TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Ծառուկյան» խմբակցությունը դեռևս դիրքորոշում չունի ՀՀԿ-ի առաջարկած նախագահի թեկնածուի վերաբերյալ

14:31 19.01.2018

Պատգամավորը փոխանցեց, որ խմբակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի այն ժամանակ, երբ թեկնածուն ինքը հաստատի, որ ցանկանում է լինել այդ պաշտոնում:

̰
ՀՀ քրեակատարողական հիմնարկների խնդիրները

14:19 19.01.2018

«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով այսօրվա քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ Տիգրան Սարգսյանը և ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Ռոբերտ Ռևազյանը և Զառա Հովհաննիսյանը:

̰
Նախագահի նստավայրում այսօր  դարձյալ պետական պարգևներ են հանձնվել

14:19 19.01.2018

Նախագահի նստավայրում այսօր դարձյալ պարգևներ են հանձնվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

̰
Վիրահատությունից հետո Արայիկ Խանդոյանը ցավեր ունի

14:13 19.01.2018

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ՝ հունվարի 18-ին, «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

̰
Սերժ Սարգսյանն առաջարկեց, Արմեն Սարգսյանը խոստացավ մտածել

13:52 19.01.2018

«Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար», — իր խոսքն ամփոփել է Արմեն Սարգսյանը։

̰
Հայաստանում ավելանում է էսթետիկ վիրահատության դիմող տղամարդկանց քանակը. վիրաբույժ

12:30 19.01.2018

Էդգար Հայրապետյանի փոխանցմամբ, Հայաստանում պլաստիկ վիրաբույժին ավելի շատ դիմում են քթի վիրահատության համար:

̰
Գողություն կատարած ՔԿՀ աշխատակցի գործը կուղարկվի դատարան

12:15 19.01.2018

Խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արման Ղազարյանը, ով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տներից մեկն ու այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով գումար:

̰
Տետրիսի գյուտից մինչև «Թենզոր» մականուն. ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի  դիմանկարը

12:03 19.01.2018

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու անգամ բակերում խոսում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այս օրերին Հայաստանում է։ Նրա այցը պարզապես դեսպանի այց չէ: Սարգսյանն ապրում է Երևանի իր տանը, ակտիվ հանդիպումներ է ունենում և պատրաստվում դառնալ ՀՀ նախագահ, քանի որ համապատասխանում է Հայաստանի ներկայիս նախագահի մատնանշած չափանիշներին, այն է, թե «խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում»:

̰
ՀՀԿ-ի թեկնածուն Արմեն Սարգսյանն է

11:47 19.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն:

̰
Կարեն Կարապետյանը ցավակցել է ուզբեկական ավտոբուսի հրդեհի կապակցությամբ

11:41 19.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ.

̰
Սեֆիլյանի դատավարությանը փորձագետ էր ներկայացել

11:35 19.01.2018

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում արտագնա դատական նիստով շարունակվել է Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործի քննությունը։ Դատարանն այսօր հրավիրել է դատաձգաբանական փորձագետի, ումից ակնկալում է լսել պարզաբանումներ արդեն հրապարակված իրեղեն  ապացույցների՝ ինքնաձիգների և փամփուշտների  վերաբերյալ։ Հիշեցնենք՝ այդ միջնորդությունը դատարանին ներկայացրել էին պաշտպանները։ Նրանք նախորդ նիստին նաև միջնորդել էին գործի նախաքննությունն իրականացրած հետաքննիչին հրավիրել […]

̰
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում

10:48 19.01.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 19-ին կհոսանքազրկվեն   Երևան քաղաքի 10:00-16:00 Սիլիկյան թաղամասն ամբողջությամբ, 10:30-16:30 Լաբրոնի փ. 13 շենքը, Կիլիկիա թաղամասը մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Հանրապետության փ. 67, Վարդանանց փ. 7, 9, 11 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Ավանեսովի 1-ին փողոցի հանրային բաժանորդները,   Արարատի մարզի 10։00-13։00 Մասիս […]

̰
ՀՀԿ-ի թեկնածուի անունը հայտնի է

10:35 19.01.2018

SHANTNEWS-ի տեղեկություններով, քիչ առաջ տեղի ունեցավ գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հանդիպումը: Մի քանի րոպեից կհրապարկվի նրա անունը: Ամենայն հավանականությամբ, հնչելու է Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անունը:

̰
Համանախագահները փետրվարին կայցելեն տարածաշրջան

09:12 19.01.2018

Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախագահներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)։ Մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է, որ արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են ավելի վաղ տեղ ունեցած գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ «Արտգործնախարարները սկզբունքորեն […]

̰
Մշակույթի ու արվեստի ո՞ր երիտասարդ գործիչները տարկետում կստանան. Նախագիծ

08:00 19.01.2018

Արվեստի ու մշակույթի ոլորտում նշանակալի հաջողություններ ունեցած երիտասարդները կկարողանան տարկետում ստանալ պարտադիր զինվորական ծառայությունից

̰
Հրդեհ Վիլնյուս փողոցում

06:34 19.01.2018

Հունվարի 19-ին, ժամը 02:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուս փողոցի թիվ 24 շենքի տանիքում:

̰
Վերին Լարսում կուտակվել է 124 բեռնատար

06:19 19.01.2018

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այս ժամի դրությամբ անբարենպաստ եղանակի պատճառով փակ է Վարդենյանց լեռնանցքը:

̰
Ինչո՞վ կառաջնորդվեն մարզիկներին տարկետում տալիս. նախագիծ

21:27 18.01.2018

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով սահմանվում է, թե ինչպիսի մարզական հաջողությունների հասնելու դեպքում սպորտսմենները կարող են հավակնել պարտադիր զինծառայությունից տարկետում ստանալուն։

̰
Ո՞ր երիտասարդ գիտնականները տարկետում կստանան. նախագիծ

20:45 18.01.2018

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծը, որով որոշվելու է, թե երիտասարդ որ գիտնականները գիտությամբ զբաղվելու համար պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։ Նախագծով նախարարությունն առաջարկել է չափանիշներ, որոնցով կընտրվեն տարկետում ստացողները։

̰
«Ուշադրության կենտրոնում պահել այն շուկաները, որտեղ գերիշխող տնտեսվարողներ կան»․ նախագահի հանձնարարականը ՏՄՊՊՀ-ին

20:11 18.01.2018

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղյակ է կառավարության նախաձեռնության մասին, որով փոփոխություններ են լինելու հանձնաժողովին վերաբերող օրենքում։ Սակայն այդ փոփոխությունները չպետք է ազդեն աշխատանքի վրա։

̰
Ոստիկանությունն ուզում է տեսանկարահանել  հանրային վայրերը. մարդու անձնական կյանքի միջամտությո՞ւն, թե ոչ

19:33 18.01.2018

SHANTNEWS-ը փորձել է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նոր օրինագիծն ու արդյո՞ք օրենքի ուժ ստանալու դեպքում կխախտվի մարդու անձնական կյանքի իրավունքը:

̰
Օտարերկրացի բժիշկներն այսուհետ ավելի հեշտությամբ կարող են աշխատել Հայաստանում

19:05 18.01.2018

Կառավարության հերթական նիստում ՀՀ տարածքում ժամանակավոր մասնագիտական գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը պարզեցնելու նպատակով գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որը դրական ազդեցություն կունենա օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման գործընթացի վրա:

̰
Հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը

18:41 18.01.2018

Գործող ռազմավարությամբ խնդիր է դրված մշակել միջոցառումների ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը և նվազեցմանը:

̰
Օրենքով կսահմանվի անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը

18:31 18.01.2018

Գործադիրը հավանություն է տվել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

̰
Կրթությունը, առողջապահությունը ,պետական եկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը հակակառուպցիոն պայքարի թիրախներ

17:09 18.01.2018

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրեց որոշման նախագիծ , որն ընդգրկում է 2015 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմվարության 3 տարվա՝մինչև 2018 թվականը միջոցառումների ծրագիրը: Դրա համաձայն կրթական, առողջապահական, պետեկամուտների հավաքագրման և ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայություն մատուցելու ոլորտները համարվում են թիրախային:

̰
Օդի ջերմաստիճանը  կբարձրանա 4-5 աստիճանով

16:38 18.01.2018

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

̰
Պրոբացիոն ծառայության շահառուների ձեռքի աշխատանքները նաև վաճառվում են

16:22 18.01.2018

Նկարում պատկերված ապրանքները պրոբացիոն ծառայության շահառուների ձեռքի աշխատանքներն են: Նրանք հաճախում են թաղիքագործության դասընթացների և որոշակի հմտություններ ձեռք բերելով՝ նման իրեր արտադրում:

̰
ՀՀ-ն միացել է Ընտանեկան բռնության դեմ պայքարի ԵԽ կոնվենցիային

16:11 18.01.2018

Հայաստանն այսօր ստորագրել է Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան։ ԵԽ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի 45-րդը անդամ պետությունը, որը ստորագրել է այն։ Անդամ 47 պետություններից միայն Ադրբեջանը եւ Ռուսաստանը չեն միացել կոնվենցիային։ Այս կոնվենցիան ստորագրելով՝ երկիրը պարտավորվում է կանխարգելել, հետաքննել եւ վերացնել կանանց […]

̰
Պայմանագրային զինծառայող վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարելիս. ՔԿ

15:51 18.01.2018

Այսօր՝ Տավուշի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանը վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

̰
«Ցանկացած դեպքում նախագահին ընտրելու է երկրի իշխող կուսակցությունը». Կ. Քոչարյան

15:44 18.01.2018

Մինչև նախագահական ընտրությունների անցկացումը, դեռևս նախորդ տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, քաղաքական ներքին հարթակներում ամեն բան արդեն իսկ որոշված է, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

̰
BACK_TO_TOP