16:06 05.02.2024
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությամբ առաջարկվող իրավակարգավորումները նպատակ ունեն թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է այն բովանդակային եւ խմբագրական բնույթի փոփոխությունները, որոնք […]
15:56 05.02.2024
Սևանա լճի մակարդակը հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և փետրվարի 4-ին կազմել է 1900.14մ (04.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 3սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.437մլն. մ³, իսկ 2024 թվականի […]
14:38 05.02.2024
Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
14:34 05.02.2024
Փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
13:54 05.02.2024
2023 թվականին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումները կենսաբազմազանության ոլորտում․ 6 իրականացված ստուգում (5 անտառային տնտեսություն, 1 ԲՀՊՏ) 1024 իրավախախտման դեպք, 250 վարչական տույժ, 24.120.000դր. տուգանք, 14.374 ապօրինի հատված ծառ, 2.248խմ ապօրինի փայտանյութի տեղափոխում, 1.273.384.433դր. պատճառված վնասի չափ, 119 վայրի կենդանու ապօրինի որս, 21 վայրի կենդանու պահման կանոնների խախտում, 1 վագր, 9 […]
11:54 05.02.2024
Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժվող քաղաքացիների մեծ մասը վերադարձել է Հայաստան։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մոտ երկու տասնյակ պացիենտ բուժման նպատակով մեկնել էր արտերկիր՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլ երկրներ։ Պայթյունից տուժած մեկ բուժառու ներկայում բուժում է […]
11:43 05.02.2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառման երկու բաղադրիչները: Մանրամասները՝ տեսանյութում:
23:42 04.02.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է «Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցում։ Նախագծա-նախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ […]
21:46 04.02.2024
Չարորակ նորագոյացության դեպքում ի՞նչ ծառայություններ են իրականացվում անվճար, և կանխարգելման համար ի՞նչ հետազոտություններ են արվում պետության կողմից. ներկայացնում է առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը:
21:20 04.02.2024
Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ […]
21:10 04.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
19:20 04.02.2024
Երեկ՝ փետրվարի 3-ին, հրդեհ է բռնկվել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Արևշատ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի երաժշտական դպրոցի նկուղային հարկից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական […]
18:40 04.02.2024
Փետրվարի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասնմեկ սարկավագներ: Պատարագի սրբազան արարողության ընթացքում Օշական Սրբազանը քահանայության […]
18:16 04.02.2024
Փետրվարի 4-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային […]
15:55 04.02.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 15։15-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
15:23 04.02.2024
Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի միջոցառումները շարունակվում են: Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում փետրվարի 3-ին բացվեց մաեստրոյին նվիրված ցուցահանդեսը:
14:14 04.02.2024
Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է […]
13:47 04.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ […]
13:22 04.02.2024
Մահացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: «Ցավով տեղեկացնում ենք,որ կյանքից հեռացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը։ Նիկողոսյանը եղել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանի անձնական մարզիչը։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։ Հրաժեշտի արարողությունը կկայանա վաղը՝ փետրվարի 4-ին»,-ասվում է հաղորդագրությունում:
12:38 04.02.2024
Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ գտնվող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։ Նմանատիպ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել […]
12:11 04.02.2024
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap): ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք: Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են […]
11:58 04.02.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են, որ փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
11:30 04.02.2024
Փետրվարի 4-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Սիսիանի, Մարտունիի , Արարատի, Վայքի, Տավուշի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայր բնակավայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների […]
11:08 04.02.2024
Փետրվարի 4-ին` ժամը 00։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի քարաղացի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող շահագործվող վագոն-տնակում (մոտ 21 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, […]
10:30 04.02.2024
Փետրվարի 4-ին` ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 48/3 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1984 թ․)։ Հրդեհը մեկուսացվել […]
10:05 04.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
23:42 03.02.2024
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացին, հաղորդել է «Թրենդ» լրատվական գործակալությունը: Չեխիայի քաղաքացուն, որի անունը չի հրապարակվում, բերման են ենթարկել Հայաստանի հետ սահմանային գոտու անցակետերից մեկում։ Ինչպես նշում է գործակալության աղբյուրը, նա հատել է սահմանը Հայաստանից և անցել սահմանի ադրբեջանական կողմում գտնվող՝ «հայերի կողմից ականապատված տարածքով»։ «Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է նրան […]
21:04 03.02.2024
Տարվա սկզբին Հայաստանը արձանագրեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի առաջարկներում հետընթաց կա, իսկ այս շաբաթ հանդիպեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները: Այս ամենը տեղի է ունենում Հարավային Կովկասի շուրջ միջազգային ակտիվ անցուդարձի պայմաններում: Այս ամենին վերաբերող հարցերի շրջանակին անդրադարձել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: