14:05 07.07.2025
Ազգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, հակափաստարկներ ներկայացրել:
Ներկայացնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը՝ պատգամավոր Արթուր Խաչատրյանը փաստել է՝ սա քաղաքական գործընթաց է, սա քաղաքական հետապնդում է: «Քաղաքական հետապնդում է «Հայաստան» խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի դեմ՝ մեղադրանքով, որ այս երկու օրվա քննարկումները ցույց տվեցին, որ կատարելապես շինծու է»,- հայտարարել է Արթուր Խաչատրյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիրե»խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության գործիքը նրան քաղաքական հետապնդումից պաշտպանելու համար է, բայց այստեղ քաղաքական հետապնդման մասին չէ խոսքը: «Կա քրեաիրավական գնահատական, կան փաստեր եւ, ըստ էության, Ազգային ժողովը ներկայացված միջնորդությունների վերաբերյալ պետք է տա արդարադատությանը չխոչընդոտող որոշում»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն, ինչ Գլխավոր դատախազն այստեղից ասում է, օրենքի հետ որեւէ առնչություն չունի»,- եզրափակիչ ելույթում փաստել է Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը կրկին հայտարարել է՝ իրեն վերագրվածն իրականության հետ առչություն չունի, օրենքի կարգավորումից դուրս է: Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաեւ հարցի վերաբերյալ որոշ պատգամավորների ելույթներին: «Որեւէ իրավական նորմ չեք կարող նշել, որ որպես նախարար՝ ես գործել եմ ծառայողական շահերին հակառակ»,- նշել է նա:
Եզրափակիչ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ անդրադարձել Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե ինքը՝ որպես նախարար, պարտավոր չէր իրականությանը համապատասխանող տեղեկություն ներկայացնել Կառավարությանը: «Ինձ ասում է` ներկայացրեք մի փաստաթուղթ, որի հիման վրա ես պարտավոր եմ ասել, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա կա ինքնակամ կառույց: Օրենքը գրվում է ողջամտության կանխավարկածով: Օրենքն ասում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա չի կարող լինել ինքնակամ կառույց, եւ հակառակի մասին պետք է պաշտոնապես նախարարը ներկայացնի: Նախարարը դրա համար է իր պաշտոնում գտնվում»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը: Նա հավելել է, որ նախարարը պետք է ընդամենը պատշաճ գրավոր արձանագրեր, որ առկա է ապօրինի գույք: Աննա Վարդապետյանի խոսքով դրանով նախարարը չէր օրինականացնում ապօրինի գույքը, նախարարը սկսում էր գործընթաց, որի հիման վրա պատկան մարմինները պետք է գույքը քանդեին ու պատասխանատվության ենթարկեին այն անձանց, որոնք չեն քանդել ժամանակին:
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...