20:21 15.03.2022
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Այս մասին Ասկերանի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։ Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով […]
15:39 15.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 15-ին Ստեփանակերտում մասնակցել է «Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» միջազգային համաժողովին, որին մասնակցում էին գիտնականներ ու սոցիալական աշխատողներ 22 երկրից: Համաժողովի համակազմակերպիչներն են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը: Ողջունելով համաժողովի աշխատանքը և շնորհավորելով սոցիալական աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ՝ Արտակ Բեգլարյանը նշել է, […]
15:29 15.03.2022
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ԱՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքի համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ստեփանակերտ քաղաքի 1952թ ծնված ԱՁ-ներից մեկի տնօրենը, որն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրով ստանձնած լինելով […]
13:57 15.03.2022
Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական […]
12:17 15.03.2022
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը: Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել: Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:
11:12 15.03.2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, կատարվել է 41 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 18 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10206 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել […]
10:50 15.03.2022
ԱՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի։
10:19 15.03.2022
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ գիշերը տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Նշված ճանապարհահատվածներում տեսանելիությունը ցածր է և տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում և Սարավանում մերկասառույց է, բուք և մառախուղ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր […]
13:24 14.03.2022
ԱՀ ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: «Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին […]
12:10 14.03.2022
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը։ 2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից 1 չոր խոտածածկ տարածքներում, 3-ը աղբանոցներում: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ […]
11:04 14.03.2022
Մարտի 13-ին` օրվա ընթացքում, և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
10:49 14.03.2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական և միջազգային զեկույցներին ու ահազանգերին, ինչպես նաև ԵԱՀԿ կառույցների հնարավոր անելիքներին այդ խնդրի առնչությամբ: «ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը պատմական և […]
10:38 14.03.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը կոչ է արել միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։ «Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա էլ ավելի է խորացնում […]
10:08 14.03.2022
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ տեղացած ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ «Զանգեր» -Սարավան հատվածում բուք է և մառախուղ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Բոլոր ուղղություններում կատարվում […]
22:28 13.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիների հետ: Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ բնակտարածքով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացն իրականացվելու է թափանցիկ ու արդար եղանակով՝ կիրառելով էլեկտրոնային հերթագրման համակարգ: Տեղահանված քաղաքացիների հետ քննարկվել են նաև հանրային հնչեղության մի շարք այլ հարցեր: Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու, հատկապես, Պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք […]
15:28 13.03.2022
ԱՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցում ենք էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ՝ բարեբախտաբար չեն գրանցվել: Հաշվի առնելով ստեղծված […]
14:40 13.03.2022
Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է։
12:00 13.03.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ․ Թեստավորում 45 Հաստատված դեպք 4 Ստացիոնար բուժվողներ 20։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10165 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր […]
23:32 12.03.2022
Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ ԱՀ ԱԱԾ-ն այս մասին հայտարարություն է տարածել։ «Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և […]
16:47 12.03.2022
Այսօր կայացել է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպայի ընտանիքների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո: Առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու […]
16:30 12.03.2022
Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով այս օրերին Արցախի քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում է գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից շատ վտանգավոր են: Ինչպես տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել: «Բնակարաններում […]
15:40 12.03.2022
«Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի […]
12:04 12.03.2022
Արցախում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է: Արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչներ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հավելելով․ «Եվ այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը […]
11:36 12.03.2022
Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։ Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է»։
11:31 12.03.2022
Մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք, կատարվել է 58 թեստ։ Ստացիոնար բուժում է ստանում 23 քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10120 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3060 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]
11:02 12.03.2022
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի […]
22:16 11.03.2022
ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակման: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ: Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:50 11.03.2022
Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը: «Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում: ԱՀ ՆԳ նախարարությունը […]
18:17 11.03.2022
Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Խուճապային տրամադրությունների ներքո անցած մի քանի օրերի ընթացքում նկատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից շաքարավազի պակաս, որը մեծապես պայմանավորված էր բնակչության կողմից […]