TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

19:14 13.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 13-ին ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանին և ծրագրի ավագ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում […]

̰
Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

19:06 13.05.2024

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ: […]

̰
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

18:52 13.05.2024

Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տարիներին ծրագրին մասնակցել է չորս, իսկ այս տարի արդեն՝ ԱՊՀ անդամ ութ երկիր: Միջոցառմանը մասնակցելու համար դիմել […]

̰
Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

18:46 13.05.2024

Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն. ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

18:40 13.05.2024

Գեղարքունիքի մարզի պարեկները Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Լեռնագործների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել 25-ամյա երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կիսամոխրացած կանեփանման զանգվածով կաթուցիչ։ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն

18:33 13.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և […]

̰
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

18:29 13.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին: Մանրամասներ են ներկայացվել նաև կոմունիկացված գանգատի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշման […]

̰
Անահիտ Աբրահամյանը նշանակվել է «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն»-ի տնօրեն

18:22 13.05.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Անահիտ Աբրահամյանը նշանակվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

̰
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեթադոն են հայտնաբերել

18:16 13.05.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը Նորավան բնակավայրի 46-ամյա բնակիչի մասին էր։ Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մայիսի 8-ին Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված 100 մգ տարողությամբ 2 տարա, ներարկիչներ, սրվակ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթադոն […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր

18:11 13.05.2024

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կադաստրի կոմիտեի գործընկերների հետ՝ քննարկելու քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ թվայնացման օրակարգին աջակցելու պատրաստակամության համար։ Նա շեշտել է, որ ոլորտում թվային գործիքների ներդրումն այսօր Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր առաջնահերթությունն է, և հաշվի առնելով Կադաստրի կոմիտեի հաջողված փորձը՝ […]

̰
Երևանում գործարկվել է GIS հարթակը. անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

18:05 13.05.2024

Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600մ մալուխ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է՝ նախկինում հանձնարարել էր, որ բակային տարածքներում տեղադրվեն ավելի ցածր կելվինով լուսատուներ: Զեկուցվել է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: […]

̰
Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ

17:49 13.05.2024

Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում մայիսի 9-ին հնչել են կրակոցներ: Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` իրավապահները պարզեցին, որ մայիսի 9-ին՝ ժամը 20.30-ին, Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը, գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրազենով երկու կրակոց […]

̰
Հաշմանդամություն ունեցող անձանց և ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում

17:43 13.05.2024

Հաշմանդամություն ունեցող անձանց և ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել աջակցող միջոցների ազգային ընդլայնված ցանկի վերաբերյալ քննարկում: Հանդիպումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Democracy International կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ թույլ տեսողություն և տեսողական խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ ունեցող համար նախատեսված աջակցող միջոցների, ինչպես նաև տեղորոշման […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:36 13.05.2024

Մայիսի 6-13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3641 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 107 մեքենա։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին

17:30 13.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին: «Հայաստանը որդեգրել է […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

17:24 13.05.2024

Մայիսի 13-ին՝ ժամը 13:41-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Կեչիներ» կոչվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի […]

̰
Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

17:17 13.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին ազատել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:

̰
Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

17:05 13.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2024 թվականի հունիսի 3-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, […]

̰
Խոսրովի անտառում իրականացվել է կենսաբազմազանության մոնիթորինգ

16:52 13.05.2024

Ապրիլի 22-30-ն Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց կատարած այցի ընթացքում իրականացրել է կենսաբազմազանության մոնիթորինգ, որի արդյունքում արվել է ինդիկատոր, կարմիրգրքյան և այլ թիրախային տեսակների 300-ից ավելի գրանցում ArcGIS Survey123 հավելվածով:

̰
Սևանա լճի մակարդակը մայիսի 6-12-ը բարձրացել է 5սմ-ով

16:45 13.05.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 6-12-ը: Սևանա լճի մակարդակը մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5սմ-ով և կազմել՝ 1900.42մ (12.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 1սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը […]

̰
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բրատիսլավայում է

16:34 13.05.2024

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահային: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել հրավերի եւ հյուրընկալության համար, ընդգծել […]

̰
Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից. ՄԻՊ գրասենյակ

16:28 13.05.2024

Ի պատասխան որոշ լրագրողների, քաղաքական և հանրային գործիչների հայտարարությունների՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տավուշի մարզում և հանրապետության այլ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում մեկնարկած հավաքների և բողոքի ակցիաների առաջին իսկ օրվանից Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով: Ապրիլի 22-ից ի վեր ՄԻՊ արագ արձագանքման խմբերն […]

̰
ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

16:10 13.05.2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ, բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը: Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում կրթական բարեփոխումների ակտիվ փուլում կարևորել […]

̰
Լոռու մարզում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. կան վիրավորներ

16:05 13.05.2024

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ժամը 13:35-ի սահմաններում «Mercedes» մանկիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները […]

̰
Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արգենտինայի դեսպանին

15:29 13.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ արձանագրել, […]

̰
Ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ․ Միրզոյան

15:24 13.05.2024

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանականեում մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը, որին հաջորդել է երկու նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ստորև […]

̰
Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին

14:08 13.05.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել այն դիվանագետներին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը համարում են ոչ լեգիտիմ և հակասահմանադրական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցին, թե տասնյակ դիվանագետներ պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա դելիմիտացիա իրականացնելը հակասահմանադրական է, ինչպե՞ս է ԱԳ նախարարը գնահատում այս դիրքորոշումն ու հնարավո՞ր […]

̰
Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում․ Միրզոյան

13:30 13.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է օրեր առաջ Ղազախստանում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ու շեշտել, որ այն ընթացել է կառուցողական մթնոլորտում։ «Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և համահունչ, որոնք մենք հանրահռչակել […]

̰
Վաղը Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններում․ԵԱՀԿ գործող նախագահ

13:17 13.05.2024

Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են։ Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի են համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար։ Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը։ «Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները միանշանակ […]

̰
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

12:59 13.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և […]

̰
BACK_TO_TOP