17:37 29.03.2024
Մարտի 29-ին՝ ժամը 14։03-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Սարավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետից, […]
17:31 29.03.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր։ Այնուհետև քննարկվել են ՏԻՄ լիազորությունների նկատմամբ մարզպետների կողմից իրավական և մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ հարցեր, քանի որ ՏԿԵ նախարարության կողմից ՏԻՄ […]
17:19 29.03.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման սկզբում նախարարը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերն ու հայտնել իր պատրաստակամությունը գործադրելու բոլոր ջանքերն այդ քայլերի արդյունավետ իրականացման համար։ Գրիգոր Մինասյանն անդրադարձել է մարտի 4-ից 6-ը Բրյուսել կատարած այցին և վերջինիս շրջանակներում […]
17:12 29.03.2024
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը` https://www.e-draft.am/projects/7055: Նախագծերը ևս մեկ անգամ շահագրռգիր կողմերի հետ քնարկելու նպատակով, այսօր […]
17:00 29.03.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) 2024 թվականի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էին ԱՃԹՆ-ի հինգերորդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքի քննարկումը, ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակաության խմբակցության՝ ԲՇԽ-ի նախագահին հասցեագրված դիմումի քննարկումը և այլ հարցեր։ Նիստի ընթացքում հաստատվել է ԲՇԽ-ի […]
15:29 29.03.2024
Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերված խախտումների փաստով նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 17 ծառայողներ թույլ են տվել ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ Վերոգրյալի հիման վրա Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ […]
14:48 29.03.2024
Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:
12:51 29.03.2024
Մարտի 29-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
11:34 29.03.2024
Հայաստանն ապրիլին առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում գալիք ամսվա կեսերին: Հայաստանն առաջին անգամ է հրավիրված»,–ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ […]
11:13 29.03.2024
ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված […]
10:51 29.03.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […]
10:41 29.03.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […]
10:33 29.03.2024
ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մինչ միջոցառումը՝ […]
10:05 29.03.2024
Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, […]
09:25 29.03.2024
Մարտի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:47 29.03.2024
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում կրկին անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ այս անգամ խոսելով դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: «Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության […]
08:30 29.03.2024
Երեկոյան՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:
22:44 28.03.2024
Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել: Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […]
22:26 28.03.2024
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել […]
21:36 28.03.2024
Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ […]
21:27 28.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […]
19:49 28.03.2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել ու ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում իրականացված ծրագրերը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության` մինչեւ 2030 թվականը զարգացման […]
19:45 28.03.2024
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է մարել ամբողջ պարտավորությունը բոնուսային համակարգով: Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված: […]
19:33 28.03.2024
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը կգործուղվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Պատգամավորները Բեռլին կգործուղվեն 18-21-ը:
19:22 28.03.2024
Մարտի 28-ին՝ ժամը 10:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և […]
19:14 28.03.2024
Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու […]
19:00 28.03.2024
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգ: Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց […]
18:50 28.03.2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված գործողությունները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման […]