12:29 17.01.2018
Փոստանջյանը նշել է, որ ինքն այս պահին տեսել է «Ելք»-ի կողմից հայտարարություններ, իսկ դրանք քաղաքական չեն:
12:24 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավասություն տալն առաջին հայացքից դրական նախաձեռնություն է, սակայն պատգամավորների կասկածները տրամաբանական են, կարծում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մտահոգությունները, որ հնչեցնում են իմ գործընկերները, իրավունք ունեն գոյություն ունենալու, որովհետև մենք բոլորս իրավունք ունենք ունենալու ողջամիտ կասկածներ, որ այն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի […]
11:48 17.01.2018
Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջով կարող է նաև դիմել ոչ թե որպես նախարար, այլ անհատ, մտահոգ քաղաքացի, քանի որ նախարարի կոչը հենց այսպես էլ սկսել է` սիրելի ընկերներ:
11:47 17.01.2018
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՊՆ Վիգեն Սարգսյանի` զինվորի բուժման համար գումար հավաքելու կոչին:
11:39 17.01.2018
57 կողմ, 31 դեմ ձայներով Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը
11:35 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեսանկարահանող սարքեր օգտագործելու թույլտվություն տալու նպատակը ոչ թե ընդդեմ քաղաքացու, ընդդեմ քաղաքական գործիչների գործելն է, այլ հանուն քաղաքացու և հանուն հասարակական կարգի պաշտպանության, հնարավոր հանցագործությունների կանխարգելման։ Այսպիսի դիրքորոշում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ոստիկանության նոր նախագծի վերաբերյալ։
11:13 17.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ հանրային պաշտպանները նշել են, որ թեև Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադրում է անձի պաշտպանությունը, սակայն Սահմանադրության 67 հոդվածը նախատեսում է, որ պաշտպանություն իրականացնելու համար պետք է լինի անձի համաձայնությունը։ Տվյալ դեպքում դատարանն իրավասու չէ իրենց նշանակել, քանի որ ամբաստանյալները չեն տվել իրենց համաձայնությունը։ Հանրային պաշտպանները նշել են, որ կբողոքարկեն դատարանի […]
11:09 17.01.2018
Վերջին տարիներին ոստիկանության համակարգում, դատախազությունում ու այլ տեղերում բազմաթիվ պաշտոնանկություններ են եղել, ինչը ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանի, նշանակում է, որ հանցագործությունները կատարվում են ոչ միայն հրապարակային վայրերում։
11:07 17.01.2018
«Քննարկում ենք Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով նախատեսված է, որ ի վերջո ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, և նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ Հայաստանի Հանրապետությունում», — նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում համապատասխան օրենքի քննարկման ժամանակ։
11:04 17.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության դատավոր Մակյանի նախագահությամբ իրականացվող գործով անցնող բոլոր ամբաստանյալները հրաժարվում են հանրային պաշհպաններից։ SHANTNEWS -ն ավելի վաղ հայտնել էր, որ դատավոր Պետրոս Մակյանն դատարանի դահլիճ էր հրավիրել սանկցիայի ենթարկված բոլոր ամբաստանյալներին՝ ճշտելու նրանց դիրքորոշումը հանրային պաշտպաններ ներգրավելու մասին։
10:57 17.01.2018
Դատավոր Պետրոս Մակյանն դատարանի դահլիճ է հրավիրել սանկցիայի ենթարկված բոլոր ամբաստանյալներին՝ ճշտելու նրանց դիրքորոշոււմը հանրային պաշտպաններ ներգրավելու մասին։ Բանն այն է, որ նախորդ նիստում բոլոր ամբաստանյալները, ի նշան հացադուլ անող իրենց ընկերների աջակցության, բոյկոտել էին նիստը և լքել դահլիճը։ Նրանք հրաժարվել էին իրենց պաշտպամնեից։ Դատարանը մտադիր է հանրային պաշտպաններ ներգրավել։ Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը հրաժարվել է […]
10:49 17.01.2018
Ոստիկանությանը տեսանկարահանող սարքերի կիրառումը թույլ տվող նախագծի ընդունումը կբերի մարդու իրավունքների տիրույթ մտնելուն։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
10:39 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավունք, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու հնարավորություն տալն ունենալու է նախականխիչ նշանակություն․ կարծում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
10:17 17.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը բերվել են դատարանի դահլիճ: Դահլիճում գտնվող նրանց հարազատները նրանց դիմավորել են ծափերով եւ բացականչյուններով: Դատարանն անցավ դատաքննության շարունակմանը:
10:14 17.01.2018
«Այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքական ակտիվիստի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և օրինակ ամբողջ տունը, գրասենյակը և այլն վերցնեք տեսանկարահանման տակ։ Ասե՛ք․ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություններ կատարել»։
09:59 17.01.2018
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով տեսախցիկներ կունենան և՛ ճանապարհային, և՛ մյուս ոստիկանները։ Այս մասին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտարարել է ՀՀ ԱԺ-ում։
09:57 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որում մասնավորապես սահմանվում են հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու պայմանները։
09:37 17.01.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 17-ին կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10:30-16:30 Մոսկովյան փ. 31 շենքի 9-րդ և 10-րդ մուտքերը և հարակից հանրային բաժանորդները, Խորենացի փ. 3-17 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Դեղատան փ. 4 շենքը և հարակից հանրային բաժանորդները:
09:35 17.01.2018
Ոստիկանությունը նախատեսում է տեսանկարահանող սարքեր տեղադրել հանրային վայրերում, ինչպես նաև նման սարքեր տրամադրել ոստիկաններին։ Դրանք նախատեսված են հասարակական կարգի պահպանման համար։
09:24 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովն այսօր միաձայն 93 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։
09:19 17.01.2018
Երեկ մտավորականներիկ հետ զրույցում ներկայացնելով իր պատկերացումը Հանրապետության ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, […]
09:15 17.01.2018
ԱԺ նիստի այսօրվա օրակարգում երեկ քննարկված հարցերն են: Դրանց մի մասն արդեն քվեարկության է դրվել, մի մասի քվեարկման գործընացը այս պահին ընթացքի մեջ է:
20:25 16.01.2018
Նոր Դատական օրենսգրքի նախագծով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը նշեց, որ իրենք հարցի առնչությամբ իրենց մտահոգություններն արդեն փոխանցել են պատկան մարմիններին, առաջարկել են հանել այդ դրույթը, բայց մերժում են ստացել, պատճառաբանությամբ, որ այդպիսի դրույթ կիրառվում է աշխարհի շատ երկրներում.
19:08 16.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
18:54 16.01.2018
Կոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում» այսօր մեկնարկել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներից ձևավորված անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված խմբի ավարտական դասընթացը: Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության 911tert.am էլեկտրոնային հրատարակությունը: Խումբը կսկսի աշխատել մեկ ամսից: