TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անօրինական թմրաշրջանառության շղթան ամբողջանում է

15:32 11.11.2017

Ոստիկանների բացահայտած անօրինական թմրաշրջանառության շղթային ավելացել է նոր օղակ

̰
Արման Թաթոյանն այցելել է Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց և տուն-ինտերնատ

15:00 11.11.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

̰
Շատինի գյուղացիներին ընտրակաշառք է առաջարկել. գլխավոր դատախազություն

14:49 11.11.2017

2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար:

̰
Հակատանկային նռնակի պայթյունից վիրավորված ՊԲ զինծառայողն սկսել է ինքնուրույն շնչել

14:30 11.11.2017

Արցախի զորամասերից մեկում հակատանկային ականի պայթյունից վիրավորված զինծառայողն սկսել է ինքնուրույն շնչել։

̰
Վանաձորի ուռենիներն անճյուղ են մնացել

13:11 11.11.2017

Վանաձորի արհեստական լճի հարակից տարածքի ասյ ուռենիները խոր էտի են ենթարկվել քաղաքապետարանի կողմից:

̰
Պանիրը կթանկանա

13:07 11.11.2017

«Այս տարին նախորդ ստանդարտ տարիների համեմատ կթի աճը մեկ ամիս ուշ է սկսել։ Բացի դրանից, տարին առանձնահատուկ չորային է եղել։ Այն բարձրավանդակներում, որտեղ ընդհանրապես խոտը չէր չորանում, նույնիսկ այդ հատվածներում խոտի չորացում է նկատվել, ինչն անմիջապես կապ ունի կթի արդյունավետության, քանակի հետ։ Այս երկու գործոնները բերել են նրան, որ կաթի ծավալները համեմատաբար ավելի քիչ է եղել», – ասել է Արմեն Գիգոյանը:

̰
Ծեծկռտուք և կրակոցներ Մխչյան գյուղի մոտ

12:47 11.11.2017

Նոյեմբերի 10-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:

̰
Սպասվում են արևային, տաք և առանց տեղումների օրեր. Գագիկ Սուրենյան

10:46 11.11.2017

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով տեղեկացնում է . «Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»։

̰
Ռուս պատգամավորները կդիմեն միջազգային դատարան՝ Նժդեհի ու Դրոյի դեմ

10:39 11.11.2017

«Այն երկրների թվում, որոնց դեմ հայց է ներկայացվելու, նաև Հայաստանն է: Հայաստանում ավելի հաճախ են հարցնում, թե Գարեգին Նժդեհի և Դրաստամարտ Կանայանի հիշատակը հավերժացնելն արդյոք ֆաշիզմի հովանավորներին հերոսացնել չէ», հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Մարկովը:

̰
Հրացանն անասնագոմում էր պահում

10:33 11.11.2017

Երևանի բնակիչն իր անանսնագոմում թաքցրել էր ապօրինի զենք:

̰
Ապօրինի ծառահատումներ Գյուլագարակում

10:24 11.11.2017

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի երկու բնակիչ ապօրինի հատել են 19 ծառ:

̰
Գյումրիում ևս մեկ տնակաբնակ ընտանիքի հանձնվեց սոցիալական բնակարան

20:18 10.11.2017

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությամբ ևս մեկ տնակաբնակ ընտանիքի հանձնվեց սոցիալական բնակարան:

̰
ՀՀ ոստիկանապետը պարգևատրել է ՀՀ իրավապահ գերատեսչությունների ﬕ խումբ ծառայողների

19:47 10.11.2017

Նոյեմբերի 10-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը օրինականության ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարի գործում սերտորեն համագործակցելու համար պարգևատրեց Հայաստանի Հանրապետության իրավապահ գերատեսչությունների մի խումբ ծառայողների:

̰
ՀԾԿՀ-ն խմելու ջրի սակագնի փոփոխության վերաբերյալ քննարկում կանցկացնի

18:49 10.11.2017

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը աշխատանքային քննարկում կանցկացնի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի սակագնի առաջարկվող փոփոխության առնչությամբ:

̰
Հետաձգվեց ՀՀ ԱԺ հանձնաժողովում պաշտպանության, զինծառայության օրենքների քննարկումը

18:40 10.11.2017

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստը հետաձգվեց պատգամավորների բացակայության պատճառով։

̰
«Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ». ՀՀ ԱԳ նախարարը՝ ադրբեջանա-իսրայելական ռազմական գործակցության մասին

18:27 10.11.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայել կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել այդ երկրի հանրային հեռուստատեսությանը:

̰
Զինապարտության մասին օրենքի  նախագծի դեմ բողոքող ուսանողները ԱԺ-ի մոտ են

18:23 10.11.2017

Ուսանողները մտադիր էին մասնակցել քննարկմանը, սակայն նրանց համառ հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց:

̰
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության առաջարկությունները

18:05 10.11.2017

Հաշվի առնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հասարակական լայն շերտերի վերաբերմունքը, ինչպես նաև վերջիններիս սատարումը մեր շարժմանը, Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունն առաջարկում է հետևյալը:

̰
Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

17:20 10.11.2017

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Մանկաբարձ-գինեկոլոգի անփութությունը 32-ամյա կնոջ մահվան պատճառ. ՔԿ

16:37 10.11.2017

32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար:

̰
Հայաստանը ճշտում է Ռուսաստանում ոչնչացված լոլիկի հարցը

16:20 10.11.2017

Հայաստանի գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը Ռուսաստանի գործընկերներին հարցում է ուղարկել՝ ճշտելու համար Ռուսաստանում հայկական լոլիկի 21 տոննա խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին տեղեկությունները։

Լուրն այսօր հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ պնդելով, որ նմուշառման արդյունքում լոլիկի մեջ վտանգավոր վնասատու հարավամերիկյան ցեց է հայտնաբերվել։ Արդյունքում լոլիկի ամբողջ խմբաքանակը առգրավվել է։

«Պարզաբանում ենք խնդրել, թե ինչ տնտեսվարող է և ինչ խմբաքանակի մասին է խոսքը, որովհետև խախտման կամ հետվերադարձի մասին մեզ պաշտոնապես տեղեկություն չի եկել։ Տեղեկությունը եղել է լրատվամիջոցներում, և մենք պետք է պարզենք՝ որ տնտեսվարողի մասին է խոսքը, երբ է արտահանել, ինչ է արտահանել, որտեղից է արտահանել։ Մենք [նամակը] գրել ենք, որ մեզ գրությամբ պարզաբանեն», — Շանթնյուզի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը։

Սրան զուգահեռ այսօր թուրքական մամուլը տեղեկություններ է տարածել, թե Ռուսաստանը հանել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը, և այսօր լոլիկի առաջին խմբաքանակը Թուրքիայից արտահանվել է Ռուսաստան։

̰
Կառավարությունում քննարկվել են «Սևան ազգային պարկ»-ի աշխատանքները

16:13 10.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցության՝ նվիրված «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումներին:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը տեղեկացրել են կատարվող աշխատանքների և կառավարության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Զեկուցվել է, որ 2017թ-ին նախատեսված է հավաքագրել 287.6 մլն դրամ, ինչը 108 միլիոնով ավելի է 2016թ. ցուցանիշից, իսկ հողի վարձավճարների մուտքերի մասով արդեն իսկ հավաքագրվել է 138.4 մլն դրամ, ինչը շուրջ 40 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՊՈԱԿ-ի տնօրենի կանխատեսմամբ այս տարվա հավաքագրումը ամբողջությամբ կատարվելու է:

̰
Ի՞նչ հիմքով է պաշտոնից ազատվել Սուսաննա Տոնոյանը

15:49 10.11.2017

ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 9-ի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը: Վերջինս էլ այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ իր զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ և եղել է հաղթող անձ: SHANTNEWS լրատվականը փորձեց պարզել, թե ի՞նչ հիմքով է ազատվել Տոնոյանը պաշտոնից, եթե գտնվել է […]

̰
Զորամասում կատարել է ապօրինի աբորտ. գլխավոր դատախազություն

15:09 10.11.2017

Զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության և դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում պարզվել է, որ ՊՆ ռազմաբժշկական և ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն, մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող՝ նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ և ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում:

̰
Շատ կարևոր է լինել Քրիստոնեության օրրանում. Դոդոնն այցելել է Էջմիածին

15:02 10.11.2017

4-րդ դարի սկզբում կառուցված եկեղեցին մեծ տպավորություն է թողել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի վրա: Այդ մասին նա ինքն է ասել Էջմիածնի մայր տաճարում շրջելուց հետո:
Սաթենիկ Հայրապետյան

̰
«Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու ուղևորները կկարողանան վճարել բանկային քարտով

14:40 10.11.2017

«Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը կլինի մետրոյի «Երիտասարդական» կայարանը, տեղեկացնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։

̰
Երիտասարդությունն է ցանկացած հասարակության շարժիչ ուժը. Տարոն Մարգարյան

14:25 10.11.2017

Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել:

Սիրելի՛ երիտասարդներ,

սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այն, որ հենց երիտասարդությունն է ցանկացած հասարակության շարժիչ ուժը, անհերքելի փաստ է և ապացուցման կարիք, հաստա՛տ, չունի: Նոր գաղափարներն ու դրանք կյանքի կոչելու համարձակ լուծումները մշտապես եղել և մնում են երիտասարդության կենսակերպի և գործունեության բացառիկ առանձնահատկությունը: Ու նաև հենց ա՛յս առանձնահատկության շնորհիվ է, որ արագ զարգացող աշխարհում ավելի ու ավելի շատ է կարևորվում երիտասարդների ներգրավվածությունը պետությունների կայացման, զարգացման ու հզորացման գործում:

̰
Տեխսպասարկման կտրոնը դուրս կգա շրջանառությունից

14:00 10.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը:

̰
Արցախցիները մեծ հավատով են լցված իրենց ապագայի հանդեպ. Սերժ Սարգսյան

13:03 10.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

̰
Դատապարտյալը հանիավի մեղադրել է դատախազին

12:25 10.11.2017

Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել:

̰
BACK_TO_TOP