TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞նչ նոր էջ կբացվի հայ-հունգարական հարաբերությունների զարգացմամբ

22:31 06.02.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը  պաշտոնական այցով Հունգարիայում է:  Սա Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր: Նախագահի այցը լուսաբանում է նաև «Շանթնյուզի» նկարահանող խումբը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ինչ է ենթադրում փախստականի իրավական կարգավիճակը և ինչով է տարբերվում ՀՀ քաղաքացու իրավական կարգավիճակից

21:53 06.02.2024

Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով սահմանված իրավունքներն ու պարտականությունները: Այս առումով հարկ է նշել, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, որոնց համար Սահմանադրությամբ նախատեսված է իրավունքների և պարտականությունների առավել լայն ծավալ (օրինակ՝ հողի նկատմամբ սեփականության, ընտրելու, կուսակցություն ստեղծելու […]

̰
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային

21:51 06.02.2024

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի […]

̰
ՀՀ դեսպանը Կանադայի Սենատի անդամի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

21:37 06.02.2024

Փետրվարի 5-ին դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի Սենատի անդամ, արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի մշտական հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ներկա իրավիճակը տարածաշրջանում։

̰
Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի իր պաշտոնակցին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առանցքային կետերը

21:28 06.02.2024

Հունգարիայի նախագահական նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Կատալին Նովակի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Հունգարիայի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին հույս է հայտնել, որ այս այցելությունը նոր էջ կբացի հայ-հունգարական հարաբերություններում։ «Պարոն նախագահ, մենք բազմաթիվ ոչ ֆորմալ շփումներ ենք ունեցել, բայց սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, որը կարծում եմ, նոր […]

̰
Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

21:22 06.02.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 09.00-ից մինչև փետրվարի 8-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Կոտայքի […]

̰
Երևանում հանրային տրանսպորտը սեպտեմբերից կթանկանա

18:37 06.02.2024

Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու միասնական տոմսային համակարգ սահմանող նախագիծը կքննարկվի ավագանու` փետրվարի 13-ի նիստում։ Որոշումը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին: Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի փոխանցմամբ` մշակվել են տարբեր տոմսային պրոդուկտներ՝ նախատեսված տարբեր խմբերի համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փետրվարի 6-9-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Նիդերլանդներում

17:57 06.02.2024

Փետրվարի 6-9-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Նիդերլանդներում: Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, այդ թվում՝ Նիդերլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների և Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ:

̰
Առողջապահության ոլորտի ծախսերն աճում են

17:48 06.02.2024

Առողջապահության ոլորտի ծախսերն աճում են: Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին առողջապահության ոլորտին հատկացնել շուրջ 170 միլիարդ դրամ, ինչը մոտ 17%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 15%-ով ավելի է, քան 2020 թվականինը։ Առողջապահության ոլորտի ծախսերի աճը գլխավորապես պայմանավորված է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության […]

̰
Օրենսդրական փոփոխություններ` ուղղված նշանակված տուգանքների նվազեցմանը

17:43 06.02.2024

Ազգային ժողովը փետրվարի 6-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Օրենսդրական փաթեթում ներառված փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Արփինե […]

̰
Քննարկվել են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և կից օրինագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները

17:38 06.02.2024

Վերջերս ընդունված օրենքը պարտադրում էր ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին նույնականացնել խաղացողին ու նրա բանկային քարտը, երբ վերջինս փորձի խաղադրույք կատարել: Արդյունքում լիցենզավորված ընկերություններն ավելի լավ կարգավորված դաշտում հայտնվեցին: Դրան զուգահեռ առկա են մի շարք խնդիրներ. այս մասին բարձրաձայնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Մասնավորապես, առցանց հարթակում գործում են շահումով խաղերի ծառայություններ մատուցող բազմաթիվ […]

̰
Ձյուն, բուք. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:33 06.02.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պաճառով Թորոս բնակավայրից մինչև Բավրա ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» ճանապարհահատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Ծիլքարից դեպի Գեղարոտ, Մ-4 միջպետական ճանապարհից դեպի Սեմյոնովկա տանող […]

̰
Երևանի 36-ամյա բնակչին Տավուշում առևանգել են, բռնության ենթարկել, ստիպել պարտքը մարել ապրանքով․ 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

17:28 06.02.2024

Պարզվել են Տավուշի մարզի չորս բնակիչների կողմից Երևան քաղաքի 36-ամյա բնակչի առևանգման, վերջինիս նկատմամբ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վար­չութ­յունում քննվող քրեական վարույթով իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Տավուշի մարզի 49-ամյա բնակիչ Մ.Մ.-ն, մի խումբ անձանց՝ եղբոր, նույն մարզի 53-ամյա բնակիչ Ա.Մ.-ի, վերջինիս […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագիրը

