17:32 03.04.2024
Դատախազը 2024 թվականի ապրիլի 3-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, խախտել է ընդերքի պահպանման […]
17:14 03.04.2024
«Մեզ համար առաջնային ու կարևոր է մարզի բոլոր համայնքների, պատասխանատու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը, քանզի այդ կերպ կկարողանանք անել հնարավորը մեր համայնքների ու բնակավայրերի զարգացման ու խնդիրների օր առաջ լուծման համար»,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Մարալիկում այսօր տեղի է ունեցել մարզի խորհրդի արտագնա նիստը։ Նիստի օրակարգային առաջին հարցն առնչվել է Շիրակի մարզի համայնքների բյուջեների […]
17:07 03.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները «Նռավան» ՍՊԸ-ում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, – սանհանգույցը, լվացարանները ապահոված չեն […]
16:38 03.04.2024
Մարզերում եկամտային հարկի ետ վերադարձի համակարգը սահմանափակող նախագիծը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները վերաբերում են տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսները եկամտային հարկից ետ վերադարձնելու համակարգի վերանայմանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ի նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երկրորդ […]
16:19 03.04.2024
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հայտնել է, որ նրան մեղադրում են լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
16:07 03.04.2024
Հայաստանի ղեկավարությունն իր տարածաշրջանում խնդիրների լուծման փորձ ունի, սակայն Արևմուտքի միջամտությունը Անդրկովկասում իրավիճակին հետևողականորեն հանգեցնում է բարդությունների, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Զախարովան հիշել է, որ Պենտագոնի հրահանգիչները Երեւանում են, մարտին Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ անցյալ տարի երկրում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժություններ են տեղի ունեցել։ […]
15:54 03.04.2024
Ադրբեջանի կողմից կեղծ լուրերի տարածումը, թե հայկական զինված ուժերը իբր զորաշարժեր են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի տարբեր հատվածներում, կապված է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Սա, իհարկե, կապ ունի ապրիլի 5-ի հանդիպման հետ, […]
15:40 03.04.2024
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել եռակողմ երկխոսության մեխանիզմների աշխատանքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կարծում ենք, որ վաղուց եկել է ժամանակը վերականգնելու Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը, կոչ ենք անում մեր գործընկերներին դրսևորել քաղաքական կամք և վերսկսել շփումները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Ռուսաստանի աջակցությամբ […]
14:28 03.04.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է պայքարը կառուցապատման ոլորտում հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտները թաքցնելու, հարկային մարմնի հսկողության ենթակա այլ իրավախախտումներ կատարելու արատավոր երևույթների բացահայտման և կանխման ուղղությամբ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքի կառուցապատման գործունեություն […]
14:12 03.04.2024
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
12:44 03.04.2024
Երևանում ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-8-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, ապրիլի 5-6-ին՝ 18-20մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում է […]
12:33 03.04.2024
ՀՀ-ում Եվրամիության առաքելությունը սահմանամերձ Խաչիկ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներին է հետևել: «Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է տեղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին` ամրապնդելու նրանց անվտանգության զգացումը», – նշված է առաքելության X-ի էջում։ Նշվել է նաև, որ շարունակվելու է ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։
11:19 03.04.2024
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ: Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։ Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է […]
22:52 02.04.2024
Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Սա տեղի է ունենում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման նախօրեին։ Զուգահեռ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի հետ կապված քննարկումն ընթացքի մեջ է։ Իսկ այս ամենը տարածաշրջանային գործընթացների մի մասն է։ Այս և այլ հարցեր քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։
20:51 02.04.2024
ՌԴ-ի հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում: «Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, որտեղ կարող են ասել, որ դուք այստեղ այսինչ պարտավորությունը ունեիք, և այդ պարտավորությունը չեք կատարել: Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: […]
17:56 02.04.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորությամբ, ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակարաշինության և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական բնակապահովության ոլորտում ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ նախատեսվող ծրագրերի թիրախում և՛ ԼՂ-ից տեղահանված […]
17:52 02.04.2024
Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA) հավաքագրում է աշխարհի 173 երկրների ժողովրդավարության տարբեր բաղադրիչների վերաբերյալ ինֆորմացիա բազմաթիվ շտեմարաններից եւ կազմում ամենամսյա տեղեկատվություն-հաղորդում ժողովրդավարության առաջընթացի կամ հետընթացի մասին. Հայաստանը եւս ընդգրկված է այդ երկրների ցանկում: Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի անդամների հետ ապրիլի 2-ին տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում, որին […]
17:48 02.04.2024
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) միջև: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, […]
17:42 02.04.2024
Մեկնարկում է 2024թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների 18-րդ մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Մրցույթի հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի […]
17:30 02.04.2024
«Աուտիզմ» ազգային հիմնադրամն Աուիտիզմի իրազեկման միջազգային օրվա շրջանակում կազմակերպել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և այլք: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը ներկայում ապահովում է 200 շահառուի […]
17:24 02.04.2024
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։05-ին, մարվել՝ 14։08-ին։ Մասամբ այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ղ․) շարժիչի հատվածը և […]
17:14 02.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
17:03 02.04.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել բյուջետային գործընթացի պլանավորման և ծրագրերի կազմման վերաբերյալ հերթական խորհրդատվական հանդիպումը։ Քննարկման նպատակն էր սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել նախարարության 2025 թվականի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին, բյուջետային միջոցառումներին և դրանց ցուցանիշներին՝ ապահովելով նրանց ակտիվ մասնակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպմանը […]
16:28 02.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թումանյան փողոց)։ Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
16:24 02.04.2024
Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում: Նախատեսվում է Հայաստանում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում պեստիցիդների (թունաքիմիկատների) եւ ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում: Կսահմանվի վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման […]
16:20 02.04.2024
«Արցախի ժողովրդի կարիքների բավարարում. ընթացիկ զարգացումները, խնդիրներն ու լուծումները» թեմայով մամուլի ասուլիսին արցախցիների շահերով ու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներն ամփոփել են վերջին 4 շաբաթվա աշխատանքի արդյունքը: «Բանավոր և պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում մի քանի էական կետերի շուրջ՝ բնակարանային առաջիկա ծրագրի մասով, վերանայումներ ու բարելավումներ են եղել, և ակնհայտ է, որ իշխանությունների մոտ արդեն որոշակի վերանայումներ առկա […]
16:16 02.04.2024
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանների գործունեության նկատմամբ։ Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հետազոտության […]
16:11 02.04.2024
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Նիստի շրջանակներում երկու երկրների փոխվարչապետերը հանդես են եկել ելույթներով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի առանցքային դերը երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի առաջմղման, ինչպես նաև նոր հեռանկարային ուղղությունների բացահայտման գործում: […]
16:06 02.04.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Այն է՝ խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանն […]
15:52 02.04.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել նոր իրավասություններ բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների եւ մարզպետների աշխատակազմերի համար: Ներկայացնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունները` ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը: Գործադիրը փաթեթով սահմանում է նաեւ բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի […]