18:18 26.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` 27-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ։
18:04 26.12.2017
Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է 30-ամյա Լիլիթ Հարությունյանին և նրա մասին տեղեկություն ունեցողներին կոչ անում արձագանքել:
17:48 26.12.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դեկտեմբերի 26-ին «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակել են քննարկումները ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների շուրջ։
17:45 26.12.2017
Ավարտվել է Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի, վրացական ուղղափառ եկեղեցու առաջնորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ։
Հանդիպումների օրակարգում կարևոր տեղ է հատկացվել Վրաստանի տարածքով Ռուսաստան տարանցիկ ուղիների, մասնավորապես Աբխազիայով անցնող երկաթուղու հարցին։ Նախագահի պատվիրակության ուղեկցել է Shantnews-ի լրատվական խումբը․ տեսանյութում Նաիրի Հոխիկյանը ներկայացնում է նախագահի այցի մանրամասները։
17:35 26.12.2017
Պաշտոնական արարողություններից ու հանդիպումներից հետո ի պատիվ Թբիլիսի այցելած Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և տիկին Մակա Չիչուայի անունից տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ նախագահները հանդես են եկել հայ-վրացական բարեկամությանն ու համագործակցությանը նվիրված բաժակաճառերով։
17:09 26.12.2017
Երևանի ավագանու նիստում 14-րդ հարցը վերաբերում էր Երևանում ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածին, համաձայն որի Երևանի ավագանին յուրաքանչյուր տարի որոշում է ընդունում համայնքի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, որով սահամանվում է նաև օգտագործման կամ օտարման եղանակները, ժամկետները, նպատակները և այլն
17:02 26.12.2017
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ներկայացրել է 2018 թվականի բյուջեի ծրագիրը՝ նշելով, որ այն բխում է քաղաքի 2017-2022թթ․ հնգամյա ծրագրի դրույթներից և դրույթների իրականացումն է մեկ տարվա կտրվածքով:
16:52 26.12.2017
«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կենտրոնի նախագահ Արամ Սաֆարյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ի համար 2017 թվականը լավ տարի էր:
16:48 26.12.2017
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգային հարցերից մեկով առաջարկվեց Տիգրանյան փողոցի 1/1 փակուղի հասցեում գտնվող 1/4 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արտադրական կատեգորիայից դասակարգել բնակելի կատեգորիայի մեջ, քանի որ գտնվում է բնակելի կատեգորիայի հողամասերի գոտում: Որոշման նախագիծը «Երկիր ծիրանի» խմբակցությունը քննադատեց՝ վերջում մեջբերելով «Սասնա ծռեր» էպոսից հատված:
16:43 26.12.2017
Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS-ը, Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստում հողամասի փոխանակությանը համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը բուռն ընթացք է ունեցել:
16:38 26.12.2017
SHANTNEWS-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակում դրական դինամիկա կա: Զինծառայողը տեղափոխվել է հիվանդասենյակ և շարունակում է բուժումներ ստանալ: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12 գրել էինք, որ 19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել: Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչ վիճակում են այս պահին գտնվում այդ դեպքից մի քանի օր առաջ՝ ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երկու զինծառայողների վիճակը: Հովհաննիսյանի խոսքով՝ մայորը դուրս է գրվել, իսկ կապիտանի վիճակը բարելավվում է: Այս պահին նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում: Մեքենայում եղել էին կապիտանը և մայորը:
14:08 26.12.2017
Դեկտեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները Գեղարքունիքում բացահայտել են ապօրինի ձկնորսության 4 դեպք:
13:59 26.12.2017
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստում կրկին մեղադրեց իրենց խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին՝ նշելով, որ վերջիններս ապօրինաբար են գտնվում նիստում և չեն պաշտպանում իրենց վստահված քաղաքացիների շահերը:
13:41 26.12.2017
Երևանի ավագանու նիստում այսօր որոշվել է անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ նվիրել մշակութայի գործիչներին: Բնակարանները կտրվեն ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Սարգսյանին
13:40 26.12.2017
Երևանի ավագանու նիստը շարունակում է ընթանալ՝ պարբերաբար լարված իրավիճակ ստեղծելով: Մինչ ընդմիջումը, «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը ցանկանում էր հայտարարություն անել, Տարոն Մարգարյանը չլսելու տվեց:
13:24 26.12.2017
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը, դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում դժգոհություն հայտնեց, որ էլեկտրոնային համակարգը չի վերականգնվում և իրենք շարունակում են ձեռքով քվեարկել և հետաքրքրվեց քաղաքապետից, թե դեռ որքա՞ն ժամանակ է այդպես շարունակվելու:
12:51 26.12.2017
Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստում այսօր քննարկվել է 2018թ-ի բյուջեն, իսկ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ուշադրությունը գրավել է դրոշներ գնելուն հատկացված գումարի չափը՝ 45 մլն դրամ: Նա հարց է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, թե ինչու՞ է այդքան գումար հատկացվել:
«Շուրջ 93 հազար ԱՄՆ դոլար է հատկացվում դրոշակներ գնելու համար, մինչդեռ այդ գումարով նիստը վարողը կարող էր սավաններ, բարձեր կարելու համար կտոր գնել: Բյուջեի նախագծով նաեւ 45 մլն դրամ հատկացվում է պաշտպանության համար, ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը, ինչի՞ց պաշտպանելու, ումի՞ց պաշտպանելու: Այսինքն մեր քաղաքացիներից մոտ 200 հազար դոլար հատկացվելու է պաշտպանության և դրոշակների համար»,- ասաց Մարինա Խաչատրյանն ու «Սասնա ծռեր» էպոսից հատված մեջբերեց:
Քաղաքապետն էլ արձագանքեց ելույթին. «Ավարտեցի՞ք Ձեր ճաճանչափայլ ելույթը»:
12:32 26.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Խորհրդարանի նախագահըի կարծիքով բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցությունն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա: Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է և պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետևողականորեն զարգացնել սերտ համագործակցություն` իր ներդրումն ունենալով երկու երկրների միջև կապերի խորացման գործում:
12:18 26.12.2017
Ազատամարտիկներին բնակարան տրամադրելու երկու որոշում է այսօր ընդունվել դեկտեմբերի 26-ի՝ ավագանու նիստում: Ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին և Հրանտ Աղաբեկյանին բնակարաններ տրամադրելու որոշմանը դեմ է քվեարկել միայն «Երկիր Ծիրանին»:
Բնակարան տրամադրելու որոշումը Երևանի ավագանին բացատրեց նրանով, որ Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 ք/մ տարածք ունեցող բնակարանում, իսկ Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը նշեց, որ Ապրես Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանը հաստատ հանրապետական է:
«Մենք ոչ թե անձին ենք դեմ, այլ այս ապօրինի ընթացակարգին: Միայն այս նիստին 250 հազար դոլար է տրամադրվել բյուջեից այս մարդկանց բնակարան տրամադրելու համար», – նշեց Մարինա Խաչատրյանը:
Խմբակցության փաստարկները չփոխվեցին նաև Հրանտ Աղաբեկյանին բնակարան տրամադրելու հարցում, կրկին հայտարարեցին. «Իշխանության արյունոտ և կեղտոտ ձեռքերից բնակարան է ստացել և այստեղ կոռուպցիոն ռիսկ կա»: Սոնա Աղեկյանը թվարկելով բանտում գտնվող ազատամարտիկներին՝ բացականչեց. «Սթափվեք, Երևանի ավագանու անդամներ»: Այս կոչը ավագանու հանրապետական անդամներին դուր չեկավ. «Կեթաս, մարդուդ տենց կասես», – արձագանքեց ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանը:
12:03 26.12.2017
ՀՀ նախագահի նստավայրում այսօր դարձյալ երեխաների են հյուրընկալել: Այսօր առավոտյան Բաղրամյան 26-ում են եղել Երևանի դպրոցների՝ տարբեր մրցույթներում լավագույն արդյունք ցույց տված երեխաները: Փոքրիկները նախագահական նստավայրում հանդիպել են Ձմեռ պապիկին, շփվել աճպարարների, խաղավարների հետ, հյուրասիրվել ու ասել, որ շատ չեն տխրի նախագահական նաստավայրում նախագահին չհադիպելու համար: Գիտեն, թե ինչ կարելի է անելա: Որոշել են Վրաստան ուղևորվել, ուր այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է՝ պատոնական այցով:
Երեխաները Հայաստանից դուրս գնալու մտոքից հերաժարվել են, երբ նախագահական նստավայրում նրանց համար կազմակերպված միջոցառումն է սկսվել: Փոքրիկները հանդիպել են Ձմեռ պապիկին, շփվել աճպարարների, խաղավարների հետ, հյուրասիրվել: Օրվա երկերդ կեսին Բաղրամյան 26-ում հաճելի ժամանակը կանցկացնեն ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանադամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ոստիկանության և ԱԱԾ աշխատակիների երեխաներն ու թոռնիկները:
Հիշեցենենք, որ նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու փոքրիկների համար կազմակրեպված միջոցառումների շարքը մեկնարկել է երեկ՝ սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների, առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր, հաշմանդամ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաների ընդունելությամբ: Այս երկու օրերի ընթացքում Բաղրամյան 26-ում շուրջ 1000 երեխաներ կհյուրընկալվեն:
11:55 26.12.2017
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարապարակել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ արտահերթ զեկույց:
Զեկույցում կարևորվել են հետևյալ հիմնական խնդիրները՝
11:48 26.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Իլյա Երկրորդին շնորհավորելով գահակալման 40-ամյակի առթիվ, նախագահը նշել է, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:
11:14 26.12.2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
11:00 26.12.2017
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
09:01 26.12.2017
«Հեռանկար»-ի դեկտեմբերի 25-ի թողարկման հյուրն էր ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Քննարկման թեման թռչնամսի շուկայում բացահայտված խախտումներն են:
20:24 25.12.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
19:35 25.12.2017
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի երևանյան ասուլիսի քննարկումները շարունակվում են: Հիշեցնենք օրերս Աթեշյանը հայտարարել էր թե Էրդողանի եղբայրն է, ապա քննադատել էր Կարո Փայլանին ու ասել էր որ ամեն ինչ անում է համայնքի համար իսկ համայքնը իր կողմից է: Այս աղմկահարույց հայտարարություններին արձագանքը չուշացավ: Այսօր պատասխան ասուլիսով հանդես են եկել «Պահանջում ենք պատժել Աթեշյանին» նախաձեռնության անդամները: Քաղաքացիական այս […]