TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել և վերանշանակվել

16:42 01.04.2024

ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Տաթևիկ Սարգսյանը, Նարեկ Տերյանը, Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը նշանակվել և վերանշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:

̰
Անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

16:35 01.04.2024

Նախատեսվող փոփոխությունների նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը եւ անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» […]

̰
Ներկայացրել եմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը և դրա հետևանքները. Վիլեն Գաբրիելյան

16:24 01.04.2024

Ապրիլի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ընդունել եմ ԱՄՆ-ի Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: «Հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնեցի տիկին Ֆոն Յոդեն-Ֆորջիին հրավերն ընդունելու և Ազգային ժողով այցելելու, ինչպես նաև ինստիտուտի և անձամբ իր կողմից […]

̰
Մարտ ամսին Շիրակի մարզում գրանցվել է 172 ծնունդ

16:18 01.04.2024

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 1-ից 31-ը գրանցվել է 172 ծնունդ: Նախորդ ամիս մարզում լույս աշխարհ է եկել 91 տղա, 81 աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:  

̰
Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և առաջին անգամ պացիենտներին անվճար տրամադրում է «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը

16:06 01.04.2024

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և առաջին անգամ պացիենտներին անվճար տրամադրում է «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը: Այն նախատեսված է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (ՊԻԱ) ունեցողների բուժման համար: Մինչ այժմ այս դեղը երբևէ անվճար չի տրամադրվել և պացիենտներից շատերը դեղի բարձր գնի պատճառով կիսատ են թողել անհրաժեշտ բուժումը: Պատանեկան իդիոպաթիկ արթրիտը ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որի […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 25-31-ը

15:41 01.04.2024

Սևանա լճի մակարդակը մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (31.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.925մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը […]

̰
Արցախցիներն ինչպե՞ս օգտվեն մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրից. փոխնախարար

14:06 01.04.2024

Վերջին տվյալներով ստորագրվել է «Գործատու-աշխատակից-միասնական սոցիալական ծառայություն» եռակողմ 397 պայմանագիր: Մասնագիտացման և աշխատանքի տեղավորման այս ծրագիրը Արցախից բռնի տեղահանվածների համար իրականացնում է ՀՀ Կառավարությունը։ Ինչպե՞ս ընդգրկվել ծրագրում, որտեղի՞ց սկսել և ո՞ր առավելություններից օգտվել. մամուլի ասուլիսին նաև այս հարցերի շուրջ մանրամասներ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

13:58 01.04.2024

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ: Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին […]

̰
ՀՀ-ում գրանցված 10 բացարձակ նվազագույն ջերմաստիճանները

11:56 01.04.2024

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է ՀՀ-ում գրանցված 10 բացարձակ նվազագույն ջերմաստիճանները: Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի:

̰
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԵՄ միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին

11:26 01.04.2024

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել: Կողմերը ներկայացրել են […]

̰
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

10:50 01.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ. որում ասվում է. «Հայաստանի ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով […]

̰
Լոռու մարզում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

23:58 31.03.2024

Մարտի 31-ին՝ ժամը 14։16-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնահովիտ գյուղի հյուսիսային սարալանջում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։04-ին, մարվել՝ 20։30-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։

̰
Արգենտինյան «Todo Noticias» հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է Արարատ Միրզոյանի հարցազրույցը

22:22 31.03.2024

Արգենտինյան “Todo Noticias” հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, […]

̰
Երևանում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում. կա վիրավոր

21:51 31.03.2024

Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծերենցի փողոցի 44 հասցեում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևան […]

̰
ԵՄ դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ՀՀ զինված ուժերի տեղաշարժերի մասին

20:35 31.03.2024

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը իբր տեղաշարժեր է իրականացնում սահմանին։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանին տեղաշարժեր են իրականացնում, ինչը հերքեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ […]

̰
Դաշտադեմ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

20:10 31.03.2024

Մարտի 31-ին` ժամը 13:30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դաշտադեմ գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Սուրբ Հարության՝ Զատիկի տոնակատարությունը Գյումրիում

19:20 31.03.2024

Հավկիթախաղ, զատկական տոնավաճառ, տոնածիսական խաղեր, ազգային պարեր՝ Գյումրու Աբովյան փողոցում: Միջոցառումներին մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Վարդգես Սամսոնյանը, Սուրեն Ջանոյանը մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի ուղեկցությամբ շրջել են տարածքում, հետևել միջոցառումների ընթացքին, մասնակցել տոնակատարությանը։ Մինչ միջոցառումները, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը և համայնքի ղեկավարի տեղակալ […]

̰
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Կապանում

18:05 31.03.2024

Կապանում այսօր նշվել է Հայ առաքելական եկեղեցու ամենասիրված ու մեծ ժողովրդականություն վայելող տոներից մեկը` Սբ. Զատիկը կամ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Ինչպես տեղեկացնում են Կապանի համայնքապետարանից, ավանդույթի համաձայն Սուրբ Զատկի տոնի առթիվ Վահանավանքի վանական համալիրում՝ հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի, իսկ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ հոգևոր հովիվ տեր Խաչատուր Հայրապետյանի գլխավորությամբ կատարվել է […]

̰
Երևանում բախվել են Պարեկային ծառայության Škoda-ն, Toyota-ն ու Сhevrolet-ը․ կա վիրավոր

17:43 31.03.2024

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վ․ Փափազյան-Հր․ Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Škoda», «Toyota» և «Сhevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել […]

̰
Հռոմի պապը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

17:00 31.03.2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Զատկի տոնի իր ավանդական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին և Ադրբեջանին: Նա քաջալերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։ «Որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է պոնտիֆիկոսը:

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

15:05 31.03.2024

Հանրապետության տարածքում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ին, 5-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ին, […]

̰
Երևանում բախվել են Mitsubishi-ն և BMW X5-ը. կա վիրավոր

13:30 31.03.2024

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գայի պողոտա-Աշոտ Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Վահե Պողոսյանի վարած «BMW X5» մակնիշի և Երևանի բնակիչ 47-ամյա Արտակ Պողոսյանի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մի երեխա բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ […]

̰
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ԵՄ-ին կոչ է անում ապահովել հայ փախստականների անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը իրենց հայրենիք

13:09 31.03.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների նախաձեռնությանը, որոնք ԵՄ առաջնորդներին կոչ են արել առարկայական քայլեր կատարելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։  Հայտարարության մեջ ասվում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը վերջերս տեղեկացրել է Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորների նախաձեռնության մասին, որով վերջիններս դիմել են ԵՄ առաջնորդներին՝ առարկայական քայլեր կատարելու Լեռնային Ղարաբաղի […]

̰
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ

12:50 31.03.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ. «Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Շնորհավոր Սուրբ Զատիկ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

̰
Գարեգին Բ կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ

12:25 31.03.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք): Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու […]

̰
Աղավնաձոր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

11:28 31.03.2024

Մարտի 30-ին` ժամը 16։56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:39-ին, մարվել՝ 20:02-ին: […]

̰
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

11:16 31.03.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական […]

̰
Քամու հետևանքով վնասներ՝ մայրաքաղաքում

11:02 31.03.2024

Մարտի 30-ին` ժամը 15:30-ից 21:55-ը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել են ալեհավաքներ և տանիքների թիթեղներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:21 31.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը՝ Սուրբ Գայանե վանքում

10:10 31.03.2024

Մարտի 30-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու […]

̰
BACK_TO_TOP