TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բոլոր այն ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են, մոլորեցնող ու շփոթեցնող. Ժաննա Անդրեասյան

22:43 23.03.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի դասախոսներ, գիտաշխատողներ, ուսանողներ, Ուզում եմ երկու բան հստակեցնել. այս պահին որևէ բան տեղի չի ունենում որևէ բուհի կամ ինստիտուտի հետ. մենք իրական ու խորքային քննարկման պրոցեսում ենք, որ հասկանանք՝ ինչպես ավելի արդյունավետ դարձնենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը, ավելի փոխկապված, ավելի որակյալ, ավելի մրցունակ՝ առաջին […]

̰
Ռուս-հայկական երիտասարդական միությունը հարգել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը

22:15 23.03.2024

Ռուս-հայկական երիտասարդական միության ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան շենքի մոտ՝ ի հիշատակ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ «Մենք ցնցված ենք Մոսկվայի մարզում տեղի ունեցած ողբերգության մասին տեղեկությունից։ Մենք դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր ձևերով. սա սարսափելի ողբերգություն է, որը խլեց անմեղ մարդկանց կյանքեր։ Ռուս-հայկական երիտասարդական միությունը անկեղծ ցավակցություն է […]

̰
Ի՞նչ են ասում քարտեզները Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի մասին. Ռուբեն Գալչյանի մեկնաբանությունը

22:07 23.03.2024

4 գյուղերի թեման, որոնք պահանջում է Ադրբեջանը, վերջին շրջանում դարձել է ամենաակտիվ քննարկվողը: Դրա շուրջ կարծիքները բազմաշերտ են ու իրարամերժ: Անկախ տեսակետներից, ի՞նչ նշանակություն ունեն և որտե՞ղ են իրավական հիմնավորումները: Այս և այլ հարցերի անդրադարրձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

21:32 23.03.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Կողմերը ողջունել են միմյանց, խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև առկա համագործակցության և այն զարգացնելու հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ինժեներական և մաթեմատիկական կրթության կարևորությանը, հետազոտությունների և մշակումների (R&D), կիբեռանվտանգության, թվայնացման և […]

̰
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան

21:28 23.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի ակտիվի ներկայացուցիչների հետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի մանրամասները ներկայացրել է իր Ֆեյսբուքի էջում և կից գրել. «Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը` միտված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը. Միրզոյան

17:00 23.03.2024

Ուրուգվայ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: «Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը` միտված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում մեզ համար առանցքային են տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը, ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանությունը։ Այս մոտեցումը միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին, և […]

̰
Հայաստանի բնակիչները ծաղիկներ են խոնարհում Երևանում ՌԴ դեսպանատան մոտ

16:10 23.03.2024

Հայաստանի բնակիչները ծաղկեպսակներ, ծաղիկներ և փափուկ խաղալիքներ են տանում Երևանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ՝ ի հիշատակ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Դեսպանատան շենքի մոտ քաղաքացիները մոմեր են վառում։ Դիվանագիտական ​​ներկայացուցչության շենք են գալիս հասարակական-քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ՝ հարգելու զոհվածների հիշատակը։

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքել է Մոսկվայի ահաբեկչությանը հայերի մասնակցության վերաբերյալ խոսակցությունները

15:58 23.03.2024

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ, թե իբր հայերը ներգրավված են եղել Crocus City Hall-ում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ «Վրդովվեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակային տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը և ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների բորբոքմանը: Ողբերգությունից […]

̰
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն՝ մոր և որդու կողմից. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

15:25 23.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է մոր և որդու կողմի խարդախություն կատարելու բազմադրվագ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել է խարդախության կատարման մեխանիզմը, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը և վերջիններիս հասցված նյութական վնասի չափը: Քրեական վարույթով ձեռնարկված ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել […]

̰
Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

15:19 23.03.2024

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ: «Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,-ասվում է հաղորդագրությունում:    

̰
Վարչապետը ծանոթացել է ՀՊՏՀ Գումրիի մասնաճյուղի նորարական ծրագրերին և հանդես եկել «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով դասախոսությամբ

15:07 23.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ: Վարչապետը նախ շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել կրթական գործընթացին և նորարարական ծրագրերին, այնուհետև տրվել է նոր նախաձեռնության մեկնարկ, որի շրջանակում բացվել է պանելային քննարկումների հարթակը: Վերջինիս առաջին հյուրը և բանախոսը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով: Այցի ընթացքում գործարկվել […]

̰
Ուրուգվայում Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

14:55 23.03.2024

Ուրուգվայ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններին, դրանց պատմական կապերին, երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելուն ուղղված երկուստեք ջանքերին, Մոնտեվիդեոյում ՀՀ, իսկ ավելի վաղ Երևանում Ուրուգվայի ռեզիդենտ դեսպանության բացման միջոցով երկու բարեկամ երկրների միջև գործընկերությանը նոր խթան հաղորդելու մտադրություններին: […]

̰
Սարի Թաղում քարաթափում է տեղի ունեցել

14:20 23.03.2024

Մարտի 23-ին՝ ժամը 12։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Քարերը թափվել են տան բակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ տան հարակից լանջից տեղի է ունեցել […]

̰
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

14:11 23.03.2024

2024թ․ մարտի 22-ին` ժամը 18․05-ի սահմաններում, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW», «Ford», «Volkswagen» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները բուժօգնության են տեղափոխվել «Աբովյան» ԲԿ, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

13:49 23.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով միակողմանի փակ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

13:43 23.03.2024

Մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Խստորեն դատապարտելով անմարդկային ոճրագործությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին

13:30 23.03.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Հարգելի Տատյանա Նիկոլայի, Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից: Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ: Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ […]

̰
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված ինտենսիվ տեղումներ կլինեն

12:55 23.03.2024

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 23-ի երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

10:35 23.03.2024

Մարտի 23-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ․ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Մոսկվայի մարզում կատարված ահաբեկչությամբ

09:30 23.03.2024

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ «Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը: Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ: Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,-նշված է ցավակցական ուղերձում։

̰
Եվրոպայի խորհրդում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵԽ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը

09:19 23.03.2024

Մարտի 22-ին Եվրոպայի խորհրդում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵԽ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը։ Միջոցառմանը մասնակցել են ֆրանսախոս դեսպանները, ինչպես նաև ԵԽ-ՖՄԿ քարտուղարությունների ներկայացուցիչները։ Հայաստանը վերահաստատել է իր շարունական աջակցությունը երկու կազմակերպությունների միջև համագործակցությանը և ԵԽ-ՖՄԿ-ի նոր ծրագրի մշակման գործընթացին։

̰
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. Վահագն Խաչատուրյան

08:26 23.03.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ […]

̰
Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

08:11 23.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։ Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք […]

̰
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սարսափելի լուրից. ՀՀ ԱԳՆ

00:08 23.03.2024

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սարսափելի լուրից, որը մենք խստորեն դատապարտում ենք։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված անմեղ մարդկանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:

̰
Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում. Տիգրան Ավինյանը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգության մասին

23:53 22.03.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ողբերգությանը: «Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում», –գրել է նա:

̰
Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև կրթության ոլորտում համագործակցության խորացման հարցեր

23:00 22.03.2024

Մարտի 22-ին Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոդրիգո Արիմի հետ: Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև կրթության ոլորտում համագործակցության խորացման հարցեր: Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների, անդրադարձ է կատարվել հայոց լեզվի դասավանդման, հնարավորություններին: Երկուստեք ընդգծվել է Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի դերը երկու ժողովուրդների […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

22:32 22.03.2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ: Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպումն […]

̰
Նոր լարվածություն՝ Երևանի ու Մինսկի միջև․ Հայաստանը քաղաքական ապաստան կտա բելառուս այլախոհին

22:06 22.03.2024

Հայաստանը հրաժարվել է Մինսկին արտահանձնել Բելառուսի հետախուզվող քաղաքացուն, որը կալանավորվել էր մեր երկրում 1,5 ամիս առաջ: Ըստ բելառուսական աղբյուրների՝ Յարոսլավ Նովիկովին Հայաստանում քաղաքական ապաստան է տրամադրվելու: Ո՞վ է այդ մարդը, ինչո՞ւմ է նա մեղադրվում հայրենիքում: Թենային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ երիտասարդը՝  Յարոսլավ Նովիկովը, կալանավորվել էր փետրվարի 2-ին, երբ Վրաստանից Հայաստան էր փորձում […]

̰
Մոսկվան համառորեն Հայաստանին պատերազմի մեջ է ներքաշում. զրույց Լևոն Շիրինյանի հետ

21:44 22.03.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել վերջին ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներին, ընդդիմությունից իշխանությունների հասցեին հնչեցվող մեղադրանքներին, հայ-ռուսական հարաբերություններին և այլն: «Մոսկվան համառորեն Հայաստանին պատերազմի մեջ է ներքաշում: Ես ինչքան հասկանում եմ, հիմա մեր բանակը վերակառուցման լավ ընթացքի մեջ է: Զենքի մատակարարումներ կան, դաշնակիցներ կան, ժամանակ պետք է ձգենք, […]

̰
ՍԻԳՄԱ-ն կնպաստի Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի լեռնային գյուղական բնակավայրերի զարգացմանը

20:26 22.03.2024

Այսօր մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում: Ծրագիրը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և այն համատեղ իրականացնում են DAI միջազգային ընկերությունն ու իր հայաստանյան մասնաճյուղը՝ «ԱՄ Փարթնըրզ Քընսալթինգ Քամփնի»-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP