TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+22.09 oC

ԱՐՑԱԽ

Ստեփանակերտում առատ ձյան պատճառով փլուզված ծածկը վնասել է էլեկտրալարերը

10:58 21.03.2022

Մարտի 20-ին՝ ժամը 17:16-ին, ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 36 հասցեում՝ բնակելի տան բակում, առատ ձյան պատճառով երկաթյա կոնստրուկցիայով հավաքած ծածկը փլվել է և վնասել էլեկտրալարերը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հաղորդումը փոխանցվել է «Արցախէներգո» ՓԲԸ՝ արձագանքման համար: Ժամը 17:18-ին […]

̰
Արցախը ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը փակ է

09:57 21.03.2022

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․ «Հարգելի՛ հայրենակիցներ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն և Սարուշեն համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի են: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ […]

̰
Խիստ դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի․ Արտակ Բեգլարյան

18:57 19.03.2022

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ Տելեգրամի իր ալիքում: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահենք պաշտոնյաները այդ սադրանքը կատարում […]

̰
Ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին. Արցախի ԱԻՊԾ

14:20 19.03.2022

Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների` ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին։ Տեղումներ են սպասվում առավելապես ձյան տեսքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Բարձր լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն։ ԱԻՊԾ-ն հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին ցուցաբերել զգոնություն և հետևել անվտանգության կանոններին։

̰
Առաջիկա ժամերին Արցախում բոլորը կստանան բնական գազ. պետնախարար

13:53 19.03.2022

Արցախում ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տելեգրամի իր պաշտոնական էջում գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: «Նրանք արդեն […]

̰
Տեղացող առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

13:09 19.03.2022

Արցախի Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով մայրաքաղաք Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից, այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով: Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տիրապետման […]

̰
Արցախում բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է, առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ

12:50 19.03.2022

Երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է, և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման […]

̰
Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

12:20 19.03.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ:

̰
Յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին ցանկալի և ողջունելի է․ Ստեփանակերտի քաղաքապետարան

12:03 19.03.2022

Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով: Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տիրապետման տակ գտնվող օբյեկտների և դրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքերը։ Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս սպասվում է առատ […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք

11:18 19.03.2022

Մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք։ Կատարվել է 45 թեստավորում։ ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ստացիոնար բուժում է ստանում 12 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10409 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3046 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է […]

̰
Արցախի միջշրջանային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են

10:59 19.03.2022

Արցախում կան դժվարանցանելի ճանապարհներ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ: Միջշրջանային բոլոր ճանապարհները և Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը՝ դժվարանցանելի է: Տեսանելիությունը ցածր է բարձր լեռնային գոտիներում: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում ձնաբուք է, ճանապարհը փակ է կցորդիչով մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային […]

̰
Եղե՛ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ․ ԱՀ ՆԳՆ

10:34 19.03.2022

Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է` Եղե՛ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ: Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը: Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը: Ծխատարի խցանումը […]

̰
Արցախի բարձրլեռնային գոտիներում ճանապարհները դժվարանցանելի են

08:17 19.03.2022

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում գիշերն առատ ձյուն է տեղացել։ Ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Հանրապետության բարձր լեռնային գոտիներում ճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքը փակ […]

̰
Արցախում գազամատակարարումը կվերականգնվի մարտի 19-ից

00:22 19.03.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Արցախի տեղեկատվական շտաբից միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։

̰
Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

18:04 18.03.2022

Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը. «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Կրկին հորդորում ենք […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ուղարկվել փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին եռալեզու միջանկյալ զեկույցը

15:57 18.03.2022

Հրապարակել ենք «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ […]

̰
Արցախցի մարզիկ Իգոր Կարապետյանը նվաճել է թաեքվոնդոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

13:15 18.03.2022

Մարտի 11-13-ը Երևանում անց է կացվել մեծահասակների թաեքվոնդոյի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին նաև արցախցի մարզիկներ։ Մեր հայրենակից Իգոր Կարապետյանը 74 կգ քաշային կարգում մասնակցել է երկու մենամարտի և հաղթանակ տարել՝ նվաճելով թաեքվոնդոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Մարզիկը վերադարձել է ոսկե մեդալով, պատվոգրով և դրամական պարգևով, տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

̰
Սթափության կոչ. ԱՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել

12:50 18.03.2022

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի և տարածքային քննչական վարչություններում վարույթ են ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով հանդերձ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Նախաքննությունը շարունակվում է: Կոմիտեն հիշեցնում է, որ օրենսդիրը քրեական օրենսգրքի 254.1 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսել ինչպես […]

̰
Ինչպիսի՞ն է համաճարակային պատկերն Արցախում

10:53 18.03.2022

Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք, կատարվել է 39 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 17 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10364 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3073 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել: Արցախի […]

̰
Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով

19:53 17.03.2022

Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Արցախի կառավարությունը հայցում է բոլոր […]

̰
Ի՞նչ վիճակում է տեխնոլոգիական ոլորտը Արցախում. քննարկում ՀՀ ԱԺ-ում

18:09 17.03.2022

Արդեն երկրորդ օրն է՝ ՀՀ ԱԺ-ում Հայաստանի և Արցախի հանրապետությունների խորհրդարանների կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստեր են գումարում: Այսօր նիստերի օրակարգում եղել է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ծրագրերը: Նիստին ներկա Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը ներկայացրել է, թե ինչ վիճակում է տեխնոլոգիական ոլորտը Արցախում: Մանրամասները՝ […]

̰
Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

14:10 17.03.2022

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 16-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Աղասի Հ.-ն, որը մարտի 7-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Աղասի Հ.-ն հանձնվել է Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողներին:

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք

11:14 17.03.2022

Մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք, կատարվել է 62 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 17 քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10325 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3072 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]

̰
Դատապարտում եմ խաղաղ բնակչության դեմ ցանկացած թշնամական գործողություն. Մարինա Կալյուրանդը՝ Արցախի հումանիտար հարցերի մասին

10:46 17.03.2022

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր հայտարարության մեջ նա կոչ է արել արագ վերսկսել բանակցությունները: «Մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարող գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Չնայած ցուրտ պայմաններին, խողովակաշարը չի վերանորոգվել, […]

̰
Արցախում ՏԻՄ պաշտոնյան այլ անձի անվամբ հիմնել է ՍՊԸ և մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը. ԱԱԾ

20:47 16.03.2022

Սույն թվականի փետրվար ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում բավարար տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԱՀ քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

16:54 16.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով […]

̰
Ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները

15:25 16.03.2022

Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի խորհրդարանականներին

15:10 16.03.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, որոնք Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և […]

̰
COVID-19. թարմ տվյալներ Արցախից

11:34 16.03.2022

Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Կատարվել է 57 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 18 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10263 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3067 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին […]

̰
Իրավիճակն Արցախի ավտոճանապարհներին

10:16 16.03.2022

Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են` ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Առավոտյան ժամը 6։00-ից միջշրջանային ու միջպետական ավտոճանապարհներին շինարարական կազմակերպությունների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ներպետական ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր […]

̰
BACK_TO_TOP