TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+24.09 oC

ԱՐՑԱԽ

ԱՀ գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ

15:51 25.03.2022

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Արցախի Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել Արցախի քննչական կոմիտե: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ 2022 թվականի մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են […]

̰
Շոյգուն և Հասանովը հեռախոսազրույց են ունեցել

15:40 25.03.2022

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ մարտի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանություն Զաքիր Հասանովի միջև: Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները։ Բացի դրանից՝ կողմերը մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի շուրջ։

̰
Հրդեհ Ստեփանակերտում․ մասնակի այրվել է ավտոմեքենա

15:11 25.03.2022

Մարտի 25-ին ժամը 13:16-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24 հասցեում հրդեհ է բռնկվել՝ կայանված ավտոմեքենայից ծուխ է ելնում: Ժամը 13:17-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` ժամը 13:32-ին: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն «Bayraktar TB-2» է կիրառում․ զոհվել է ՊԲ երկու զինծառայող

15:04 25.03.2022

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան […]

̰
Ստեփանակերտի բնակչուհին փախցրել է կայանված «Միցուբիշի պաջեռո»-ն

13:47 25.03.2022

Մարտի 23-ին՝ ժամը 22:10-ին, ԱՀ ոստիկանության ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը փախցրել է Ստեփանակերտ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց կայանված «Միցուբիշի պաջեռո» ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Հետաքննիչ Լ. Մնացականյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, […]

̰
Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ 5 պայմանագրային զինծառայող

12:54 25.03.2022

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Արցախցի Մհեր Համբարձումյանը Երևանում կայացած օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից գրավել է առաջին տեղը

12:50 25.03.2022

Շուշիի Դ. Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Համբարձումյանը Երևանում կայացած առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից գրավել է առաջին տեղը՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Մհերը ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից է: Պատերազմից հետո գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ։ […]

̰
Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով

12:49 25.03.2022

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․ «Այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար: Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը […]

̰
ԱՀ ՆԳՆ տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում

12:42 25.03.2022

Մարտի 24֊ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում Մարտակերտի շրջանի բնակիչ Վ.Ա.-ից դիմում է ստացվել, որ սոցիալական ցանցի միջոցով «Վարկեր նույնիսկ սև ցուցակում» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ ձեռք է բերել 1.200.000 ՀՀ դրամ գումարի վարկային գործարք կատարելու պայմանավորվածություն և վարկի ձևակերպման համար Վ.Ա.-ից պահանջվել է տերմինալի միջոցով բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցել […]

̰
Ադրբեջանի նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարվածել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի պլացդարմ․ ԱՀ ԱԳՆ

12:22 25.03.2022

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։ Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես […]

̰
Արցախի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

11:02 25.03.2022

Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհները` ժամը 10:30-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա (ձյան շերտը՝ 50սմ) և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ և Հերհեր համայնքներ տանող ճանապարհները: Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան- Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ստեփանակերտ- Աղավնո ավտոճանապարհը բաց է: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով […]

̰
Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա

10:20 25.03.2022

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն […]

̰
Դեէսկալացիայի համար պետք է օգտագործվեն կապի ուղիղ միջոցները. Պետդեպ

08:20 25.03.2022

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախում ստեղծված իրադրությամբ, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զորքի տեղաշարժերով։ Անհապաղ դեէսկալացիայի համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն կապի ուղիղ միջոցները»,- նշված է հայտարարությունում։ Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը կարևոր […]

̰
Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծը․ ՀՀ ՄԻՊ

23:40 24.03.2022

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է, գրել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս […]

̰
Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որը շարունակում է համառորեն լուռ մնալ․ ԱՀ ՄԻՊ

21:52 24.03.2022

20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. […]

̰
Բանակցությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ շարժն այս պահի դրությամբ  Փառուխում և Խրամորթում կասեցված է․ տեղեկատվական շտաբ

21:22 24.03.2022

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: «Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Մոսկվան կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը․ Զախարովա

19:37 24.03.2022

«Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով», – ասել է Զախարովան։

̰
Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը ռուս խաղաղապահների առաքելության տիրույթում է

19:29 24.03.2022

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: «Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս […]

̰
Արցախի ԱԱԾ-ի հայտարարությունը Հայաստան-Արցախ գազատարի վնասման վերաբերյալ

19:08 24.03.2022

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստան-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարման խափանման դեպքերի հետ կապված հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Սույն թվականի մարտի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը: Նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական […]

̰
Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը

17:29 24.03.2022

Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են […]

̰
Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից․ Քրիստիննե Գրիգորյան

15:33 24.03.2022

Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը և ի՞նչ ակնկալել․ հարցին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «Բնականաբար մեր ակնկալիքն ուղղակի հայտարարություն անելը չէ, և դա նաև արտահայտվում է այն գործողություններով, որոնք թե՛ պարոն Ստեփանյանի հետ համագործակցված, և թե՛ այսպես յուրաքանչյուրս մեր հերթին կատարում ենք, դրանք և խորհրդապահական զրույցներ ու փաստերի […]

̰
Freedom House-ն Ադրբեջանին հորդորել է կանխել հումանիտար ճգնաժամը և վերականգնել Արցախի գազամատակարարումը

10:49 24.03.2022

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը: «Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը ԼՂ բնակչությանը, որը մի քանի շաբաթ դիմացել է սառնամանիքին՝ առանց ջեռուցման ու տաք ջրի»,- նշված է կազմակերպության թվիթերյան էջում։ #Azerbaijan must prevent a humanitarian crisis by restoring unhindered gas supplies to the people […]

̰
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

09:52 24.03.2022

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի հաղորդմամբ՝ ժամը 09։30-ի դրությամբ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Բքի պատճառով ժամանակավոր փակ է միջպետական մայրուղու Սարավան- Զանգեր ճանապարհահատվածը, այս պահին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Գորիս-Սիսիան-Վայք ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է: ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում […]

̰
Ժամը 22։00-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

23:05 23.03.2022

Ժամը 22։00_ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Դժվարանցանելի են Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ): Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը: Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 […]

̰
Արցախում առատ ձյան տեղումների հետևանքով փլուզումներ են գրանցվել

17:07 23.03.2022

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան: Ասկերան քաղաքում գրանցվել է […]

̰
ԱՀ ՏԿԵ նախարարը նոր խորհրդական ունի

14:30 23.03.2022

ԱՀ ՏԿԵ նախարարի հրամանով սույն թվականի մարտի 23-ին Անգել Վաչագանի Գալստյանը նշանակվել է ԱՀ ՏԿԵ նախարարի խորհրդականի պաշտոնում՝ քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության գծով: Անգել Գալստյանը աշխատանքը կատարելու է հասարակական հիմունքներով:

̰
Ժամը 13:00-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

13:08 23.03.2022

Ժամը 13:00-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն և Սառնաղբյուր համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ): Միակողմանի […]

̰
ԱՀ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Ադրբեջանի կողմից Արցախի գյուղերը արկակոծելու դեպքերի առթիվ

12:48 23.03.2022

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, […]

̰
Շենքերի տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը․ ԱԻՊԾ

11:55 23.03.2022

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է. «Առատ ձյան տեղումների պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը: Ուստի հորդորում ենք՝ Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ: Հնարավորության դեպքում տեղաշարժը կատարել անվտանգ հեռավորության վրա: […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք

11:13 23.03.2022

Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք, կատարվել է 37 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 7 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը […]

̰
BACK_TO_TOP