TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր

11:57 08.05.2024

Կառավարությունը բուժաշխատողների համար սահմանում է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր: Կառավարության նիստում նախագիծը առողջապահության նախարարն է ներկայացրել՝ այդ դասընթացները համարելով արդիական ու կարևոր, որոնք անհրաժեշտ en բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների շարունակական զարգացման համար: «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկը, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ […]

̰
Ապրիլ ամսին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան ժամանել են Ռուսաստանից

11:39 08.05.2024

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Հայաստան այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 հազար 639-ի համեմատ։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):  

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային

11:25 08.05.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։ Դեսպանը նախարարին […]

̰
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

11:19 08.05.2024

2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

10:45 08.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

̰
Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

23:59 07.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության «Սիլիկոն Վելի» մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ: Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։ Զրույցի ընթացքում քննարկվել են […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

23:51 07.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Դավիթ Օջակյանի և Ջոն Կեվրանյանի հետ: Ողջունելով Օջակյանին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյակների հայրենանվեր գործունեությունը, որի նպատակակետը մշտապես եղել է Հայաստանի զարգացումն ու հզորացումը, չկրելով քաղաքական կամ բևեռացված ուղղվածություն: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ թեև համագումարի […]

̰
Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

23:06 07.05.2024

Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»:

̰
Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

22:32 07.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […]

̰
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

21:58 07.05.2024

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման […]

̰
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին

21:53 07.05.2024

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

̰
Որքանո՞վ են հայերն ու ադրբեջանցիները ճանաչում իրար. Բորիս Նավասարդյանի դիտարկումները

21:31 07.05.2024

«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Այս մասին վկայում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները: Հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հետ էին մնում Հայաստանից ավելի քան հարյուր կետով: Մամուլի ազատության այդ չափը որքանո՞վ է հարևան երկրներում թույլ տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել տարբեր իրողությունների, այդ թվում՝ հայ- ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ: Որքանո՞վ են հայերն […]

̰
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս

21:21 07.05.2024

Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.67⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Մայիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 07.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքեր, Գալշոյան փ. 2, 4, 6, 8, 8/1, 10, 12, […]

̰
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին

17:51 07.05.2024

Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են ընդունվել Լեռնամերձ գյուղի բնակիչ 19 և 20 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է […]

̰
ՀԱՊԿ-ն ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խաղաղապահ․ վարչապետ

17:47 07.05.2024

Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ-ը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։ «ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված է, այլ որպես խաղաղապահ, իսկ […]

̰
Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի  «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ

17:42 07.05.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով: […]

̰
Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:36 07.05.2024

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆի գլխավորած պատվիրակությունը մայիսի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ […]

̰
Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր

17:30 07.05.2024

Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հաղորդում էր ստացվել, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնից իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1941 թ. ծնված Մարսիկ Հ.-ի դիակը: Հաղորդվել էր նաև, որ դիակի վրա առկա է գանգուղեղային վնասվածք, ինչի վերաբերյալ մահացածի 56-ամյա որդին հայտնել էր, որ մայրը ապրիլի 20-ին տանն […]

̰
Հիմնանորոգվում է Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

17:16 07.05.2024

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Հ-15, /Մ-5/(Նորապատ) -Արգավանդ –/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+000 հատվածը։ Հիմնանորոգվող 3կմ երկարությամբ ճանապարհի մոտ 840մ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այժմ կատարվում են հողային աշխատանքներ‚ կառուցվում են մայթերը‚ կկառուցվեն նաև գյուղտեխնիկայի անցումներ‚ իջատեղեր‚ մուտքեր‚ ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի մարզի շինարարական հրապարակներում

17:09 07.05.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Նրանք հետևել են Չիվայի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման, «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման, Եղեգիսի դպրոցի տիպային (մոդուլային) շենքի և Գոմքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման ծրագրերի ընթացքին, կատարել […]

̰
Կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց

17:03 07.05.2024

Հայաստանի կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցեղասպանության զոհերի ցուցակի վերաբերյալ արդեն պարզաբանում հնչել է, և այդպիսի օրակարգ չի եղել երբեք: Մեր կառավարության օրակարգում, իմ օրակարգում նման հարց չի եղել երբեք»,-ասել է վարչապետը: Ավելի վաղ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

16:56 07.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 21-ամյա Արեն Ա.-ն: Նա մարտի 13-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը […]

̰
Որպես անհետ կորած որոնվող աղջիկը հայտնաբերվել է

16:50 07.05.2024

Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա մայիսի 6-ի ժամը 19.30-ին Հալաբյան փողոցի հարակից այգում (Թումոյի այգում) հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի բաժին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]

̰
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:45 07.05.2024

2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն է, որի ընթացքում կրակոց է հնչել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են վարութային […]

̰
Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը

16:40 07.05.2024

Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Ապահովագրեք այգիներն ու ցանքատարածությունները կարկուտի և երաշտի ռիսկերից: Ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։ Բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից ՀՀ Կառավարությունը կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ 2024 թվականին կապահովագրվի խնձորը, բալը, կեռասը, դեղձը, սալորը, կարտոֆիլը, ձմերուկը և […]

̰
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

16:35 07.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի […]

̰
Գյումրեցի 53-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

16:28 07.05.2024

Իրացնելով ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Գյումրի-Առափի ճանապարհի 1-ին կմ-ին՝ Առափի գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի մոտ, հայտնաբերվել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Ախուրյանի բաժին է տարվել Գյումրիի բնակիչ 53-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով, թմրանյութի նմանվող զանգված: Գյումրեցի տղամարդը հայտնել է, որ […]

̰
Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը

16:22 07.05.2024

Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը բացարձակ իշխանություն է, եթե ժողովուրդը ցանկանա փոխել կառավարությունը, ժողովուրդը կփոխի կառավարությունը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանության քաղաքականության հետ չհամաձայնող ինչ քանակությամբ մարդ պետք է հավաքվի, որ կառավարության համար լինի բեկումնային և, գուցե, հանգեցնի կառավարության հրաժարականին։ «Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը, […]

̰
BACK_TO_TOP