13:57 04.05.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ապարանի ջրամբարին հարակից ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսության Երնջատափի անտառպետության տարածքից:
13:49 04.05.2024
Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ է իրականացրել Օդանավակայան թաղամասում։ Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից:
13:30 04.05.2024
Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ […]
11:30 04.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը: Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը: Այս համատեքստում […]
10:26 04.05.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը: Քեմերոնն ընդգծել է, որ […]
21:44 03.05.2024
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից […]
19:25 03.05.2024
Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամ […]
19:18 03.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի բաշխվածությանը, իրականացվող քաղաքականությանը, Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերին, ջրային ռեսուրսների պաշտպանությանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարումների հետ կապված խնդիրներին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են առկա խնդիրների հետ կապված տարբեր […]
19:12 03.05.2024
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […]
19:07 03.05.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին, Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգող Քեթի Լարոկին, հետազոտական ավագ վերլուծաբան Մայք Սմելցերին: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների, մամուլի եւ ինտերնետի […]
18:58 03.05.2024
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի […]
18:37 03.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը: Հոգաբարձումների խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ: Նախարարն անդրադարձել է «Մշակութային զարգացման հիմնադրամի» նպատակներին ու գործունեությանը՝ կարևորելով նոր կառույցի […]
18:25 03.05.2024
Մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է: Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը: Քվեարկությանը մասնակցել են 253 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 132 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը: Այս մասին
18:20 03.05.2024
Ռուսաստանի Դաշնությունը կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքը՝ ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքների համատեքստում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալուն։ «Որքան մեզ հայտնի է, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հասցեագրվող մեղադրանքներին, անդամակցությանը վերաբերող այլ քայլեր մեր […]
18:16 03.05.2024
Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում։ Նախարարության կողմից ձևավորված «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանաձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին […]
18:05 03.05.2024
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,-ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
18:00 03.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով. «Ձեր հետևողականությամբ և նպատակասլացությամբ կարևոր արդյունքներ եք գրանցել, և հուսով եմ՝ ձեր […]
17:55 03.05.2024
Սյունիքի մարզ կատարած այցը ֆրանսիացի բժիշկներն ամփոփել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումով: Լիոնի «Croix-Rousse» հիվանդանոցի բժիշկները նախարարի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները, հակամանրէային կայունության նպատակով հսկողության ուժեղացման և վարակի կանխարգելման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Անահիտ Ավանեսյանը խոսել է մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքներից: Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը` քննարկվել […]
17:49 03.05.2024
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը եւ մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում` […]
17:40 03.05.2024
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ պլաստիկ արտադրանքի վաճառք իրականացնող տնտեսվարողների հետ քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները, քննարկման […]
17:34 03.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14-ամյա անչափահաս բնակչի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ մայիսի 1-ին՝ ժամը 14։08-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ առարկայի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության […]
17:28 03.05.2024
Այսօր կայացել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ e-work.am-ի պաշտոնական շնորհանդեսը: Հարթակը նպատակ ունի կամուրջ ստեղծելու գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղելու ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերը, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը: e-work.am-ի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով պանելային քննարկում: Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի […]
17:22 03.05.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
17:11 03.05.2024
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին: Հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի […]
17:06 03.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիրի տարածքում կատարված առերևույթ սպանության հանգամանքները։ 2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» աշտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է […]
13:55 03.05.2024
Երևանում մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 3-ի ցերեկը, 4-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է […]
13:26 03.05.2024
Բուսաբուծության աջակցության ծրագիրը իրականացվելու է 2024թ.-ին ՀՀ ամբողջ տարածքով։ Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։ Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի […]
13:05 03.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին։ Մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմնի պատասխանատուների, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են աշխատանքային իրավահարաբերություններին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու գործատուներին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր։ «Մեզ համար կարևոր են այսպիսի հանդիպումները, […]
11:58 03.05.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ին ազատվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: