10:55 26.01.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 26-ին կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10:00-16:00 Կասյան փ. 3, 5 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Նորաշեն թաղ. 14, 15 շենքերը
10:48 26.01.2018
ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն դարձյալ անդրադարձել է այն հարցին, թե ովքեր են լինելու ՀՀ վարչապետն ու փոխվարչապետը: «2018 թվականի ապրիլից հետո կառավարության ձևավորման, կառավարության նշանակումների, վարչապետի ընտրության, նշանակման հարց մինչ օրս մենք չենք քննարկել», – ասել է Շարմազանովը: Ըստ ՀՀԿ խոսնակի, թե Անվտանգության խորհրդի մասին օրենքը, թե […]
10:25 26.01.2018
Աջ ղեկ նախաձեռնության անդամներ Արա Մելիքջանյանը, Արտաշես Հարթենյանը և Արտյոմ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են այն առաջարկները, որոնք որոշ ժամանակ առաջ նաև Կառավարությանն են ուղարկել: Ակտիվիստները հիմնականում երեք առաջարկ են առանձնացրել և նախ նշեցին, որ չնայած կառավարությունից խոստացել էին ամեն դեպքում պատասխանել իրենց, այնուամենայնիվ, որևէ արձագանք չեն ստացել: Նրանց խոսքով` նախ խնդիր կա […]
10:00 26.01.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի էրեբունի Նուբարաշեն նստավայրում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյան գործով դատաքննությունը: Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք է բերելու, պահեու և փոխադրելու մեջ, ինչի […]
08:45 26.01.2018
ԱԻՆ-ից ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:
20:09 25.01.2018
Երևան ժամանած Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
19:10 25.01.2018
Գործադիրն այսօր՝ հունվարի 25-ին, հավանություն է տվել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
18:47 25.01.2018
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պաշտոնական վիճակագրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
18:33 25.01.2018
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
17:58 25.01.2018
Ամերիկահայ բարերարներից մեկը մոտ 10 միլիոն դոլարի 100 անուն տարբեր բժշկական սարքավորումներ ու օժանդակ միջոցներ է ուղարկել Հայաստանի զինված ուժերի բուժծառայության կարիքների համար։ Ամբողջ տեխնիկան արդեն Հայաստանում է։ Այսօր պաշտպանության նախարարը ծանոթացել է դրանց հնարավորությունների հետ։
17:24 25.01.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև տրանսպորտային ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ որևէ դրական սպասելիք չունի:
16:59 25.01.2018
Հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է բերման ենթարկվել Թուրքմենստանի քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորությունների գերազանցման, ծառայողական կեղծիքի, անձին սեռական հարաբերություն ստիպելու և դիտավորյալ սուտ հաղորդում տալու մեղադրանքներով հետախուզվող Թուրքմենստանի քաղաքացի Կուվանդիկ Դովրանովը։
16:51 25.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննություն ժամանակ պաշտպանների ներգրավման հարցում այսօր հերթը հասավ Կարո Եղնուկյանին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի և ամբաստանյալ Կարո Եղնուկյանի միջև, թվում էր,մինչև անվերջություն ձգվող բանավեճ էր սկսվել:
15:52 25.01.2018
Ոստիկանության և ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել:
Քրեական գործով մեղադրյալ Կ. Գ.-ն հայտնել է, որ երեկ՝ հունվարի 24-ին, ՌԴ-ից ՀՀ էքստրադիցիայի ենթարկվելու ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում իրեն ուղեկցող ոստիկանները բռնություն են գործադրել. քաշքշել են իրեն և իր կամքին հակառակ տեսանկարահանել:
15:44 25.01.2018
e-draft.am -ից տեղականում եք, որ մի շարք փոփոխություններ են նախատեսվում կառավարության կառուցվածքի ու գործունեության մեջ: Բաց, փոփոխություններ նախատեսված չեն նախարարությունների թվի մասով: Գործող 18 նախարարությունները կպահպանվեն:
15:01 25.01.2018
Նա նշել է, որ, օրինակ, կարագի և որոշ սննդամթերքների գինը դեռ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ է բարձրացել:
15:00 25.01.2018
Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանի անունն ամենաքննարկվողն է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստի ժամանակ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ քննարկում էր այդ հանրային պաշտպանին նաև ամբաստանյալ Արմեն Լամբարյանի շահերի պաշտպանության համար քրեական գործում ներգրավելու հարցը:
14:25 25.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այսօր ընդմիջումից հետո հետաձգելու փաստաբանների ջանքերը անցան ապարդյուն:
14:20 25.01.2018
Հայաստանում շարունակվում է պայքարը «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակների որսագողության դեմ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում Բեզոարյան այծի ապօրինի որս է կատարվել:
13:58 25.01.2018
2018-ի ապրիլից Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունում կլինի նոր՝ առաջին փոխվարչապետի պաշտոն։ Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը հունվարի 24-ին տեղադրվել է e-draft.am կայքում։ Նախագծում նշվում է, որ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և նախարարներից:
13:48 25.01.2018
Նորից վիճաբանություն դատարանում փաստաբան Մուշեղ Շուշանյանի ու դատավոր Արտուշ Գաբրիելյանի միջև
13:26 25.01.2018
Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2017 թվականին հաշվառվել է 2889 հրդեհ` 1 017 546 548 դրամ նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել` 54 մարդ:
13:19 25.01.2018
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Դատակյան նոր Օրենսգիրքը, Բազմաթիվ փոփոխությունների թվում նախատեսված է, որ այսօրվանից՝ հունվարի 25-ից երևանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության դատարանները դարադեցնում են իրենց լիազորությունները և ստեղծվում է մեկ՝ երևանի ընդհանուր իրավասության դատարան