TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը. ԱՄՆ պետքարտուղարություն

12:17 24.02.2024

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին: Պետքարտուղարությունը հայտնել է. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ Անդրադառնալով Մոսկվայի հետ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի նախագահի Հայաստան այցի մասին տարածվող լուրին

12:09 24.02.2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, […]

̰
Վարչապետին է ներկայացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը

12:05 24.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում […]

̰
Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը․ Փաշինյան

11:48 24.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորվել և վերջին ժամանակաշրջանում արագ զարգանում են քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն […]

̰
Սևանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

10:41 24.02.2024

Փետրվարի 24-ին՝ ժամը 10։20-ի դրությամբ, Սևանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Զելենսկին մարտին կայցելի Երևան

09:54 24.02.2024

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան։ Երևանյան այցը, ըստ աղբյուրի, հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։ Ուկրաինայի գործերի հավատարմատարը երեկ ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել այս տեղեկությունը։ «Ազատության» հարցին Վալերի Լոբաչն ընդամենը արձագանքել է՝ «գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»։

̰
Եվրամիությունում ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, թե Հայաստանը պատժամիջոցները չի պահպանում. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ France 24-ին

00:06 24.02.2024

France 24-ի հարթակում ենք: Հրավիրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շնորհակալություն, պարոն վարչապետ, Դուք մասնակցեցիք Միսաք Մանուշյանի, ինչպես նաև նրա տիկնոջ՝ Մելինեի վերահուղարկավորության արարողությանը: Նրանք կոմունիստներ էին, դիմադրողներ, նրանք նաև հայեր էին: Ի՞նչ զգացիք Դուք, որո՞նք էին Ձեր զգացմունքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ հուզիչ միջոցառում էր, և պիտի ասեմ, որ Հայաստանում էլ շատ […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

23:51 23.02.2024

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից: «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ հետևողական է լինելու […]

̰
Ադրբեջանն անհանգստացած է Հայաստանի բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքներ. Նիկոլ Փաշինյան

23:38 23.02.2024

Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է. իմաստ չունի Ադրբեջանի ղեկավարին կամ ինձ փոխադարձաբար հարցնել` վստահո՞ւմ ենք արդյոք մենք իրար, թե՝ ոչ. այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հաստատել է լրագրողի հարցն այն մասին, որ Իլհամ Ալիևը երբ ասում է, որ պատրաստ […]

̰
Այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է, որովհետև պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ. Փաշինյան

23:15 23.02.2024

France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն պատասխանել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ հարցին, թե արդյոք երկկողմ հարաբերություններում առաջընթաց կա: Նա նշել է, որ  այս ընթացքում եղել են դեպքեր, երբ բանակցությունների սենյակում շատ բան կոնստրուկտիվ է եղել և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք։ Փաշինյանը հույս է […]

̰
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ France 24 հեռուստաընկերությանը

22:16 23.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը։ 

̰
Եվրախորհրդարանը կողմ է, Եվրոպական խորհուրդը՝ դեմ․ ովքե՞ր են խոչընդոտում ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև վիզաների ռեժիմի ազատականացմանը

22:08 23.02.2024

Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի բանաձևի նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության անդամ պետությունների միջև վիզաների ռեժիմի ազատականացմանը: Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը «Արմենպրեսի» թղթակցին ասել, է որ իր գործընկերներն այս հարցում դրական են տրամադրված: Հարցը շատ երկար պատմություն ունի: Ե՞րբ են մեկնարկելու վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]

̰
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնական այցն ավարտվել է

19:22 23.02.2024

Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի պաշտոնական այցն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Օդանավակայանից ճանապարհել եմ իմ գործընկերոջը»,-գրել է Պապիկյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

19:16 23.02.2024

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և հաջողություններ մաղթել: Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ

19:11 23.02.2024

Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Ակնկալում ենք սպառիչ պարզաբանումներ երկկողմ խողովակներով, թե իրականում ինչ է կանգնած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը […]

̰
Վերելակի հորանը քաղաքացի է ընկել. օգնության են հասել փրկարարները

19:05 23.02.2024

Փետրվարի 23-ին՝ ժամը 18:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկի վերելակի հորան քաղաքացի է ընկել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Պարզվել է, որ շենքի երրորդ […]

̰
Անդրադարձ է եղել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը

18:55 23.02.2024

Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ծրագրերին և հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը։

̰
Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին

18:42 23.02.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին։ «Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կրկին, իր գործառույթների կատարման ընտրանքային սկզբունքին համաձայն, մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին չապացուցաված ինչ-որ «սպանությունների» համար, որոնց թեական գոյությունը արդեն երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը վերածել է հակահայկական քարոզի ուռճացված առարկայի։ Ադրբեջանի Մարդու իրավունքների […]

̰
Տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում

18:35 23.02.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 23-ին տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում, որին մասնակցել են ոլորտային միությունների, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Նա ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունն ու համայնքի հետ ուղիղ երկխոսությունը: Քննարկման ընթացքում ներկայացվել են օրենսդրական նախաձեռնության տնտեսական […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

18:23 23.02.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ […]

̰
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ԲԴԽ նախագահի հետ

18:16 23.02.2024

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 23-ին Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդիրների եւ դրանց լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ: Երկուստեք կարեւորվել է դատական իշխանության անկախությունը եւ օրենսդիր իշխանության հետ արդյունավետ համագործակցությունը:

̰
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

18:11 23.02.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների վերաբերյալ։ «Ադրբեջանում կրկին կառավարական և մերձկառավարական հիստերիա է բռնկվել, որի կիզակետում այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արդարացի դիտարկումներն են Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացման, Հայաստանի […]

̰
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հատել են ՀՀ պետական սահմանը. ՔԿ

17:56 23.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ծավալուն քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2023թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն: Կատարված քննչական գործողությունների […]

̰
Մեկնարկել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսված վերապատրաստումները

17:52 23.02.2024

Փետրվարի 19-ից մեկնարկել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում նախատեսված վերապատրաստումները, որոնց մասնակցելու է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների համապատասխան բաժինների 170 աշխատակից։ «Վերապատրաստումներ ինքնասպանությունների կանխարգելման պլանների վերաբերյալ՝ հիմնված Հայաստանի քրեակատարողական հիմնարկների համար մշակված ինքնասպանության և ինքնավնասման վարքագծի սկրինինգի և ռիսկի գնահատման գործիքակազմի վրա» թեմայով դասընթացների […]

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարի հետ

17:46 23.02.2024

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Շրի Բհուպենդեր Յադավի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հետ ձևավորված սերտ […]

̰
Ձյուն, մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:34 23.02.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում […]

̰
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկե ձուլակտորների խոշոր խմբաքանակի տեղափոխումը

17:26 23.02.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները, ստանալով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկություններ, բացահայտել են Բավրա պետական սահմանի անցման կետով չհայտարարագրված ոսկե ձուլակտորների խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությունից պարզվել է, որ մեքենայի խցիկում առկա […]

̰
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են օգտվել սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից

17:16 23.02.2024

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար առողջապահության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի, ինչպես նաև սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ: Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ առողջության առաջնային պահպանման կենտրոններում արդեն հաշվառվել է 70 495 […]

̰
Հայաստանը մնում է Բելառուսի գործընկերը․ Անատոլի Գլազ

17:12 23.02.2024

Բելառուսը Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն է ակնկալում նաև հետագայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԲԵԼՏԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։ «Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների […]

̰
Արման Եղոյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

17:06 23.02.2024

Խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ փետրվարի 23-ին հանդիպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հանդիպման մասնակիցները պատգամավորի հետ քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին, 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքներին, հարեւան պետությունների հետ հարաբերություններին, Հայաստանի անվտանգային միջավայրին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ կրթական […]

̰
BACK_TO_TOP