17:11 06.02.2024

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվել է՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի […]

̰
Խորհրդարանականները հանդիպել են ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակության հետ

16:54 06.02.2024

Չափազանց կարեւորում եմ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, հատկապես, երբ այն ուղղված է մեր երկրի ժողովրդավարական օրակարգն առաջ մղելուն: Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրին, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը եւ պրակտիկան ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների, ինչպես նաեւ ժողովրդավարության բնագավառներում եվրոպական չափանիշներին: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության […]

̰
Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է նախագահի խորհրդական

16:49 06.02.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է նախագահի խորհրդական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Ռոբերտ Խաչատրյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,-ասվում է հրամանագրում:

̰
Էկոնոմիկայի փոխնախարարի նախագահությամբ անցկացվել է «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ

16:43 06.02.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի նախագահությամբ Երևանում անցկացվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են 2023 թ․ հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները: «Հայաստանի կառավարությունը հանձնառու է շարունակել համագործակցությունը շահառուների հետ չափագիտության զարգացման համար՝ կայուն և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ծրագիրն ուղղված […]

̰
Հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել և շարունակվում են դիտվել քամու ուժգնացումներ

16:36 06.02.2024

Ինչպես և կանխատեսվել էր, փետրվարի 6-ին հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել և շարունակվում են դիտվել քամու ուժգնացումներ՝ Ամբերդում հասնելով 35մ/վ, Պուշկինի լեռնանցքում՝ 34մ/վ, Ստեփանավանում, Ճամբարակում՝ 28մ/վ, Մարտունիում, Գորիսում՝ 23-24մ/վ, Օձունում, Մասրիկում, Ամասիայում՝ 19-20մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հանրապետությունում փետրվարի 7-ին քամու ուժգնացումն առանձին հատվածներում կպահպանվի մինչև 15-20-մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, […]

̰
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

16:16 06.02.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալվարդ Հերգնյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում կրկնակի ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

16:12 06.02.2024

ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովներն իրականացնում են ցանկով ներառված հիվանդությունների եւ քաղաքացու […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

16:06 06.02.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ամերիկյան բիզնեսի ներկայությունը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից Հայաստանում առավել գրավիչ ներդրումային միջավայր ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

̰
Կոնջորյանը վստահեցնում է՝ նոր Սահմանադրություն ունենալու մտադրությունը որևէ կապ չունի արտաքին ճնշումների հետ

16:00 06.02.2024

Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալու շուրջ քննարկումներին: «Փորձ է արվում հարցը շեղել այն տրամաբանությամբ, թե սա Ադրբեջանի պահանջն է: Բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ: Սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, սա Հայաստանի քաղաքացիների, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:41 06.02.2024

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Բավրա-Կարմրավան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (բուք է), […]

̰
ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում․ Փաշինյան

15:23 06.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԱՄՆ աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում: Զրուցակիցները քննարկել են […]

̰
Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից

14:43 06.02.2024

«Օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում՝ մասնավորեցման ցանկից հանելով «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն»-, ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյաննը փետրվարի 6-ին ԱԺ հերթական նիստում: Հիմնական զեկուցողի խոսքով օդանավակայանը, որը գտնվում է Լոռու մարզում, երկար տարիներ չի շահագործվել, թռիչքներ չի իրականացրել: […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:03 06.02.2024

Փետրվարի 6-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Երևանում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու […]

̰
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղևոնդյանց տոնը

11:54 06.02.2024

Այսօր` փետրվարի 7֊ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը։ Ղևոնդ Երեցը Վարդանանց պատերազմի գործնական և իրական կազմակերպողն ու նահատակյալների խմբի հեղինակավոր և կրոնական դիմադրության առաջնորդն էր: Խմբի ամենատարեցն էր։ Նա գրեթե 70 տարեկան էր իր նահատակության ժամանակ: Սուրբ Ղևոնդը Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից էր: Խիզախ և […]

̰
Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերվել են ապօրինի ածխահորեր և փայտանյութ

11:10 06.02.2024

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։ Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը […]

̰
Ավտոճանապարհների պահպանությունը պատշաճ չկատարելու հիմքով լուծվում են Աշտարակի, Գուգարքի և Ստեփանավանի ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ կնքված պայմանագրերը

11:06 06.02.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ից տեղեկացնում են, որ ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լուծել է Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանությունն իրականացնող «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։ Պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել նաև Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության […]

̰
Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբվանից «կգնանք դեպի գարուն»

10:56 06.02.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է եղանակի տաքացման մասին: «Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

̰
BACK_TO_TOP