12:18 26.12.2017
Ազատամարտիկներին բնակարան տրամադրելու երկու որոշում է այսօր ընդունվել դեկտեմբերի 26-ի՝ ավագանու նիստում: Ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին և Հրանտ Աղաբեկյանին բնակարաններ տրամադրելու որոշմանը դեմ է քվեարկել միայն «Երկիր Ծիրանին»:
Բնակարան տրամադրելու որոշումը Երևանի ավագանին բացատրեց նրանով, որ Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 ք/մ տարածք ունեցող բնակարանում, իսկ Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը նշեց, որ Ապրես Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանը հաստատ հանրապետական է:
«Մենք ոչ թե անձին ենք դեմ, այլ այս ապօրինի ընթացակարգին: Միայն այս նիստին 250 հազար դոլար է տրամադրվել բյուջեից այս մարդկանց բնակարան տրամադրելու համար», – նշեց Մարինա Խաչատրյանը:
Խմբակցության փաստարկները չփոխվեցին նաև Հրանտ Աղաբեկյանին բնակարան տրամադրելու հարցում, կրկին հայտարարեցին. «Իշխանության արյունոտ և կեղտոտ ձեռքերից բնակարան է ստացել և այստեղ կոռուպցիոն ռիսկ կա»: Սոնա Աղեկյանը թվարկելով բանտում գտնվող ազատամարտիկներին՝ բացականչեց. «Սթափվեք, Երևանի ավագանու անդամներ»: Այս կոչը ավագանու հանրապետական անդամներին դուր չեկավ. «Կեթաս, մարդուդ տենց կասես», – արձագանքեց ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանը:
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր Աթոռում18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...