15:33 18.01.2018
Վերջին ընդմիջումից հետո 1 ժամի փոխարեն նիստը վերսկսվեց 20 րոպեից, քանի որ փաստաբան Արա Ղարագոզյանը հրաժարվեց միջնորդություն ներկայացնել,սակայն նիստն այդպես էլ տեղի չունեցավ։ Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք կրկին տապալում են նիստը ու այդպես կվարվեն այնքան ժամանակ, քանի դեռ հացադուլ հայտարարած իրենց ընկերների պահանջը չի կատարվել։
15:21 18.01.2018
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը նշեց, որ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել.
15:14 18.01.2018
րակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:Այն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Կրակովում մեկնարկել է #Հայաստան|ի և Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը pic.twitter.com/RAURpF6fke — Tigran Balayan (@tbalayan) 18 января 2018 г. Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ նախարար Նալբանդյանը հանդիպել է […]
15:05 18.01.2018
ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը: ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում հավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
14:47 18.01.2018
Ո՞րն է պրոբացիոն ծառայությունում իրականացված այս տարվա նորարարությունը հարցին, ծառայության պետ Արսեն Նավասարդյանը պատասխանեց, որ ստեղծել են այն աշխատանքային գործիքները, որի միջոցով ավելի արդյունավետ իրականացնում են դատապարտյալների վերահսկողությունը:
14:30 18.01.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվում են ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քերական գործեր:
14:21 18.01.2018
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ընտրական ցուցակների մասին մի քանի պատգամավորների առաջարկը՝ զերծ մնալ տարածքային ցուցակներից
14:06 18.01.2018
Այսօր՝ հունվարի 18-ին, կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի նիստը։
13:51 18.01.2018
Պրոբացիայի ծառայության համար 2017 թվականը գործունեության առաջին լիարժեք օրացուցային տարին էր։
13:27 18.01.2018
ՀՀ աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը։Խոսքը նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ն սահմանելու մասին է:
13:20 18.01.2018
Այո՛, մենք ունենք վարկանիշ բարձրացնելու խնդիր, և թող բոլորն էլ փորձեն դա դա անել: Այս մասին այսօր կայացած «Սասնա ծռերի» դատական նիստի ընթացքում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ ի պատասխան դատախազի արտահայտության, որ պաշտպանական կողմը փորձում է հաճոյանալ հանրությանը։
12:24 18.01.2018
«Մեր տաք հոսանքները Աֆրիկայի արևադարձային լայնություններից լուսադեմին կներթափանցեն Հայաստան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։
12:13 18.01.2018
Այն բանից հետո, երբ մեղադրղ կողմը անհիմն որակեց փաստաբանների միջնորդությունը՝ հանրային պաշտպանի լիզորությունները դադարեցնելու վերաբերյալ, փաստաբանները իրենց դժգոհությունը հայտնեցին։
12:00 18.01.2018
Կառավարության նիստում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այսօր ներկայացրել է բարձրագույն կրթության նոր հայեցակարգ, որը, նախարարի վստահեցմամբ, լուրջ նորամուծություններ է նախատեսում, և կրթական որակը մոտեցնելու է եվրոպական չափանիշներին։
11:56 18.01.2018
Հայաստանի նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո էլ Անկարայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խիստ անհավանական է, կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Նրա պնդմամբ՝ այս հարցն ընդհանրապես չի դիտարկվում Թուրքիայի քաղաքական օրակարգում, նույնիսկ քննադատական մոտեցմամբ։
11:39 18.01.2018
«Սասնա ծռեր»-ի 7 անդամների գործով նիստի ընթացքում այսօր հանրային պաշտպանները, ամբաստանյալներն ու դատավորը պարբերաբար խոսում են միասին՝ բանավեճ առաջացնելով։ Նիստի ընթացքում ընդհանուր հայտարարի չեն գալիս հանրային պաշտպանի ներգրավվման հարցում։
11:24 18.01.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 3-ից-25 փողոցների և իրենց նրբանցքների ջրամատակարարումը:
11:19 18.01.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 18-ին կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10:30-16:30 Ավանi Խուդյակովի 4-րդ փողոցի 1, 2 նրբանցքները և հարակից հանրային բաժանորդները, Հանրապետության փ. 67 շենքը, Վարդանանց փ. 7, 9, 11 շենքերը և հարակից հանրային բաժանորդները
11:13 18.01.2018
ShantNews-ը փորձել է ճշտել՝ ինչքանո՞վ են հավաստի տեղեկություններ, թե որոշ ուղևորափոխադրողներ կարող են բարձրացնել ուղեվարձի սակագինը, և դա օրենքի խախտում չի համարվի:
11:09 18.01.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական մեխանիզմներ մշակել կուտակված պարտքերը, գույքահարկն ու ապառքները վճարելու համար, նաև նոր էջից սկսել, որպեսզի այլևս պարտքեր չկուտակվեն։ Հաջորդ հանձնարարականը շինարարության հետ կապված վարչարարության պարզեցման մասին էր։ Վարչապետն ասել է, որ ակնկալվում է այս տարի շինարարության աճ, և պետք է հասկանալ , թե ինչն է խոչընդոտում դրան։
10:44 18.01.2018
ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 17-ին, Ժամը 16։00-ի սահմանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
10:35 18.01.2018
Հունվարի 17-ին Կրակով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու […]