TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+12.86 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ադրբեջանը պետք է համաձայնի, որ դելիմիտացիայի գործընթացը պիտի տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Վահան Կոստանյան

16:51 04.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքն ընթացքի մեջ է, կողմերը պայմանավորվել են զերծ մնալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մասին հավելյալ մեկնաբանություններից, մինչև չլինեն փոխադարձ պայմանավորվածություններ գործընթացի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը ունեն պաշտոնական պայմանավորվածություն, որ սահմանազատման գործընթացը սկսում են […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 28-ապրիլի 3-ը

16:44 04.04.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 28-ապրիլի 3-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 28-30-ը, 1-ին, 2-ին, Նոր Նորքում՝ մարտի 28-ին, 30-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին և ապրիլի 3-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում՝ ապրիլի 2-ին։ Ծծմբի […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:38 04.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Ձերբակալվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացին

16:33 04.04.2024

Ապրիլի 2-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ա․Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․Ս․-ին։ Խուզարկության ընթացքում վերջինս, պատասխանատվությունից ենթադրաբար խուսափելու և իրեղեն ապացույցից ազատվելու համար, իր տաբատի գոտկատեղից […]

̰
Կայացել է Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

16:21 04.04.2024

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրենսդրական կարգավորումները» և «Անցում էլեկտրոնային դեղատոմսի» թեմաները: Ողջունելով ներկաներին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ օրակարգում ընդգրկված հարցերը հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում շատ կարևոր են. «Առողջության համապարփակ ապահովագրության հիմքում բնակչության առողջության պահպանումն է, առողջապահական ծախսերի արդյունավետությունը, որը կնպաստի բնակչության ֆինանսական պաշտպանվածության […]

̰
Քննարկվել են բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրները

16:16 04.04.2024

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին: Քննարկմանը մասնակցում էին վառելիքի վաճառքով զբաղվող ընկերությունների, ոլորտի հետ առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ դեռեւս փետրվարի 5-ին հանդիպել էին ոլորտի տնտեսվարողների հետ եւ քննարկել տարբեր հարցեր, որոնց մեծ մասը կապված […]

̰
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

16:11 04.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թ. ընթացքում իրականացնելու է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ. ապրիլի 10-ը ներառյալ: 2024 թվականի ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական […]

̰
Սամվել Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած

16:06 04.04.2024

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1968 թվականին ծնված Սամվել Ավանեսյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]

̰
Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Ռուստամ Բաքոյան

16:00 04.04.2024

Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: Մենք հստակ ճանապարհ ենք ընտրել, եւ մեր ընտրած ճանապարհի, մեր քաղաքական գործունեության գնահատականը տալիս են միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նրանց գնահատականներն ի գիտություն են գործող իշխանության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային […]

̰
ԵՄ առաքելության մադատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում․ ԱԳՆ խոսնակ

15:56 04.04.2024

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցումներին։ Հարց. Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարավային Կովկասում կայունության ապահովման անհրաժեշտությանն ու զարգացումներին, սրացումից խուսափելու Հայաստանի իրական մտադրությանը՝ նաև մտահոգություն հայտնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր սպառնալիքների առնչությամբ: […]

̰
Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումն առավելապես վերաբերելու է հումանիտար և տնտեսական հարցերին․ Կոստանյան

15:42 04.04.2024

Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը մեծապես ուղղված է լինելու Հայաստանի տնտեսական հնարավորությունների, կարողությունների բարձրացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Վաղվա հանդիպման մասին տեղեկատվությունը բավականին բաց է։ Կարող եմ ասել, որ քննարկելու ենք Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը։ Հանդիպումը մեծապես ուղղված է […]

̰
Քաղաքաշինության բնագավառում կներդրվի վերաորակավորման համակարգ

15:19 04.04.2024

Գործադիրը հաստատել է Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը: Ըստ հիմնավորման՝ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության, վերաորակավորման և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման և կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը: Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք […]

̰
Քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման հարցեր

15:05 04.04.2024

Այսօր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրագույն ղեկավար կազմի, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի տնօրինության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և մասնավոր կազմակերպությունների միջև։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

14:36 04.04.2024

Ապրիլի 3-ին Բելգրադում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Գորան Ալեքսիչը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության […]

̰
Կփոխհատուցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների դասագրքերի վարձավճարը

13:07 04.04.2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 97 մլն դրամ: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարանների բոլոր սովորողների դասագրքերի գումարները վճարվում են ՀՀ պետական բյուջեից` նշված փոփոխությամբ էլ կփոխհատուցվեն Լեռնային Ղարաբաղից բռնից տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները: Այսպիսով՝ […]

̰
Հայաստանում ապահովվելու է ազգային 39 ստանդարտի մշակում

11:57 04.04.2024

«Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի համապատասխան միջոցառման համար նախատեսված է 14.1 մլն դրամ, որի շրջանակում ապահովվելու է ազգային 39 ստանդարտի մշակում: Նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ես չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ․ Ֆրանսիայի դեսպան

11:37 04.04.2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Բաքվից և Մոսկվայից հնչող կարծիքներին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է հումանիտար ճգնաժամի դիմակայող և տարածքային սպառնալիքների առջև կանգնած երկրին օգնելը վնասել տարածաշրջանի […]

