22:15 25.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-15:00 Տիգրան Մեծի պող. 40, 40Բ շենքեր, 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ […]
21:57 25.04.2024
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի Կրետեյ քաղաքում՝ Ֆրանսիայի համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, դեպարտամենտային մակարդակով տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարնի պրեֆեի տեղակալ Էմանուել Դյուպյուիի, Կրետեյի քաղաքապետ Լորան Կատալայի, ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Ժան-Դանիել Ամսլերի, «Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանի, ռեգիոնալ, […]
21:47 25.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն եմ հայտում, որ այսօր մեզ հետ եք: Ամեն հայի համար Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը, առանձնահատուկ է: Եվ Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի վերաբերմունքն էլ յուրահատուկ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի՝ Ֆրանսիայում հաստատվելու, ինչպես […]
19:56 25.04.2024
Ապրիլի 24-ին Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և ազգային համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից: Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով։ Բացման խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայկ Թորոսյանը, ՀԱԵ […]
19:52 25.04.2024
Տավուշում ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։
19:42 25.04.2024
Ապրիլի 23-ին Երևանում կայացել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ղեկավար Էնիկա Հենրին, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի […]
19:35 25.04.2024
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում՝ ապրիլի 25-ին` ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը: Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ […]
19:26 25.04.2024
Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի […]
19:17 25.04.2024
Ապրիլի 24-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԱԺԺՀ) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ ք. Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունին։ Արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունը շնորհավորել է դեսպան Հրաչյա Փոլադյանին՝ Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս առավելագույն ջանքեր կներդնի […]
19:01 25.04.2024
Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր՝ միտված քաղաքական երկխոսության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է այդ նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ օրակարգին […]
18:57 25.04.2024
Մահացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Խաչիկ Հարությունյանը: Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը` 18:00-20:00-ը՝ «Լյուար» Սգո սրահում: Հուղարկավորությունը […]
18:49 25.04.2024
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Դավթյանի վարած «Mazda», Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մաթևոսյանի վարած «Opel» և Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Ռուբիկ Կնյազյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախանական տեղեկությունների, տուժածներ […]
18:36 25.04.2024
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր […]
18:30 25.04.2024
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության […]
18:26 25.04.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 19-22-ը և 24-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 19-ին, 21-23-ը, Շենգավիթում՝ ապրիլի 19-ին, 21-24-ը, Արաբկիրում՝ ապրիլի 19-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում […]
18:19 25.04.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին, […]
18:06 25.04.2024
Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ 2022 թ. մայիսից մինչև այս տարվա ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում գողացել են ընկերության՝ Մալիշկա բնակավայրի տարածքում գտնվող ցինկապատ երկաթյա հինգ հենասյուները՝ ընկերությանը պատճառելով մոտ 80 միլիոն դրամի վնաս: ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների […]
17:54 25.04.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը […]
17:50 25.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ ապրիլի 24-ին Ազատության հրապարակին հարող տարածքում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ 2024թ․ ապրիլի 24-ին Ազատության հրապարակում «ԱԺԲ» կուսակցության կողմից տեղի է ունեցել հանրահավաք, […]
17:42 25.04.2024
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, բայց Նյու Դելին նաև հոգ է տանում Հնդկաստանի պաշտպանական միջոցների արտահանումը խթանելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց մենք նաև […]
17:35 25.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Կնյազ Հասանովը, Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը […]
17:28 25.04.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:
17:16 25.04.2024
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ […]
17:11 25.04.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի 24-ի ժամը 20.50-ին Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21015» մակնիշի մի մեքենա: Աշտարակցի 37-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ: Նա ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ ատրճանակը գազային է՝ լիցքավորված 6 փամփուշտով: Երիտասարդը և կազմված […]
17:03 25.04.2024
2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922. այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում ՀՀ […]
16:48 25.04.2024
Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներն այսուհետ կվերադարձվեն ավտոմատ համակարգի միջոցով։ Ի՞նչ պետք է իմանալ սոցիալական վճարի վերադարձի մասին Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց վերադարձվում են ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն չկա: Ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին տրամադրում է ֆիզիկական անձին […]
16:33 25.04.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հատկանշական է, որ ձեր այցն այն օրերին է, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը»,- ողջունելով պատվիրակությանը` նշել է […]
16:25 25.04.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով: Նախագծերի ընդունման արդյունքում նաև կամրապնդվի Հայաստանի Հանրապետությունում […]
16:20 25.04.2024
Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության […]
16:06 25.04.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները և ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր: Փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը և կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը: Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: […]