15:06 06.05.2024
Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
13:49 06.05.2024
Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Նախաքննական մարմինը ոչ միայն քննադատվում է, նախաքննական մարմնի յուրաքանչյուր արարք դառնում է քննարկման առարկա։ Ես վիճակագրություն ներկայացրեցի, թե քանի միջնորդագիր է ներկայացվել ու քանի իրավապահ համակարգի ներկայացուցիչ է […]
13:36 06.05.2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների կողմից կազմակերպվել և անց են կացվել պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի մարզային առաջնություններ։ Պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի ամենամյա մրցաշարը նպատակ ունի երիտասարդ սերնդի մոտ ձևավորել hասարակական և անձնական անվտանգության հարցերի նկատմամբ պատասխանատվություն, ինչպես նաև գիտակից վերաբերմունք՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ձեռք բերելու, առողջ ապրելակերպ վարելու, […]
13:30 06.05.2024
Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ […]
13:18 06.05.2024
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը […]
13:02 06.05.2024
Առատ տեղումների հետևանքով Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն […]
12:22 06.05.2024
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում եմ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ։
12:08 06.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը, փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Միևնույն ժամանակ Սիմոնյանն ընդգծեց․ – «Կարծում եմ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։ Ավելի վաղ Փաշինյանն ասել է, որ դեռ որոշում չկա կմասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ։ «Ազատության» ճշտող […]
11:33 06.05.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Գդանսկում կայանալիք «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։ Համաժողովի օրակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի մի շարք արդիական հարցերի և դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումներն են, ինչպիսիք են շուկայում գորշ պատկերների (dark patterns) դրսևորումները և դրանց դեմ պայքարի […]
11:29 06.05.2024
Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը` Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ուղեկցությամբ այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Սևան քաղաքում նա ծանոթացել է […]
21:45 04.05.2024
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ […]
21:36 04.05.2024
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
21:21 04.05.2024
ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […]
20:14 04.05.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում:
15:54 04.05.2024
Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […]
15:42 04.05.2024
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը: Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև […]
15:18 04.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ […]
15:09 04.05.2024
Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը: Հարց – Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար […]
14:14 04.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ այսօր մարզում անցկացվել է մարզային շաբաթօրյակ, որին միացել են բոլոր համայնքները բնակավայրերով, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունները, բազմաթիվ կոլեկտիվներ: Ինչպես տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզը շաբաթօրյակին մասնակցել է մեծ համախմբվածությամբ: Մարզային շաբաթօրյակին ամբողջ կազմով միացել է նաև Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ շաբաթօրյակն անցկացնելով դեպի Մարմաշենի վանական համալիր տանող հատվածում, մարզպետի աշխատակազմին […]
14:06 04.05.2024
Մայիսի 4-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին նախարարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերին, ընկերությունների բաժնետիրական կապիտալի օգտագործման հնարավորություններին, տնտեսության մեջ վերականգնվող էներգիայով աշխատող սարքավորումների, արևային պանելների, ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, […]
13:49 04.05.2024
Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ է իրականացրել Օդանավակայան թաղամասում։ Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից:
13:30 04.05.2024
Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ […]
11:30 04.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը: Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը: Այս համատեքստում […]
10:26 04.05.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը: Քեմերոնն ընդգծել է, որ […]
23:39 03.05.2024
Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում համապատասխան լուսանկար է հրապարակել։
21:44 03.05.2024
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից […]