15:11 24.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ մասնակցել է Ամասիա համայնքում անցկացվող ձմեռային փառատոնին, որին ներկա են գտնվել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր։
Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախությամբ է մասնակցում ձմեռային ժամանցի ապահովմանն ու ձմեռային մարզաձևերի զարգացմանը միտված միջոցառումներին․
«Բարով եք եկել Շիրակի մարզ, բարով եք եկել Ամասիա։ Ուրախ եմ ներկա գտնվել միջոցառմանը, որի նպատակը մարզի, ինչու ոչ, նաև այլ մարզերի բնակիչների ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցն ապահովելն է, իհարկե նաև Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելն ու տուրիզմի զարգացման համար նոր ու հետաքրքիր քայլեր ձեռնարկելը։ Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու մեր մարզի հյուսիսում՝ գողտրիկ Ամասիայում, որտեղ մաքուր օդն ու բարձր տրամադրությունը մեծ նախադրյալներ են ստեղծում վայելելու բնության հարաշալիքները, հիանալու նրա գեղեցկությամբ։ «-46°C» ձմեռային փառատոնը բոլորիդ հնարավորություն կտա վայելելու ձմռան վերջին օրերն ու ձմեռային մարզաձևերի պարգևած հաճելի զգացողությունները»։
Մասնակիցներին ողջունել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, Ամասիա համայնքի, LEAD4Shirak ծրագրի և «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի ղեկավարները։
Փառատոնն անցկացվել է ՀՀ էկոնոմիակայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, LEAD4Shirak ծրագրի աջակցությամբ և «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի նախաձեռնությամբ։
Ձմեռային մարզաձևեր, մշակութային համարներ, մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հաղթողներ, հրաշալի ժամանց՝ «-46°C» ձմեռային փառատոնը տոն է դարձել մասնակիցների համար։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...