TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կոտայքի մարզում բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն

15:32 11.05.2024

Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Առինջ Բ1 թաղամասում՝ դեպի «Առինջ մոլ» տանող ճանապարհահատվածում, բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի […]

̰
Տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը

15:14 11.05.2024

Ջրառատում տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի

15:07 11.05.2024

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 11-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 48 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: Ավելի վաղ ոստիկանությունից նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: «Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

14:25 11.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները

14:16 11.05.2024

2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի […]

̰
Նախագահն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամներին

13:40 11.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և զարգացումներին, ինչպես նաև Հայաստանյան ներքաղաքական […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:30 11.05.2024

Հանրապետության տարածքում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է […]

̰
Վարչապետն այցելել է Գայ բնակավայր

13:20 11.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր կատարած այցի ընթացքում չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում: «Չնախատեսված կանգառ Գայ բնակավայրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի

13:14 11.05.2024

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 11-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 41 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: Ոստիկանությունից ավելի վաղ նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: «Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության ներկայացուցիչներին

13:07 11.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Թամար Փոլադիան Պերոնին և վարչության ներկայացուցիչներին: Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահն ի դեմս կուսակցության ղեկավարության շնորհակալություն է հայտնել Սփյուռքում հայապահպանության, ազգային ինքնության, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում Ռամկավար ազատական կուսակցության հետևողական գործունեության համար: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հետևել է Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին

13:00 11.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր կատարած այցի ընթացքում հետևել է Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին: «Նախորդ անգամ արձանագրված թերությունները շտկված էին»,-գրել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում։

̰
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան դպրոցում

12:14 11.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Այս տարի երկրորդ անգամ եղա Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում, որտեղ իրականացվել են արձանագրված թերությունների վերացման աշխատանքներ»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

22:53 10.05.2024

Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […]

̰
Մայիսի 13-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:30 10.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան 1-ին նրբ․ 1, 4, 5, 14 շենքեր, Մարգարյան 2-րդ նրբ․ 2, 4, 6 շենքեր, Անդրանիկի փ. 74, 76, 78, 80 շենքեր, Վանթյան, […]

̰
Բագրատ արքեպիսկոպոսը հայտնել է, որ առաջիկա հանրահավաքին կներկայացնեն պետական անվտանգության, զինված ուժերի և դիվանագիտական անվտանգության իրենց հայեցակարգերը

22:22 10.05.2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ այսօր երեկոյան կրկին հավաքվել են հանրապետության հրապարակում, ամփոփել օրվա ընթացքում իրականացրած քայլերն ու արձանագրած արդյունքները: Հիշեցնենք, որ առավոտյան մի քանի ժամ շարունակ շարժման մասնակիցները երթով շարժվել են ԵՊՀ և այլ բուհեր՝ հորդորելով ուսանողներին միանալ իրենց շարժմանը: Երեկոյան հանրահավաքին կրկին հնչել են սահմանազատումը կասեցնելու և իշխանություններին անվստահություն […]

̰
Ի՞նչ պատկեր է սահմանագծվող հատվածներում. Ստեփան Սաֆարյանը ներկայացնում է Տավուշից

21:49 10.05.2024

Ի՞նչ է կատարվում Տավուշի մարզում, երբ Երևանում են Տավուշից սկսված քայլերթի մասնակիցները՝ Տավուշի թեմի առաջնորդի ղեկավարությամբ: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ներկա գործընթացները: Միջազգային և Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ստեփան Սաֆարյանը գործընկերների հետ եղել է որոշ հատվածներում, որտեղ կոորդինատների ճշգրտման աշխատանքներ են իրականացվել: Իր դիտարկումների հիման վրա որոշ տեղեկություններ է ներկայացրել «Հեռանկարում»: Ամբողջական […]

̰
Արսեն Մանգասարյանը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

21:30 10.05.2024

Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել են դրանց լուծմանը միտված գործողությունները։ Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

20:40 10.05.2024

Մայիսի 6-11-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում  գտնվող նախագահ  Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին և ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդին: Նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափելու համար

19:30 10.05.2024

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ, հիշեցնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է․ ԱԳՆ

19:16 10.05.2024

Ալմաթիում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների միջև հանդիպումն այսօր ավարտվել է»,- նշել է Բադալյանը։ Ալմաթիում մայիսի 10-ին մեկնարկել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։

̰
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների անձնակազմերին են ներկայացվել հիմնարկների պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

19:11 10.05.2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանին։ Շնորհավորելով Ռոբերտ Թամարյանին՝ ծառայության պետը մաղթել է նրան արդյունավետ ծառայություն և հույս հայտնել, որ վերջինիս գլխավորությամբ ու […]

̰
Հանրային քննարկման հրավեր՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

18:54 10.05.2024

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպություններին հրավիրում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն […]

̰
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

18:40 10.05.2024

Մայիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում ՊՆ ՄԻԲԿ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների տարեկան հաղորդման վերաբերյալ, որին մասնակցում էին ՊՆ և ԳՇ համապատասխան ստորաբաժանումների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորական ծառայությանը վերաբերող իրավակարգավորումներին, դրանց անհրաժեշտ […]

̰
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ն պետի նոր պաշտոնակատար ունի

18:33 10.05.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

18:25 10.05.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Միգրացիայի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի տնօրեն Մարիոն Գրեգուարիին: Կարևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ նախատեսվող համատեղ ստորագրման հուշագրի մանրամասները, […]

̰
ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս

18:19 10.05.2024

Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝անդրադառնալով անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը։ «Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին […]

̰
Մեկնարկում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

18:12 10.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակներն են` զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և […]

̰
Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է

17:46 10.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը հրշեջ-փրկարարները մարել էին դեղատան փողոցի 13 շենքի տանիքում առաջացած հրդեհը, որից հետո թիվ 10 բնակարանում հայտնաբերել են […]

̰
Ներկայացվել է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը

17:23 10.05.2024

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն այսօր ներկայացրել է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ դեռևս 2011 թվականին «Հանրակրթության մասին» […]

̰
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի մեղադրանքներ են ներկայացվել

17:16 10.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է իրականացվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, հիշյալ խմբավորման մասնակցին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական աշխարհում «Բ․ Հ.» մականունով հայտնի անձը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու […]

̰
BACK_TO_TOP