TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ամփոփվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համադպրոցական մրցույթը

17:52 22.04.2024

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համահայկական դպրոցական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են այսօր: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն էր մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պաշարը դպրոցահասակների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևել անվտանգ համացանցի կանոններին: Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում աշխատանքներ են ներկայացրել իրենց նախընտրելի […]

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններ

17:47 22.04.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններում: Արմավիրի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի հնարավորություններին, վերակառուցվող ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում` հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: Ներկայացվել են բժշկական կենտրոնների բաժանմունքների աշխատանքները, մատուցվող ծառայությունների ծավալը, […]

̰
Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց առերևույթ հափշտակություն կատարելու համար մեղարդվող երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

17:38 22.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ վարույթով հետախուզվող անձը։ 2024 թվականի մարտի 21-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։ […]

̰
Վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

17:33 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: […]

̰
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները

17:27 22.04.2024

Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն Բյուրակն գյուղի քարհանքում վարձակալել է 3,9 հեկտար տարածք, սակայն արդյունահանում է իրականացնում վարձակալած տարածքից դուրս: Տեղեկությունը ստուգելու նպատակով ապրիլի 12-ին առավոտյան իրավապաները մեկնել են քարհանք: Վարձակալած 3,9 հեկտարից դուրս տարածքում հայտնաբերվել են թրթուրավոր էքսկավատոր, վերամբարձ ավտոկռունկ և մեծաբեկոր տուֆ քարով բարձած բեռնատար: Առանց […]

̰
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ

17:16 22.04.2024

Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։ «Արմենպրես»-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև […]

̰
Սյունիքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

17:11 22.04.2024

Ապրիլի 19-ին՝ ժամը 23.50-ին, Գորիս քաղաքի Գետափնյա փողոցում ծառայություն իրականացնող Սյունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և Գորիսի բաժին են տեղափոխել 32 և 33 տարեկան երկու տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարխուանայի նմանվող 18 գրամից ավելի զանգված և նույն զանգվածով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

̰
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն

16:57 22.04.2024

Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Նալբանդյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գինու գործարանի մոտ Նալբանդյան գյուղի 34-ամյա բնակիչը իր […]

̰
Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մասնակցել է Պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային վեհաժողովին

16:53 22.04.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը ապրիլի 16-18-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում մասնակցել են Պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային 6-րդ վեհաժողովին։ Վեհաժողովի շրջանակներում Ամբակում Գրիգորյանը եվրոպական այլ երկրների քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, այցելել է տեղի […]

̰
Դեսպան Սմբատյանն ու Միհալ Բալան մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանականների միջև փոխգործակցության վերաբերյալ

16:46 22.04.2024

Ապրիլի 21-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Միհալ Բալայի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանականների միջև փոխգործակցության վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության […]

̰
Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ

16:41 22.04.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Հանրապետության էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և կարևորել Հայաստան-Լիտվա խորացող բարեկամական հարաբերությունները, որն ընդգծվել է նաև երկու երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ։ Քննարկվել […]

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

16:29 22.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ապրիլի 21-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

̰
ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

16:23 22.04.2024

Ապրիլի 22-ին՝ ժամը 12:49-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ռ. Ս.) և «VAZ» (վարորդ՝ […]

̰
Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպանը

16:17 22.04.2024

Ապրիլի 17-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը: Դեսպանին ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ համագործակցության և քաղաքական հարցերի գծով պատասխանատու աշխատակիցներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՄԱԿ կոմիտեի նախագահի պարտականություններ կատարողը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, AOSA (Armenian On-Site Assistance) ծրագրի փորձագետը և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը: Հայկական կողմը համառոտ ներկայացրել է ՀԱԷԿ-ի […]

̰
Հոգեկան խնդիրներ ունեցող որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով նա մահացել է

16:12 22.04.2024

Ապրիլի 20-ին՝ ժամը 19.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 64-ամյա տղամարդը հայտնել էր, որ եկել է տուն և տեսել կնոջը սպանված: Մեկնած օպերատիվ խումբը Դուրյան թաղամասում գտնվող նշված բնակարանում հայտնաբերել է 63-ամյա տանտիրուհու դիակը՝ պարանոցի և գլխի կտրած-ծակած վնասվածքներով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17-ի սահմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 33-ամյա որդին […]

̰
Ֆրանսիայի դեսպանն ու Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս

16:06 22.04.2024

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս և ծանոթացել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։ «Պատիվ է ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ֆրանսիական Սենատի պատվիրակությանը։ Լավ և արդյունավետ քննարկում՝ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է առաքելության՝ «X» սոցիալական ցանցում արված գրառման մեջ: Նշվում […]

̰
Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

15:54 22.04.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի, 9-ի, 17-ի, 18-ի, 19-ի և 22-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: Շիրազ Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված […]

̰
Վերջին մեկ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:47 22.04.2024

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, որոշ շրջաններում սկսվել է հասկակալումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում սկսվել է ցողունակալումը։ Արարատյան դաշտում սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։ Դիտվել է դեղձենու ծաղկման […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ

15:09 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում, պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձն անմնացորդ ծառայեցնում եք […]

̰
Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը

13:56 22.04.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:

̰
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

13:42 22.04.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

̰
Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ քննարկել հարցերը․ Պեսկով

13:35 22.04.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալու հարցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Փաշինյանը խոսել էր Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում ռուս սահմանապահների ներկայության հետ կապված իրավիճակի փոփոխության մասին։ «Կրկին ազդակներ չեղան այս առումով, մենք ակնկալում ենք, […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:52 22.04.2024

Երևանի առանձին հատվածներում ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Մարզերում ապրիլի 22-23-ի և 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […]

̰
Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին

12:46 22.04.2024

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ «Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ կստեղծվի

12:39 22.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ կստեղծվի։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման […]

̰
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

12:12 22.04.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ «Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

̰
Փարիզի Հաղթական կամարի ներքո տեղի է ունեցել Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման հանդիսավոր արարողությունը և հնչել «Էրեբունի-Երևան» երգը

11:57 22.04.2024

Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի, Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում է

11:52 22.04.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով: Համաժողովի շրջանակում նախատեսվում […]

̰
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակ է կառուցվել

11:47 22.04.2024

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակ է կառուցվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Որոշ առումով Ադրբեջանն արդեն զիջումների գնացել է, ճնշումը Ադրբեջանի վրա շարունակվում է. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

21:19 19.04.2024

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացին, Բրյուսելյան հանդիպմանը, դրան հետևած ռուսական և ադրբեջանական կողմերի արձագանքներին, Տավուշի սահմանային 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին, Հռոմի ստատուտի վավերացման արդյունքներին: Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ Ադրբեջանը երկար չի […]

̰
BACK_TO_TOP