TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը կկանաչապատվի

14:08 26.02.2024

Տասնամյակներ շարունակ անկանոն ու ապօրինի կառուցապատված Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը կկանաչապատվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Համայնքից զավթված տարածքները կմաքրվեն ապօրինի շինություններից, 26 հա-ում կհիմնվի կանաչ գոտի:

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին

13:35 26.02.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Ողջունելով դեսպանին նախագահն՝ ի դեմս նրա, իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է հղել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների կապակցությամբ: «Կարևորում եմ, հատկապես, քաղաքական երկխոսության բարձր […]

̰
Բորիս Սահակյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

13:20 26.02.2024

Վարչապետի որոշմամբ՝ Բորիս Սահակյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-405-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բորիս Սահակյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:

̰
Սորիկ բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:12 26.02.2024

Փետրվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում և ժամը 12:00-ին Սորիկ բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները

12:07 26.02.2024

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները։ Հիշեցնենք‚ որ տվյալ հատվածում կառուցվում է ամբողջովին նոր ճանապարհ։ Կապալառու կազմակերպությունը տարբեր տեղամասերում իրականացնում է հողային՝ հանույթի և հետլիցքի աշխատանքներ։ Կատարվում է երկաթբետոնե մոնոլիտ կառուցվածքների՝ ջրատար խողովակների‚ գյուղտեխնիկայի անցումների‚ անասնանցումների շինարարություն։ Կատարվում են նաև կոմունիկացիաների՝ գազատար խողովակների‚ ոռոգման համակարգերի‚ էլեկտրական մալուխների […]

̰
Մենք կարող ենք կանխել բռնակալությունը, ագրեսիան կամ պատերազմը. Լիլիթ Մինասյանի ելույթը՝ ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանում

10:30 26.02.2024

Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը: Պատգամավորն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ես կցանկանայի խոսել մեր հասարակության հիմնաքարի՝ ժողովրդավարության մասին: Ժողովրդավարությունն ավելին է, քան պարզապես քաղաքական համակարգ: Այն հույսի […]

̰
Փետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում

20:55 25.02.2024

Փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում: Նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում: Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ:

̰
ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

20:35 25.02.2024

ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Տիկին Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը ծաղկեպսակ դրեց Հայոց […]

̰
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի Վալենսիա քաղաքում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

17:26 25.02.2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի Վալենսիա քաղաքում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Նախարարը ցավակցական գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցած մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է ՀՀ Միրզոյանը: Հիշեցնենք, որ Իսպանիայի Վալենսիա քաղաքի բարձրահարկ […]

̰
Փետրվարի 26-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

16:43 25.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Տիչինայի փողոց, Շահումյան 16 փողոց, Շերամի փ. 1, 3, 5, 9, 15, 17 փողոցներ, Սիլիկյան թաղ. 5, 7, 8 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

15:32 25.02.2024

Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի ցերեկը առանձին շրջաններում, 26-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 27-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան […]

̰
Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր․ Լըկորնյուի գրառումը

13:51 25.02.2024

Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է կատարած այցին։ «Այսօր Հայաստանում  խաղաղությունը պաշտպանել նշանակում է նաև հարգանքի տուրք մատուցելու պարտք իրագործել Հայաստանի այն երեխաների հիշատակին, ովքեր լքել են իրենց երկիրը՝ միանալու Ֆրանսիային և պաշտպանելու այն»,-գրել է նա։

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

11:06 25.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և նախարարների խորհրդի նախագահ շեյխ դոկտոր Մուհամմադ Սաբահ Ալ-Սալիմ Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ: Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:17 25.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Ադրբեջանական զինծառայողները Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից. Թաթոյան

23:15 24.02.2024

«Թաթոյան» հիմնադրամը ներկայացնում է, որ ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: «Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է: Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդկանց կյանքը», -նշում է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Ավելի […]

̰
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի պատուհաններին կրակոց արձակած անձը հայտնաբերվել է. ՔԿ

17:00 24.02.2024

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ․ փետրվարի 20-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկում պարզելու Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի […]

̰
Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը. կան վիրավորներ

16:50 24.02.2024

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած BMW մակնիշի և 36-ամյա Վլադիմիր Ս.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած […]

̰
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի օրը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Խաչքարերի հրապարակում տեղի կունենա ծաղիկների խոնարհում

16:25 24.02.2024

Փետրվարի 28-ին, Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ժամը 14-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Խաչքարերի հրապարակում, Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ տեղի կունենա ծաղիկների խոնարհում անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: «Ժամը 14.30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում (մուտքը վարչական շենքի […]

̰
Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով

16:06 24.02.2024

Սարի թաղի N 13 երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Այն կփոխարինի նաև «ՊԱԶ»-ով գործող 9 համարի երթուղուն: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Հիմնանորոգված Մայր Տաճարի վերաօծման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին

15:53 24.02.2024

Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկազմակերպվեն 2024 թվականի սեպտեմբերի 28-29-ին: Որոշման մասին հայտարարվել է փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի շրջանակում: Ժողովը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ժողովի ատենապետն է եղել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: […]

̰
ՔՊ կուսակցության վարչությունը հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում

15:44 24.02.2024

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։

̰
2023 թ.-ին Հայաստան է բերվել 1-ին հայկական Բոինգ բեռնատար օդանավը

15:21 24.02.2024

2023 թ.-ին Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ  բեռնատար օդանավը, հայկական շուկա է մուտք գործել 8 նոր ավիաընկերություն. վարչապետին է ներկայացվել Քաղավիացիայի կոմիտեի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ամասիայում անցկացվել է «-46°C» ձմեռային փառատոնը

15:11 24.02.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ մասնակցել է Ամասիա համայնքում անցկացվող ձմեռային փառատոնին, որին ներկա են գտնվել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր։ Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախությամբ է մասնակցում ձմեռային ժամանցի ապահովմանն ու ձմեռային […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

14:36 24.02.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Լիահույս եմ, որ մեր միջև ձևավորված ջերմ անձնական հարաբերությունները ևս կնպաստեն անցյալ տարի […]

̰
Շարունակվում է սփյուռքահայ մասնագետներին Հայաստան բերող «իԳործ» ծրագիրը

14:16 24.02.2024

Շարունակվում է սփյուռքահայ մասնագետներին Հայաստան բերող ու պետական կառավարման համակարգում աշխատանք առաջարկող «իԳործ» ծրագիրը: Մինչև մարտի 4-ն ընդունվում են արդեն 5-րդ փուլի մասնակցության հայտերը: Տարիներ առաջ մեկնարկած պիլոտային ծրագիրն ամենամյա դարձավ սփյուռքահայ մասնագետների մեծ պահանջարկի ու հայրենադարձության տպավորիչ վիճակագրության շնորհիվ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

14:07 24.02.2024

Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-29-ին սպասվում […]

̰
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է վագոն-տնակ

13:55 24.02.2024

Փետրվարի 24-ին՝ ժամը 10:50-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին այրվում է տաղավար։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, մարվել ՝ 12։16-ին։ Այրվել […]

̰
Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ. Սուրեն Պապիկյան

13:46 24.02.2024

«Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ: Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից: Հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հանրապետության է և որևէ մեկի դեմ ուղղված չէ», – Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ դեր ունեն կանայք ոստիկանությունում և ինչո՞ւ է ՆԳ նախարարությունը խրախուսում կանանց ներգրավածությունը համակարգում

13:26 24.02.2024

Պանելային առաջին քննարկման ժամանակ ներկայացվել են Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված քաղաքականության, իրականացվող ծրագրերի և մարտահրավերների մասին: ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսելով տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության մասին՝ նշել է, որ երբ խոսքը վերաբերում է իրավապահ համակարգում կանանց ներգրավվածությանը, ակնհայտ է դառնում, որ, ի տարբերություն այլ ոլորտների, այստեղ կանանց ներգրավվածությունը ցածր է, հետևապես այդ խնդիրը […]

̰
Մեծամորի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են գողացված մեքենան

13:07 24.02.2024

Փետրվարի 20-ի վաղ առավոտյան Մեծամորի մի բնակիչ հաղորդում է տվել Մեծամորի ոստիկանության բաժնում, որ գիշերը գողացել են ՎԱԶ 21-06 մակնիշի իր մեքենան, որի դռները կողպված են եղել: Այլ մանրամասներ՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
BACK_TO_TOP