Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+21.09 oC

Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով

10:13 05.04.2024

Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Համաժողովին կմասնակցեն և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։
Կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկու երկրների գործարարների միջև տեղի կունենան B2B ձևաչափով հանդիպումներ, կստորագրվեն մի շարք պայմանագրեր և հուշագրեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

15:29 20.05.2024

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

ՆԱՏՕ-ն իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ», – «X» սոցիալական ցանցում գրել է դաշինքի խոսնակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում

15:11 20.05.2024

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից: ...

Իրանը չի փոխի երկրների հետ աշխատելու ծրագրերը․ դեսպան

15:00 20.05.2024

Իրանը չի փոխի երկրների հետ աշխատելու ծրագրերը․ դեսպան

Մինսկում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին ասել է, որ Թեհրանը մտադիր չէ փոխել այլ պետությունների հետ համագործակցության ծրագրերը նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ «Մյուս գործընկերների, այդ թվում՝ Բելառուսի հետ համագործակցության մեր ծրագրերում փոփոխություններ չեն լինի, մենք նախկինի պես կկատարենք մեր բոլոր ծրագրերը, կիրականացնենք դրանք»,-ասել է նա։ ...

ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

14:43 20.05.2024

ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը ցավակցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի անդամների՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելու կապակցությամբ։ «ԵՄ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության անդամների և ուղղաթիռի անձնակազմի […] ...

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր պաշտոնակցին

14:00 20.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր պաշտոնակցին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ագային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին […] ...

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել

13:26 20.05.2024

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել

Հոսեյն Աբդոլլահիանի մահից հետո Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քիանին, երկուշաբթի հաղորդում է IRNA-ն։ «Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո կառավարության խորհրդի հավանությամբ փոխնախարար Ալի Բաղերին ընտրվել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար», -հաղորդում է գործակալությունը։ ...

BACK_TO_TOP