TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

17:16 07.07.2025

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […]

̰
Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

17:02 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […]

̰
Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:54 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 809, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 500, […]

̰
Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

16:48 07.07.2025

Հուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […]

̰
Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

16:33 07.07.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (06.07.25թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։ Արփա-Սևան […]

̰
Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

16:24 07.07.2025

Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […]

̰
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

16:12 07.07.2025

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […]

̰
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

16:07 07.07.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:50 07.07.2025

Շիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

̰
Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:30 07.07.2025

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […]

̰
Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղար

15:19 07.07.2025

Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

14:57 07.07.2025

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […]

̰
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

14:46 07.07.2025

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […]

̰
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումները

14:36 07.07.2025

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […]

̰
Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

14:28 07.07.2025

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ […]

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

14:12 07.07.2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման […]

̰
Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

14:05 07.07.2025

Ազգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

13:50 07.07.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

13:42 07.07.2025

Երևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […]

̰
Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

13:33 07.07.2025

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով:

̰
Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

13:26 07.07.2025

Սևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

13:12 07.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:04 07.07.2025

Բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8 դեպք՝ խուլիգանության, 7 […]

̰
Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

12:56 07.07.2025

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։ Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր […]

̰
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով

12:48 07.07.2025

Երևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […]

̰
Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […]

̰
Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […]

̰
Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […]

̰
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։

̰
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

̰
BACK_TO_TOP