23:19 22.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին․ «Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարեւոր է, եւ ես անկեղծորեն […]
23:11 22.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 1, 2, 3 շենքեր, Գյուլիքևխյան նրբ. 1, 3, 4, 5, 6, 9, 11 45 շենքեր, Գայի պող. 37, 39, 41, 43, 51, 53 շենքեր, Ա․ […]
22:49 22.04.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ի՞նչ լծակներ կարող են ունենալ որոշ երկրներ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համատեքստում՝ շեշտելով, որ խաղաղության առաջին շահառուները հենց Հայաստանն ու Ադրբեջանն են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին խոսել է բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Լրագրողը բերել է «British Petroleum»-ի օրինակը, որն Ադրբեջանից […]
22:41 22.04.2024
Վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի են սերտացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այս գործընթացում որևէ արտառոց բան տեղի չի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունը վաղուց է որգեդրել ԵՄ հետ հարաբերությունների մերձեցման քաղաքականությունը։ «Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հետագա մերձեցմանը, ես […]
22:27 22.04.2024
Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա: Կայացել են Իլհամ Ալիևի ու Վլադիրմիր Պուտինի բանակցությունները: Ի՞նչ է ենթադրում օրակարգը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը վերջին օրերը անց էր կացրել ամառանոցում, իսկ աշխատանքային այցերի դեպքում, հաճախ Պուտինն իր արտասահմանյան հյուրերին նաև հենց ամառանոցում է ընդունում, սակայն Իլհամ Ալիևին նա որոշեց ընդունել […]
22:22 22.04.2024
Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից։ Այս մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Մենք ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին և ունեցել են Խորհրդային միության սահմաններում դե յուրե իրավական հիմք», […]
21:34 22.04.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին։ Այլ թեմաներից զատ նա անդրադարձել է ՀԱՊԿ-ի թեմային։ «Շատ ասում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին էսպես ասեց, ՀԱՊԿ-ի մասին էնպես ասեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում էս արեց, էն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է, հենց ՀԱՊԿ-ն է արել` իր հայտարարությամբ, գործողություններով […]
21:27 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Իր խոսքում վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան օրը՝ 65-ամյակը: Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այդ ուղերձը: Ուզում եմ շնորհավորել և ասել, որ շատ բարձր եմ գնահատում […]
21:05 22.04.2024
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: – Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է […]
21:00 22.04.2024
Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները: Սահմանազատումը կսկսվի Տավուշից: Ի՞նչ է տալիս կողմերին այս պայմանավորվածությունը և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետագա բանակցություններում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:
19:51 22.04.2024
Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանի, ոլորտի մասնագետների և ծրագրի շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացվել են 2025-2027թթ. համար Գլոբալ հիմնադրամի նոր դրամաշնորհի հայտի ներկայացումը և դրա հաստատումը, ինչպես նաև Հայաստանին հատկացված դրամաշնորհային միջոցների` […]
19:47 22.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամների հետ։ Եղիազար Վարդանյանը կարևորել է պալատի՝ որպես առանցքային գործընկերոջ հետ ներդաշնակ աշխատանքը՝ վստահեցնելով, որ մասնագիտական հանրության ձայնը լսելի է լինելու։ Նա առաջարկել է համատեղ աշխատանքն սկսել հրատապ մի քանի խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերհանմամբ՝ զուգահեռաբար ուրվագծելով բարեփոխման հետագա քայլերը։ Հայաստանի […]
19:42 22.04.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում։ Նախարարը հեռանկարային է համարել նաև […]
19:28 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով նաև հարցազրույց վերցրած լրագրողների և լրատվամիջոցների անունները. 🔸Պատրիկ Վինտուր – The Guardian (Գարդիան) 🔸Կիմ Սենգուպտա – The Independent (Ինդիփենդենթ) 🔸Ջայլս Ֆրեյզեր – UnHerd-ի (Անհերդ) 🔸Մայքլ Մոսբաքեր – The Telegraph (Տելեգրաֆ) և the Critic (Կրիտիկ) 🔸Լյուիս Բաստոն – […]
19:22 22.04.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները:
19:14 22.04.2024
Ապրիլի 17-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Չեխիայի ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում քննարկվել են չեխական կազմակերպությունների հետ ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքները, հետագա քայլերը և հնարավոր հեռանկարները: Skoda JS a.s., ES Group, ZAT a.s. ընկերությունները տևական ժամանակ համագործակցում են ՀԱԷԿ-ի […]
19:07 22.04.2024
Ապրիլի 18-ից 19-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում էր։ Այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանն ու մեթոդական օգնության ցուցաբերմանը։ Մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից պատասխանատու ոլորտների ծառայողներ։ Օրակարգի […]
18:54 22.04.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին և Աղետների ռիսկերի կառավարման և կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանին: Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում բարձր գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել […]
18:47 22.04.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ապրիլի 22-ին Թաիլանդի Թագավորությունում՝ ՄԱԿ-ի համաժողովների կենտրոնում մասնակցում է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի («UNESCAP») ութսուներորդ նիստին։ Նիստի ընթացքում Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթով, խոսել թվային նորարարության փորձի և նախաձեռնությունների փոխանակման, հանրային կյանքում դրանց կիրառելիության ու տարածման, ինչպես նաև կայուն զարգացման […]
18:41 22.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանը մասնակցել են Արտաքին գործերի նախարարությունում կայացած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ԵՄ համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերին: Նիստերի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և ԵԽ-ԵՄ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման […]
18:29 22.04.2024
Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը համարում է նշանակալի քայլ, որը կարող է ամրապնդել երկխոսության կամուրջներն ու նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության կայքում: Հայտարարությամբ մասնավորապես նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի տարածքում սահմանների սահմանազատման և […]
18:23 22.04.2024
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին:
18:19 22.04.2024
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել: Նաև հայտնել էր, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետև փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով: Ոստիկանության Կապանի բաժնի […]
18:14 22.04.2024
Ամփոփվել են Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման նպատակով ՆԳՆ կրթահամալիրում անցկացված մրցույթի արդյունքները։ Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Արական սեռի դիմորդներից համապատասխան մրցութային տեղերը առաջին հայտով համալրել է 514-ը, իսկ 45-ն անցել է երկրորդ հայտով։ Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով նրանց հատկացված մրցութային տեղերից համալրվել […]
18:06 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Հիմք է ընդունվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2022 թ.-ի մայիսի 23-ի «ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային […]
17:56 22.04.2024
Ապրիլի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4315 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 233 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 842, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 207, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
17:52 22.04.2024
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համահայկական դպրոցական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են այսօր: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն էր մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պաշարը դպրոցահասակների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևել անվտանգ համացանցի կանոններին: Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում աշխատանքներ են ներկայացրել իրենց նախընտրելի […]
17:47 22.04.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններում: Արմավիրի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի հնարավորություններին, վերակառուցվող ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում` հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: Ներկայացվել են բժշկական կենտրոնների բաժանմունքների աշխատանքները, մատուցվող ծառայությունների ծավալը, […]