TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:23 26.03.2024

Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած […]

̰
ԲԸՏՄ-ն կասեցրել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը

12:35 26.03.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող Գ.Դումանյանին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են առանց ջրօգտագործման թույլտվության 2 խորքային հորից իրականացվող ապօրինի ջրառի դեպք։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի հորերի շահագործումը կասեցվել է։ Գ.Դումանյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

̰
ՀՀ-ի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում ընդգծվել է ներդրումային ծրագրերի խրախուսման կարևորությունը

12:29 26.03.2024

Մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային […]

̰
ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում․ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին

12:14 26.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին։ Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս– Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Վարչապետ Նիկոլ […]

̰
Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ

11:57 26.03.2024

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

̰
Կառավարության տեսլականն է խթանել այն առաջնահերթությունները, որոնք միտված են բնական երևույթների նկատմամբ դիմակայունության բարձրացմանը. ՇՄ նախարար

11:10 26.03.2024

Մարտի 25-ին կայացել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության արդյունքները։ Հանդիսավոր նիստին ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ՀՀ Բնապահպանության և […]

̰
Տոյվո Կլաարն անընդունելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները

10:57 26.03.2024

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ում գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են: «Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,-գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Threats against Armenia in Azerbaijani media channels are unacceptable. Genuine negotiations on border delimitation […]

̰
Կրեմլը հույս ունի, որ Երևանը միտված կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը. Պեսկով

10:20 26.03.2024

Մոսկվան հուսով է, որ Երևանում կգերիշխի քաղաքական կամքը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացումը, և երկկողմ հարաբերությունների ներկա բարդ շրջանը հաջողությամբ կանցնի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք հուսով ենք, որ Երևանում կգերիշխի քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է նա «Արգումենթի ի ֆակտի» […]

̰
Ռուսաստանի հայերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ուղարկում իրենց հայրենիք. Պեսկով

10:04 26.03.2024

Ռուսաստանը հիմա եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների բավականին բարդ ժամանակաշրջանում է գտնվում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերի տնտեսական ակտիվությունը Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս է կազմում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հիմա մենք բավական բարդ ժամանակաշրջան ունենք մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում: Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրական, քանի որ հայերը […]

̰
Ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն ՀՀ-ի, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում. Արարատ Միրզոյանը՝ Բուենոս Այրեսի խորհրդարանում

09:15 26.03.2024

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը: Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը: Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին նվիրված միջոցառում է […]

̰
Ընդգծվել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները

22:23 25.03.2024

Արգենտինա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը: Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա: Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների […]

̰
Ավարտվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան

21:19 25.03.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է: Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Վրաստանի վարչապետին հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

̰
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Արգենտինյան Հանրապետություն

21:10 25.03.2024

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Արգենտինյան Հանրապետություն։ Նախարար Միրզոյանը Բուենոս Այրեսում այցելել է գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձան, որտեղ Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսի (Leopoldo Sahores) ուղեկցությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն: Դիմավորել է Գրանադաներոլների պատվո պահակախումբը, հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:

̰
Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի. Վրաստանի վարչապետ

20:43 25.03.2024

Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի և պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցել ու նպաստել խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտնեց Վրաստանի Վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Տարածաշրջանային զարգացումների մասին խոսելիս՝ ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ […]

̰
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

19:33 25.03.2024

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և նման բարձրաստիճան այցելությունները մեկ անգամ ևս ընդգծում է մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եղած այդ հարաբերությունների կարևորությունը: Իրականում, մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, ինչն արձանագրված է նաև […]

̰
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ձեռք է  բերվել բալետային նոր հատակ

19:08 25.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսավորմամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին տրամադրվել է շուրջ 80 մլն դրամ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բալետային փորձասենյակների և բեմահարթակի նոր հատակածածկույթի ձեռքբերման նպատակով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային […]

̰
Հայաստանի անվտանգային համակարգի և մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրի մասին զրույց՝ Վիլեն Գաբրիելյանի հետ

18:55 25.03.2024

Հայաստանի անվտանգային համակարգի և մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրի մասին «Հեռանկար»-ի տաղավարում Վահագն Հակոբյանը զրուցել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի հետ: Հարցազրույցը կարող եք դիտել «Հորիզոն»-ի գլխավոր թողարկումից հետո և SHANTNEWS-ի յութուբյան ալիքում:

̰
ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԼՂ-ին ու Հայաստանին նվիրված քննարկում՝ Բելգիայի Սենատում

18:48 25.03.2024

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանի […]

̰
2023 թ. ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից գրանցվել են դրական տեղաշարժեր. Գևորգ Պապոյան

18:36 25.03.2024

2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից գրանցվել են դրական տեղաշարժեր: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2023 թվականին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ում կազմել է 7 մլրդ 616 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 43 տոկոսով: 2023 թվականին արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3 մլրդ 609 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2022 […]

̰
Արտաշավան գյուղի մոտակայքում բախվել է 3 ավտոմեքենա

18:30 25.03.2024

Մարտի 25-ին՝ ժամը 15:07-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշավան գյուղի մոտակայքում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Դ. Շ.), «Opel Zafira» […]

̰
Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

18:23 25.03.2024

Մարտի 25-ին՝ ժամը 15:12-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ քարը (մոտ 1 խմ) հեռացրել են […]

̰
Ներկայացվել են 2023 թ. Ներքին գործերի նախարարությունում իրականացված բարեփոխումներն ու ծրագրերը

18:12 25.03.2024

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներկայացրել է նախարարության ձեւավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կառուցվածքային վերափոխման գործընթացը: Ոստիկանությունը` որպես մասնագիտական կառույց, զարգանալու է 4 հենասյունային […]

̰
ՄԻՊ-ն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

18:06 25.03.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինը։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը` նկատի ունենալով նաև այն ժողովրդավարական ու իրավունքահեն արժեքները, որոնցով […]

̰
Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի վարույթով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. պարզվել են մի շարք հանգամանքներ

17:49 25.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է օրեր առաջ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Վարութային և ապացուցողական գործողություններով պարզվել են դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի ինքնությունը: Իրականացված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք

17:44 25.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք: Երկու երկրների վարչապետերը շրջել են դեսպանության տարածքով, ծանոթացել առկա պայմաններին: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի գործընկերոջը և Հայաստանում Վրաստանի դեսպանության աշխատակիցներին՝ նոր շենքի բացման առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

̰
Ալեն Սիմոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում

17:39 25.03.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանականների հետ: Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հրամայականը և վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պաղեստինի Ազգային խորհրդի փոխնախագահ Մուսա Հադիդի հետ երկկողմ հանդիպմանը քննարկվել են Գազայի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

17:26 25.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

̰
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

17:21 25.03.2024

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս՝ արդեն դեմ առ […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:16 25.03.2024

Մարտի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում կատարվելու են քարաթափման մաքրման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 20։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր […]

̰
Վարդենիսցի 23-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

17:11 25.03.2024

ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մարտի 21-ին Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ծխախոտի տուփ՝ 3 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով, և գորշագույն նստվածքով երկու կաթուցիչ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, […]

̰
BACK_TO_TOP