̰
ԱԺ-ում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ

11:00 04.04.2024

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով:

̰
ՀՀ-ում առկա են չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ. այսօր Ականների վտանգի մասին իրազեկվածության միջազգային օրն է

09:46 04.04.2024

Ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից ճանաչվել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։ 2011 թվականից ի վեր ՀՀ-ում հակաականային գործունեությունն իրականացնում, համակարգում, կառավարում ու վերահսկում է ականազերծման գործողությունների ազգային մարմին՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հումանիտար հակաականային գործունեության պատկերն այսօր ՀՀ-ում 2024 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս […]

̰
Ինչու է Ադրբեջանը սադրանքի դիմում, և ինչ կարող է լինել ապրիլի 5-ին. զրույց Արուսյակ Ջուլհակյանի հետ

23:29 03.04.2024

Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի սպասվող հանդիպումը լայն արձագանք է գտել տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ ֆոնին Ադրբեջանն է շարունակում ապատեղեկատվություն տարածել, թե իբր Հայաստանը զորք է կուտակում սահմանին: Ստեղծված իրավիճակը նաև միջազգային հարթակներում և օտարերկրյա գործիչների մոտ է մտահոգության պատճառ դարձել: Այս և այլ թեմաների շուրջ «Հեռանկար»-ի […]

̰
Ինչ է հայտնի Գլենդելի նորընտիր հայազգի քաղաքապետի մասին

22:34 03.04.2024

Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդելի քաղաքապետը կրկին հայ է: Երեկ կայացած ընտրություններում քաղաքապետ է ընտրվել մեր հայրենակցուհի Էլեն Ասատրյանը: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ Գլենդելում քաղաքապետի ընտրությունները ոչ թե ուղիղ են, այլ քաղաքային խորհուրդն է ընտրում՝ իր կազմից: Էլեն Ասատրյանը քաղաքային խորհրդի անդամ էր ընտրվել 2022թ.-ի հուլիսին 4 […]

̰
Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման և այլ հարցեր

19:48 03.04.2024

Այսօր՝ ապրիլի 3-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանին, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին և Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Կարեն Սարգսյանին։ Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, պատասխանատու ոլորտների պաշտոնատար անձինք։ Հանդիպման […]

̰
Ժաննա Անդրեասյանը կմասնակցի մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին

19:14 03.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսին կմասնակցի մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին։ Այս մասին որոշում է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 16-19-ը գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)` մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին մասնակցելու […]

̰
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են «ՀայՓոստ»-ի բաժանմունքում ավազակային փորձի հանգամանքները. ՔԿ

19:07 03.04.2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 3-ին անհայտ անձը դիմակավորված և զինված մուտք է գործել Բագրատունյաց փողոցում գտնվող փոստային բաժանմունք և գումար պահանջել: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել […]

̰
Երևանի ու Բաքվի միջև տարածքային վեճերը և փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով. Զախարովա

18:41 03.04.2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճերը եւ միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան այդ մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։ «Կարող եմ ասել, որ բոլոր տարածքային վեճերը եւ փոխադարձ պահանջները Երեւանի ու Բաքվի միջեւ պետք է կարգավորվեն […]

̰
Երևանի փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվել է շարային ստուգատես

18:23 03.04.2024

Ապրիլի 3-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4 ՀՓՋ-ում տեղի է ունեցել շարային ստուգատես, որին ներկա են եղել Երևան քաղաքի փրկարարական վարչության պետը և պետի տեղակալները։ Փրկարարական ծառայողների ամառային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ ստուգվել է ծառայողական համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը, պատշաճ արտաքին տեսքը, շարային […]

̰
Տավուշում քննարկվել են ավարտական դասարանների քննությունների վերաբերյալ մի շարք հարցեր

18:17 03.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսումնական գծով տեղակալների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի […]

̰
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. Մխչյան գյուղում բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «Kia Optima»-ն, «Ford»-ն ու «Opel»-ը

18:06 03.04.2024

Երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մխչյան գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Արտակ Արշակյանի վարած «Opel Astra», 30-ամյա Սևակ Սարգսյանի վարած «Kia Optima», 47-ամյա Սարգիս Միրոյանի վարած «Toyota Land Cruiser» և 41- ամյա Սարգիս Մանվելյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է […]

̰
ՌԴ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու համար. Զախարովա

17:53 03.04.2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի բանկերը դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Զախարովան կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսությունը շոշափելի կորուստներ կունենա, քանի որ Ռուսաստանում աշխատող հայերի համար դժվար կլինի գումար փոխանցել ՀՀ-ում բնակվող իրենց ընտանիքներին: Քարտով վճարելու հնարավորությունից կզրկվեն […]

̰
Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ

17:43 03.04.2024

Հարկային կարգապահությունը զարգացնելու եւ խթանելու նպատակով Կառավարության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» հարցը: Հիմնական զեկուցողը Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էր: Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի գումարների փոխհատուցում տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կհամապատասխանեն հարկային կարգապահական չափորոշիչներին: Սակայն օրենքի նախագծով առաջ եկած իրավախախտումների […]

̰
BACK_TO_TOP