TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ավարտված քրեական գործերով պետությանը մոտ 77,5 միլիոն դրամի վնաս է հասցվել

15:14 24.01.2018

Այս մասին այսօր ասել է ՀՀ ՀՔԾ պետի տեղակալ Մուշեղ Բաբայանը: Նա նաև նշել է, որ ծառայությունը հնարավորություն է ունեցել 100 տոկոսով վերականգնել հասցված նյութական վնասը:

̰
Ձորագետ գյուղին հարակից թունելները որոշակի ժամերի փակ կլինեն

15:00 24.01.2018

Շինարարական աշխատանքների իրականացման պատճառով հունվարի 29-ից փետրվարի 28-ը Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի Ձորագետ գյուղին հարակից թունելները առավոտյան ժամը 08:00-ից երեկոյան 19:00-ն փակ կլինեն:

̰
ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը 117 տարեկան է

14:37 24.01.2018

Ուշագրավն այն է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չի բնակվում։

̰
Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում. Սերժ Սարգսյան

14:28 24.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը իրենց հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

̰
Եվս մեկ հիշեցում կարտոֆիլ ուտելու խորհուրդ տվող պատգամավորներին

14:15 24.01.2018

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի ներկայացուցինչներն այսօր դարձյալ անդրադարձել են պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն պնդմանը, թե միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները, միևնույն է, չեն կարող միս գնել: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն աստվածաշնչյան սաղմոսի մասին է հիշեցրել:

̰
Ոստիկանության հետ այլևս անհամատեղելի է հայրիկի կամ կնքահոր հովանավորչությունը. ՃՈ

13:42 24.01.2018

Ճանապարհային ոստիկանության ծառայողները ուժեղացված հերթական հսկողությունն են իրականացրել Երևանի փողոցներում:

̰
Կառավարությունը ՀՔԾ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությանը կազատի մաքսատուրքի վճարից

13:35 24.01.2018

Նկատենք, որ գործադիրը անցած տարի մեկ անգամ ևս հենց այս ընկերությանն ազատել է մաքսատուրքի վճարից:

̰
Ռուբեն Բաբայանը՝ անկախության երազանքի մասին

13:20 24.01.2018

«Որ ասում են, հայերը միշտ երազել են անկախություն ունենալ, ճիշտ չէ։ Եթե երազեին, կունենային։ Դժվար է, բայց կարելի է ապրել և արարել այս երկրում»,-այսօր նշել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

̰
«Ելք»-ը ներկայացրել է Մարտի 1-ի դեպքերի մասին ԱԺ հայտարարության նախագիծ

13:18 24.01.2018

Այսօր «Ելք» խմբակցությունն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծ։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

̰
Հանրապետությունում հոսանքազրկումներ կլինեն

13:11 24.01.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 24-ին հոսանքազրկումներ կլինեն:

̰
Իսկական կարագը թանկացել է, դրա վատ կրկնօրինակումները շուկայում շատացել. Ռուբեն  Հայթյան

12:54 24.01.2018

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ շուկայում կարագի վատ կրկնօրինակումներ են հայտնվել:

̰
Խորհրդարանի երեկվա քննարկումը սպառողների պաշտպանին հոր խոսքերն է հիշեցրել

12:51 24.01.2018

Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ նիստերի դահլիճում քննարկում էր կազմակերպվել «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով: Այսօր Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն է անդրադարձել այդ քննարկմանը՝ խոսելով այն մասին, թե ինչ տպավորություններ ունեն սպառողները քննարկումից:

̰
Սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ

12:45 24.01.2018

ԱԻՆ-ը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում են, որ հունվարի 24-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի և մերկասառույցի պատճառով:

̰
Նախազգուշացում փաստաբանին՝ ոչ կոռեկտ արտահայտության համար

12:34 24.01.2018

ՊՊԾ գնդի գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ մերժեց փաստաբան Արա Ղարագյոզյանի՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդությունը և նախազգուշական սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ՝ «զապաս պաշտպաններ» և «զապաս դատավոր» արտայտությունների համար

̰
Կլինի՞ արդյոք ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլ

12:28 24.01.2018

ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի հավանականության մասին խոսելիս «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը այսօր նշեց, որ դժվարանում է պատասխանել՝ նշելով, որ այս պահի դրությամբ ավելի շուտ հակված է մտքին, որ երկրորդ փուլ չի լինի:

̰
Մենք զենքերի փոխարեն միկրոֆոն ենք վերցրել. Արմեն Բիլյան

12:14 24.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալները միանում են պաշտպան Արա Ղարագյոզյանի՝ դատարանի ինքնաբացարկի միջնորդությանը։ Այդ մասին հայտարարեց Արմեն Բիլյանը։

̰
Արայիկ Խանդոյանը դատական նիստի ժամանակ ցավակցություն հայտնեց մարտական ընկերոջ մահվան համար

11:58 24.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսվեց պաշտպան Արա Ղարագյողյանի՝ դատարանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությամբ։ Նա նշեց, որ դատարանն ապօրինաբար հանրային պաշտպաններ է ներգրավել վարույթ այն պարագայում, երբ ամբաստանյալներն ունեն պայմանագրային պաշտպաններ։

̰
ՀՀ նախագահը ժամանել է ԵԽԽՎ

11:52 24.01.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել է ԵԽԽՎ: Նրան մուտքի դռների մոտ դիմավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միշել Նիկոլետին: Հանդիպման սկզբում նախագահը ստորագրել է ԵԽ Ոսկե գրքում: Արարողակաային տեսանկարահանումից հետո նրանք քննարկումը շարունակում են փակ դռների հետևում:

̰
Դիմում բողոքները ԿԸՀ-ում «բիրիքով» մերժվել են. իրավաբան

11:47 24.01.2018

«Այն աստիճանի բարդ պահանջներ են ներկայացվում բողոքարկման գործընթացում դիմում ներկայացնելու համար, որ նույնիսկ 10 տարվա փորձ ունեցող իրավաբանը սահմանված ժամկետում կարող է գլուխ չհանել»: Այսպիսի տեսակետ է այսօր հայտնել փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով հետընտրական բողոքարկման գործընթացի անցկացմանը:

̰
Ադրբեջանին մատակարարվող ռուսական զենքն անհագստացրել է Էդմոն Մարուքյանին

11:43 24.01.2018

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հարցով գրությում է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտաշես Գեղամյանին:

̰
Պաշտպանը դատարանից խնդրել է նիստը 1 ժամ ուշ սկսել հասցնելու համար

11:25 24.01.2018

Երևանի ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր կրկին սկսվել է հետաձգումով։ Նիստը սկսվելուց րոպեներ անց դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված է եղել մեկ ժամ ընդմիջում տալ, քանի որ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը խնդրել է դատարանին մեկ ժամ ուշ սկսել նիստին հասցնելու համար։ Ամբաստանյալի մյուս պաշտպան Մուշեղ Շուշանյանը ևս ներկա չէր։

̰
ՀՔԾ-ի քննած քրեական գործերի քանակը 2017-ին ավելացել է

11:21 24.01.2018

2016 թվականի համեմատ 2017-ին 9,2 տոկոսով աճել են Հայաստանի քննչական ծառայության կողմից քննված քրեական գործերը: Հատուկ քննչական կոմիտեն 2017-ին քննել է 827 քրեական գործ` 2016 թվականի 757 գործի փոխարեն: Այդ մասին հայտարարվել է հունվարի 24-ին ՀՔԾ-ում տարեկան ամփոփիչ նիստի ժամանակ:

̰
Հիմնական խախտումները ԱԺ ընտրություններում՝ ըստ իրավաբանի

11:06 24.01.2018

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ իրավաբան Երանուհի Թումանյանցը ներկայացրել է 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում արձանագրած հիմնական խախտումները: Ամենագլխավոր խախտումը, ըստ դիտորդական առաքելությունն իրականացրած կառույցների, եղել են ընտրակաշառքի բաժանման դեպքերը, չնայած կաշառք բաժանելու փաստացի արձանագրված դեպքեր շատ չեն ֆիքսվել:

̰
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերն օտարվել են

10:51 24.01.2018

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունվարի 24-ին հրավիրված նիստի ժամանակ որոշուն է կայացվել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը օտարելուն համաձայնության տալու մասին:

̰
Արմեն Սարգսյանն ամենաականջահաճո թեկնածուն է, բայց ոչ միակը. Թևան Պողոսյան

10:34 24.01.2018

Թևան Պողոսյանի կարծիքով, ՀՀ նախագահի պաշտոնի համար շրջանառված անուններից Արմեն Սարգսյանի անունը ամենաականջահաճոն է, սակայն դա չի նշանակում, որ չկան այլ արժանի թեկնածուներ։

̰
Էլեկտրոնային նորամուծությունները ընտրություններում այնքան էլ արդյունավետ չեն եղել. իրավախորհրդատու

10:26 24.01.2018

Էլեկտրոնային նորամուծությունները «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի պնդմամբ, առաջին հայացքից մեծ առաջընթաց էին և, ըստ նրա, եթե արդյունավետ գործեին, ապա առավել մեծ կլիներ վստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ:

̰
ԵՄ պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ ընտրությունների ժամանակ տեսախցիկների կարիք չի լինի

09:41 24.01.2018

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն այսօր Քաղաքացիական Դիտորդ նախաձեռնության շրջանակում ներկայացրել է 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների ժամանակ իրականացրած դիտորդական առաքելության զեկույցը:

̰
Նախագահ Սարգսյանը Փարիզից մեկնել է Ստրասբուրգ

09:31 24.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում է, որտեղ նա մեկնել է Ֆրանսիայի հանրապետություն այցի առաջին հատվածը ավարտելուց հետո:

̰
ՀՀ Նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ

08:33 24.01.2018

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով:

̰
Քաղաքացին կեղծ փաստաթղթերով ստացել է Շենգեն վիզա և լքել Հայաստանը

20:10 23.01.2018

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 22-ին վարույթ է ընդունել Արկադի Գրիգորյանի գործը:

Նա Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի արտոնագիր ստանալու համար կեղծ փաստաթղթային հիմքեր է ձեռք բերել:

̰
BACK_TO_TOP