TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն

18:23 26.04.2024

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

̰
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ

18:19 26.04.2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ապրիլի 26-ին հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրին, կարեւորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները եւ Եվրոպական միության ներկայությունը տարածաշրջանում: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը` հատկապես դժվարին ժամանակահատվածում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Տիգրան […]

̰
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկվել է հանձնաժողովում

18:12 26.04.2024

Արդեն 4-րդ տարի շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչո՞ւ ենք վստահ, որովհետեւ յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորված հեռուստառադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում ենք ուղարկում եւ հետաքրքրվում ենք՝ արդյոք պետության կողմից եղե՞լ է միջամտություն իրենց գործունեությանը. ասել է […]

̰
Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը

18:06 26.04.2024

Գլխավոր դատախազությունն այսօր՝ 2024 թվականի ապրիլի 26-ին, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակն է քննարկել կոռուպցիոն, տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների գործառույթների եվրոպական չափանիշները՝ խթանելով անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը: Բարձրաստիճան խորհրդաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության […]

̰
ՃՏՊ Դիլիջան քաղաքում

17:55 26.04.2024

Ապրիլի 26-ին` ժամը 12:29-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կամոյի փողոցի սկզբնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Բ․) բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տ․ […]

̰
Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

17:50 26.04.2024

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի […]

̰
Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրում կանցկացվեն բանախոսություններ և մշակութային միջոցառումներ

17:44 26.04.2024

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանրապետության 85 վայրում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի […]

̰
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

17:38 26.04.2024

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել […]

̰
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան

17:32 26.04.2024

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները:

̰
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան

17:25 26.04.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը հասել է մի կետի, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դնում սեղանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Եվ սա շատ կարևոր փուլ է։ […]

̰
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը

17:17 26.04.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, 2024 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ […]

̰
Թումանյանի բաժնի ծառայողները հուշանվեր-թղթադրամների իրացման և փորձի դեպքեր են բացահայտել

17:12 26.04.2024

Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում […]

̰
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

17:06 26.04.2024

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացա­հայտման և ուղղորդման կարգում»: Փոփոխության նպատակն է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալը, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետության բարձրացումը: Ըստ այդմ՝ նշված երեխաների տվյալները էլեկտրոնային եղանակով հասանելի կդառնան երեխայի բնակության վայրի Խնամակալության և հոգաբարձության մարմնին […]

̰
Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

16:55 26.04.2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՔԿՀ-ներից մեկի պատասխանատու հերթապահն ու անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ընդգրկված լինելով հիմնարկի շուրջօրյա հերթափոխային ծառայության մեջ, տևական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, գիշերային ժամերին մուտք են գործել հիմնարկի բուժական մասնաշենք և ողջ գիշերն անց են կացրել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:43 26.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի […]

̰
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Օտտավայում

16:35 26.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Ն.Գ. դեսպան Անահիտ Հարությունյանը ներկա գտնվեց կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ մատուցված ոգեկոչման կարգին՝ ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների։ Այնուհետև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ դեսպանության անձնակազմը, […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին

15:49 26.04.2024

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է: Նա նշել է, որ փոփոխություն է կատարվել Հանրային հեռարձակողի վրա […]

̰
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր

15:30 26.04.2024

Ապրիլի 23-25-ը պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

14:57 26.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին: Նախարար Նարեկ Մկրտչյանն տեղեկացրել է, որ […]

̰
Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

14:43 26.04.2024

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշեց, որ այս […]

̰
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

14:16 26.04.2024

Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել: Նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Կսահմանվի […]

̰
Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

13:25 26.04.2024

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Ռենսի (Le Raincy) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհրդի […]

̰
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավարի հետ

13:18 26.04.2024

Ապրիլի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավար Իրակլի Բերայայի հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։

̰
Ինպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:54 26.04.2024

Երևանում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]

̰
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

10:39 26.04.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

23:05 25.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության […]

̰
Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […]

̰
Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

22:54 25.04.2024

2024թ. ապրիլի 24-ին Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների և Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականներ, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, Իտալիայում և ՊԳԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ, […]

̰
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

22:40 25.04.2024

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին: Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ […]

̰
BACK_TO_TOP