15:22 10.10.2017
Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
14:54 10.10.2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասյօր ներկայացրել է տարեկան ամփոփիչ հաշվետվություն, հթվարկելով արված աշխատանքներն ու առջիկա անելիքները: Անցած 12 ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել ինչպես համայքնների խոշորացման ուղղությամբ: 2016-2017 թթ. 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք:
14:44 10.10.2017
Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին ավտոսանդուղքի օգնությամբ: Վահագ
13:50 10.10.2017
Երբ հայտարարվեց, որ կառավարությունում քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելելու մասին գաղափարը, վարորդների շրջանում բողոքի ալիք բարձրացավ: Այս օրերին տարբեր հարթակներում չեն դադարում այդ թեմայով հանրային քննարկումները: Խնդրին այսօր էլ անդրադարձել է վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը: Փաստաբանի խոսքով՝ այս խնդրի լուծումը պահանջում է աստիճանական մոտեցում և երկար տարիների աշխատանք: Կարելի է սկսել այդ մեքենաների ներհոսքի կրճատումից: Ինչ վերաբերում է արդեն ներկրված աջ ղեկով մեքենաների օգտագործման արգելք սահմանելուն, վարորդների իրավունքների պաշտպանը դա անթույլատրելի է համարում: Փաստաբանն անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի: Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում սահմանված արագության թույլատրելի գերազանցումը 20 կմ/ժ է, իսկ Հայաստանում՝ 10 կմ/ժ:
13:41 10.10.2017
Կառավարությունում քննարկվում է պետական բյուջեից համայանքներին սուբվենցիաների տրամադրման նոր կարգը:
13:07 10.10.2017
Հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչմ այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահական նստավայրում:
12:01 10.10.2017
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին:
10:03 10.10.2017
ԱԻՆ հիդրոմետ կենտրոնն առաջիկա օրերին անձրև և ջերմաստիճանի նվազում է կանխատեսում: Հոկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Օդի ջերմաստիճանը 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
09:52 10.10.2017
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
08:57 10.10.2017
Պաշտոնական այցով Իրանում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանն «Արարատ» մարզամշակութային համալիրում հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
20:00 09.10.2017
Աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Շենգավիթ, երկրորդը՝ Աջափնյակ և Ավան վարչական շրջանները, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:
19:34 09.10.2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի հանրային քննարկման ժամանակ միջադեպ գրանցվեց: Քննարկման սկզբում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեցին օրենքի կարևորության և անհրաժեշտության մասին, իսկ քննչական ծառայության ներկայացուցիչը ներկայացրեց վիճակագրական տվյալներ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ:
Սաթենիկ Հայրապետյան
19:21 09.10.2017
Կենտրոն Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի եվ մյուսների գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալները չեն խոսել
18:27 09.10.2017
Կառավարությունում քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելելու մասին գաղափարը: Վերջնական որոշում դեռ չկա, բայց հարցի առնչությամբ արդեն իսկ կա ոչ միանշանակ վերաբերմունք: Այս գաղափարի միջոցով, պատկան մարմինների խոսքով, առաջին հերթին փորձում են ճանապարհային անվտանգության խնդիրները լուծել: Ասում են՝ աջ ղեկով մեքենաները հաճախ են վթարային իրավիճակներ ստեղծում: Թե քանի վթար է տեղի ունեցել աջ […]
18:25 09.10.2017
Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել «Կոնվերս բանկ»-ի կառավարչի նկատմամբ ավազակային հարձակումից:
18:20 09.10.2017
ՀԱՊԿ հավաքական ուժերը Հայաստանում սկսում են իրենց խոշորագույն զորավարժությունը, որը նախորդ շաբաթ անցկացված վարժանքների տրամաբանական շարունակությունն է: Սցենարի համաձայն՝ հետախույզները պարզել են պայմանական ահաբեկիչների գտնվելու վայրերը, նախապես մշակել են նրանց, և այժմ ժամանակն է ոչնչացնել նրանց հիմնական ուժերը: Զորավարժության այս փուլին կիրառվելու են հնարավոր բոլոր զինատեսակները, բացի ռազմավարական նշանակության խոցման միջոցներից:
«Այս տարի մենք անցկացնում ենք հավաքական ուժերի զորավարժությունների ամբողջական ցիկլ, հերթականությամբ, երկու տարածաշրջանում՝ Կովկասյան և Կենտրոնասիական: Դրանք անցկացվում են «Մարտական եղբայրություն 2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության տեսքով», — զորավարժության մեկնարկի կապակցությամբ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների դրոշների բարձրացումով այսօր Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն» զորավարժությունը, որը հավաքական ուժերի կազմով այս տարի անցկավող վարժանքներից խոշորագույնն է: Մասնակցում են դաշինքի անդամ բոլոր պետությունների ավիացիոն, մոտոհրաձգային, հրթիռահրետանային և այլ զորքեր: Ներգրավված զորատեսակներին անդրադառնալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսեց «Իսկանդեր» համալիրների հնարավոր կիրառման մասին:
«Դե, թղթի վրա ամեն ինչ էլ պլանավորել ենք, իսկ գործնականում այստեղ որտե՞ղ կարող ես պլանավորել: Հայաստանը փոքր է, հանկարծ կթռչի ինչ-որ տեղ, Թուրքիա կընկնի: Չի կարելի: Պլանավորումը կիրականացվի Ռուսաստանում որևէ տեղ», — նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Յուրի Խաչատուրովը չնշեց ներգրավված ստորաբաժանումների կազմն ու զինատեսակները, սակայն հայտարարեց, որ դրանց մի մասը կիրառվելու է Ռուսաստանի տարածքում, քանի որ այդպիսի խոցման միջոցներ ունի միայն Ռուսաստանը:
«Հետախուզությունն անցկացրինք, հիմա իրականացնում ենք պլանավորում, և ամսի 13-ին կոչնչացնենք ահաբեկիչներին: Զորավարժությունն անցկացվում է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի հրամանատարի ղեկավարությամբ, որովհետև հնարավոր է կիրառվեն խոցման այնպիսի միջոցներ, որոնք կան միայն Ռուսաստանում», — նշեց Խաչատուրովը:
Զորավարժության հիմնական նպատակներից մեկը տարբեր երկրներից եկած, տարբեր ռազմական համակարգերում թրծված զինվորականների ուսուցումն է համատեղ աշխատանքին, զինվորականների խոսքով՝ վարչական ապարատի ներդաշնակումը: Կիրառվելու են նաև որոշումների ընդունման ու զորքերի ղեկավարման ավտոմատացված համակարգեր:
«Մասնակցելու են ինչպես խաղաղապահ գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, մասնակցելու են հատուկ ստորաբաժանումներ և մասնակցելու են համազորային, հրթիռային, ավիացիոն բոլոր խմբավորումները, որոնք գործում են ՀԱՊԿ-ի երկրներում, բացառությամբ կարևոր ստրատեգիական զենքի: Մնացած բոլորը օգտագործվելու են», — մասնակիցների մասին տեղեկությունները հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Սրան նախորդած հետախուզական վարժանքներից հետո ժամանակն է տեղայնացնել հորինված հակառակորդին: ՀԱՊԿ հավաքական ուժերն ու հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները ստուգելու են իրենց կարողությունները պայմանական թշնամու հայտնաբերման ու ոչնչացման գործում, իսկ ՀԱՊԿ ղեկավարությունը հետևելու է զորավարժության հրամանատարության աշխատանքի արդյունավետությանը:
«Հիմնական նպատակն է այն համապատասխան էս ռեգիոնում այն բոլոր սպառնալիքների հետ կապված իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, ինչի չէ՝ նաև համապատասխան իրականացված հատուկ օպերացիաներ մշակման արդյունքներով իրականացնել և չեզոքացնել, ապահովել տվյալ մեր տարածաշրջանի անվտանգությունը: Ամենակարևորը դա է, մեր նպատակը», — նշեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
ՀԱՊԿ հավաքական ուժերը ներկայում պատրաստվում են բուն վարժանքներին, որոնց մարտական կրակով փուլը Հայաստանում կանցկացվի այս շաբաթ: Զորավարժության մտահղացման համաձայն՝ հորինված հակառակորդի ոչնչացումից հետո հակամարտության գոտում տեղակայվելու են խաղաղապահ ստորաբաժանումներ՝ կարգ ու կանոն հաստատելու համար: Բայց դա կլինի արդեն Ղազախստանում:
17:20 09.10.2017
ՀՀ բնապահպանության նախարարը և գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ:
17:03 09.10.2017
Աշխատանքի տոնավաճառի նպատակն աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովումը և գործատուների թափուր աշխատատեղերի համալրումն է:
16:35 09.10.2017
Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վերջինամիսներում հանրապետությունում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերին. «Վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին:
16:28 09.10.2017
«10-րդ դասարանի ռուսական բաժնի դասագրքերում զետեղված Հայաստանի քարտեզը ներառում է Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի եև Թուրքիայի որոշ տարածքներ»,- գրում է Vesti.az-ը: