտահրավերներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը աշխատաժողովի շրջանակում կազմակերպված պանելային […]

̰
Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

16:31 11.05.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման […]

̰
Զարեհ Սինանյանը հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ քննարկել է հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր

16:22 11.05.2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վենետիկում այցելել է ՀՀ պատվո հյուպատոսություն և հանդիպել հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր: Այնուհետ առանձին հանդիպում է տեղի ունեցել Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սիվազլյանի, Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանի և Տրևիզոյի համայնքային ակտիվիստ Գայանե Սահակյանի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են […]

̰
Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Range Rover»-ը, «BMW X6»-ը, «Mazda»-ն, «Opel»-ը և թիվ 44 երթուղու ավտոբուսը

16:02 11.05.2024

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա – Պուշկին փողոց խաչմերուկում բախվել են «Range Rover», «BMW X6», «Mazda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ու թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն […]

̰
ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ու միությունների անդամների հետ

15:50 11.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում այսօր էլ ընդունել է «Ռամկավար ազատական», «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունների անդամներին, հանդիպել իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների  հետ: «Ռամկավար ազատական» կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի և վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ավանդական կուսակցության ղեկավարությունը շեշտել […]

̰
Գլխավոր հանձնակատարն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն

15:41 11.05.2024

Վենետիկ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն, որտեղ հանդիպում է ունեցել միաբաններ Հ. Համազասպ Վրդ. Քէշիշեանի և Հ. Սերովբէ Վրդ. Չամուրլեանի հետ: Նախևառաջ Գլխավոր հանձնակատարը շրջայց է ունեցել միաբանության տարածքում, ծանոթացել 300-ամյա պատմությանը, ժառանգությանը, մշակույթին: Միաբանների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել […]

̰
Կոտայքի մարզում բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն

15:32 11.05.2024

Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Առինջ Բ1 թաղամասում՝ դեպի «Առինջ մոլ» տանող ճանապարհահատվածում, բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի […]

̰
BACK_TO_TOP