17:40 02.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Գյումրի քաղաքի՝ 1997թ․ ծնված բնակչի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու բազմադրվագ դեպքի նախաքննությունը։ 2019թ․-ի մայիսին, Երևանի բնակիչ Ս․Դ․-ն, ով հանդիսանում է ՍՊԸ ընկերության տնօրեն, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայնինգ կատարող […]
17:34 02.02.2024
Ռուսաստանը կիսում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իր նախագահության տարվա համար Հայաստանի հռչակած առաջնահերթությունները և պատրաստ է աջակցել դրանց իրականացման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Հունվարից միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հաջողություն եմ մաղթում իմ հայ գործընկերներին։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ […]
17:21 02.02.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին: Մինչ ծրագրի ներկայացումը, Զարուհի Մանուչարյանը երկու կարևոր նորություն է հաղորդել, որոնք վերաբերել են բնակվարձերին, կոմունալ վճարներին ու կենսաթոշակներին: Ըստ այդմ՝ 40 000+10 […]
17:16 02.02.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և կարևորել նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները, որոնք նպաստում են երկու երկրների դատախազությունների համագործակցության ամրապնդմանն ու կարևոր հարցերի լուծմանը: Գլխավոր դատախազը դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթ ուղղությունները՝ առանձնացնելով ապօրինի […]
17:06 02.02.2024
Ջերմուկի համայնքային ոստիկանները հերթական կանխարգելիչ միջոցառման` ստուգայց-շրջագայության ընթացքում փետրվարի 2-ին, գիշերվա ժամը 1.30-ի սահմաններում, Ջերմուկի «Մայրաց» թաղամասում կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա: Մեքենան վարում էր Վայք քաղաքի 57-ամյա մի բնակիչ: Ստուգմամբ մեքենայի տեսանելի տեղում նկատվել է որսած չորս նապաստակ, որից երկուսը` ամբողջական: Ըստ վարորդի, որն ունի որսորդական վկայական, ինքն առանց համապատասխան թույլտվության, «Մայրաց» թաղամասում […]
16:55 02.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առավելություններ կտա միության անդամ բոլոր երկրներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում։ «Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այս պահի դրությամբ ակնհայտ […]
16:40 02.02.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
16:20 02.02.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում, ինչպես նաև կարևորել ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության միջև համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով։ Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները: […]
15:57 02.02.2024
2024 թվականի փետրվարի 1-ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, պատասխան, միջնորդություն, պետական տուրքի վճարում և շատ այլ գործողություններ արդեն հնարավոր է իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային համակարգի՝ cabinet.armlex.am միջոցով, առանց տանից դուրս գալու: Բացառություն է կազմելու պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները: Առաջին փուլում համակարգից պարտադիր օգտվողներն են լինելու՝ իրավաբանական անձինք, անհատ […]
15:50 02.02.2024
Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Մուշեղ Մուրադյանը լրագրողներին ներկայացրել է բոլոր ոլորտներում իրականացված, ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին տեղեկատվություն, անդրադարձել՝ հիմնախնդիրներին՝ նշելով, որ ինչպես մարզպետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրն է նշել, հիմա էլ նույն սկզբունքով է շարունակում աշխատել՝ թափանցիկ, հրապարակային և հաշվետվողական։ «Տարին ամփոփել ենք վճռականությամբ, որ շարունակելու ենք աշխատել նույն պատրաստակամությամբ, անելու ենք հնարավորը […]
15:25 02.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-14:00 Վարդաշեն 1փ․ 56-142, 96-114; 3փ․ 4 -22, 24-25; 8փ․ 1-86; 10փ․ 1-11; 11փ․ 1-17 առանձնատներ, 11:00-17:00 Մ․Բաղրամյան 1-ին փակ․ 5, 14, 14/3 շենքեր, Մոսկովյան փ. 36 շենք, Սարյան փ. 4 շենք, […]
15:14 02.02.2024
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39%-ով և կազմել 7,8 մլրդ դոլար։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ «2023 թվականին Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ նախորդ տարվա համեմատ աճել են 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ ԱՄՆ դոլար, միևնույն ժամանակ արտահանումն […]
14:42 02.02.2024
Հանրապետությունում մինչև փետրվարի 4-ը հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, ինչպես նաև փետրվարի 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, որոնք նախալեռնային, հովտային գոտիներում կլինեն ձնախառն անձրևի ու անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մամուլի ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, […]
13:53 02.02.2024
Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kazinform գործակալության հրապարակումը։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը […]
13:43 02.02.2024
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։ ԱԶԲ գործընկերները ներկայացրել են ծրագրի իրագործելիության վերլուծությունն ամբողջացնելու նպատակով կատարվող աշխատանքը, կառուցապատողների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումների, առկա տվյալների ուսումնասիրությունների արդյունքում նախանշված մոտեցումները։ Նախնական առանձնացվել են բոլոր կողմերի համար ծրագիրը հետաքրքիր […]
13:18 02.02.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Դեսպան Էրիկ դե Մույնքն իր հերթին ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության շարունակական զարգացման ուղղությամբ: Տիգրան Խաչատրյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […]
13:04 02.02.2024
Երևանում փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ի ցերեկը հնարավոր է, 6-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։ Մարզերում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 6-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում […]
12:47 02.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Ալմաթիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը: Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վայր, որտեղ նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը: ՀՀ Վարչապետն Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
12:25 02.02.2024
Փետրվարի 1-ին, Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդի նախագահ Քզավիե Բերտրանի հրավերով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցեցին Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդի 2024թ․ առաջին լիագումար նիստին, որի ընթացքում նախագահ Բերտրանը և խորհրդի անդամները վերահաստատեցին իրենց լիակատար համերաշխությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ դատապարտելով Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և արցախահայության նկատմամբ […]
09:57 02.02.2024
Մարտին Ժնևում կարող են տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումները։ Այդ մասին, մասնավորապես, Բաքու կատարած այցի ժամանակ Trend գործակակությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։ Նա նշել է, որ ՄԽՄ-ն տեղյակ է տարածաշրջանի վերջին զարգացումներին, Ադրբեջանի և իր հարևանների հարաբերություններին, և որպես ամբողջ […]
22:55 01.02.2024
2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է […]
22:39 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։ Հանրային ռադիո – Ընդհանրապես 2020-ը վերանայեց չէ՞ մեր գոյաբանական կոնցեպտը՝ ստիպելով մտածել պաշտպանական և անվտանգային մեր համակարգը սեփական հնարավորությունների հաշվին կառուցելու մասին: Այս առումով ունե՞ք անվտանգության բանաձևի Ձեր կոնցեպտը, Ձեր մոտեցումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե Ձեր ասածը ճշմարտություն չլիներ, այսօր մենք այս […]
22:18 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։ Հանրային Ռադիո – Ի՞նչով կպայմանավորեք, այդուհանդերձ, առայժմ Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը, հաշվի առնելով, որ Կառավարության 2021-2026թթ. կատարողական լոկալ որոշման համաձայն, դեռևս 2022թ. հունվարին պետք է պատրաստ լիներ «Պաշտպանության մասին օրենք»-ի նոր նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 2022 թ.-ի հունվարին այդ հայեցակարգը […]
21:55 01.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
21:33 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։ Հանրային Ռադիո – Պարոն վարչապետ, 2020-ի 44-օրյա պատերազմից և հատկապես 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանն ակտիվորեն փորձում է իր անվտանգությունն ապահովել դիվանագիտական ակտիվ աշխատանքների շնորհիվ, և ընդհանրապես դիվանագիտությունը ներկա անկայուն աշխարհում որքանո՞վ է ապահով գործիք՝ անվտանգության ապահովման համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – […]
21:14 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։ Հանրային ռադիո – Միանգամից անցնենք կարևոր հարցերին: Պարոն վարչապետ, վերջերս Դուք խոսեցիք Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևոր գործոնի՝ լեգիտիմության մասին: Ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, որի վրա պետք է հենվի իշխանության ռազմավարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Իհարկե, […]
21:10 01.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ղափանցյան փ. 14-211 առանձնատներ, Ադոնցի փ. 71/5 առանձնատուն, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 21-96 առանձնատներ, Ղափանցյան փ. 85, 43/10-180 առանձնատներ, Հերացի փողոցի թիվ 2 ծննդատուն, ՆԳՆ պոլիկլինիկա միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի […]
19:49 01.02.2024
Երևանի ավագանու փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստում կքննարկվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար […]
19:21 01.02.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանն ու Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել են «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառմանը։ Ծրագրի փակման միջոցառման շրջանակում գործընկերներին և ոլորտի շահագրգիռ կողմերին ներկայացվել են ծրագրի ձեռքբերումներն ու հիմնական արդյունքները, քննարկել կիրառված մոդելներն ու դրանց դերը՝ համայնքային մակարդակում աղքատության հաղթահարմանն ուղղված օրակարգի և մեխանիզմների ձևավորման համատեքստում: Մասնակիցները քննարկել […]
19:14 01.02.2024
Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: […]