19:00 01.09.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմինե Պետրոսյանին: Պետական նախարարը բարձր է գնահատել պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանի ներդրումը հետպատերազմյան դժվար պայմաններում սոցիալական վերականգնման և համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Նախագահի հրամանագրով Մանե Թանդիլյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, որը նրան է […]
18:24 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին ժամը 13:15-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն, որ ժամը 13:00-ին մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 2013 թվականին ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Հ-ն, տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից: Մեկնած հետաքննիչը պարզել է, որ ժամը 12:45-ի սահմաններում Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակիչ Կ.Բ.-ն (ծնված 1995թ.) վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, Ստեփանակերտի թիվ […]
17:15 01.09.2021
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ, ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը ինժեներահետախուզական աշխատանքների արդյունքում Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերել և վնասազերծել է 1513 պայթուցիչ, հակատանկային 59 ական, հակահետևակային ՕԶՄ տեսակի 10 ական, ականանետի 84 ական, 919 հրթիռ, հրթիռակասետային 3143 ռումբ, զենիթային 2059 արկ, թնդանոթի 9319 արկ, փոքր տրամաչափի 2391 […]
16:17 01.09.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին: Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, նիստին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ: Մեկ րոպե լռությամբ […]
15:55 01.09.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել և Բաղրամյանի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Դավիթ Հ.-ն, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Դիտավորյալ ուրիշի գույքը ոչնչացնելը) մեղադրանքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել […]
13:53 01.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը ծանոթացել է Ստեփանակերտի բնակիչներին երաշտի պայմաններում շուրջօրյա խմելու ջրով ապահովելու նպատակով Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի հունիսին։ ԱՀ նախագահը քաղաքաշինության նախարար […]
12:29 01.09.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է վերջին պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի N 10 դպրոց և մասնակցել «Առաջին զանգ»-ի արարողությանը: Շնորհավորելով աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ՝ պետական նախարարը համոզմունք է հայտնել, որ թեև վերջին պատերազմը ծանր հարված է հասցրել նաև կրթության ոլորտին, այդուհանդերձ, որակը դրանից չի տուժելու: «Համառ […]
12:20 01.09.2021
Արցախի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել հուլիսի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Մաճկալաշեն համայնքի բնակչին ադրբեջանցիների կողմից խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական ստուգման շրջանակում նշանակվել էր դատաբժշկական […]
12:11 01.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր Մանե Թանդիլյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ մեկտեղ նշելով, որ երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արմինե Պետրոսյանը:
11:30 01.09.2021
Օգոստոսի 31-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 619 քաղաքացու […]
11:11 01.09.2021
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող՝ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 345-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցված քրեական գործով պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական բյուջե […]
10:52 01.09.2021
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առիթով․ «Սիրելի դպրոցականներ Ահա և եկավ կրթության հարատև և շնորհակալ գործի ամենամյա մեկնարկի բաղձալի օրը: Սեպտեմբերի 1-ին ձեզանից յուրաքանչյուրը կմտնի դասարան, որտեղ իրեն կդիմավորեն հոգատար և արհեստավարժ մանկավարժները: Դուք կթևակոխեք գիտության անափ օվկիանոսից ձեր գիտելիքների պաշարը համալրելու պատասխանատու […]
15:13 31.08.2021
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ֆեսբուքյան գրառմամբ հայտնում է հետևյալը. «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրավերները՝ ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ՝ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունեությունն է սկսելու ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը։ Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրումը հստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Արցախի […]
12:19 31.08.2021
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու համար դիմումների ընդունման գործընթացը երկարաձգվել է մեկ ամսով: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով /Սոֆիա […]
11:25 31.08.2021
Օգոստոսի 30-ին կատարվել է 76 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 577 քաղաքացու […]
22:50 30.08.2021
Արցախցիներին սեփական կայուն եկամտով ապահովելու, վերջիններիս շրջանում ձեռներեցությամբ զբաղվելը խթանելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով Արցախում կհիմնվի 1,000 սոցիալական բիզնես։ 1,000 բիզնեսի հիմնման գործում ներդրում կունենա Հայաստանից և Սփյուռքից 1,000 հայ ընտանիք։ Նախաձեռնությունն արդեն իսկ գործնական փուլում է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսված թվից 100 բիզնեսի հիմնում (ջերմոցային […]
21:17 30.08.2021
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ հետախուզական տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները պատրաստվում են Աֆղանստանից Արցախի գրավյալ շրջաններ տեղափոխել թալիբներից փախչող ահաբեկիչներին: Ինչպե՞ս կարող է իրականացվել այս ծրագիրը: Թալիբների դեռևս առաջին իշխանության շրջանում հազարավոր աֆղաններ Ադրբեջան էին տեղափոխվել․ Բաքվի իշխանությունները կարողացե՞լ են նրանց ինչ-որ կերպ օգտագործել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։
20:00 30.08.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 30-ին, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, մասնակցել է նոր ուսումնական տարուն ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությանը՝ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի ներգրավմամբ: Արտակ Բեգլարյանը լսել է անցած տարվա ամփոփիչ արդյունքների և նոր ուսումնական տարում նախատեսվող առաջադրանքների ու խնդիրների մասին ոլորտի պատասխանատուների զեկույցները, քննարկում […]
19:34 30.08.2021
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր այցելել է ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և քննարկել կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։ «Արցախյան առաջին պատերազմից հետո անհայտ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց […]
17:36 30.08.2021
2021 թվականի օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվել է 1341 զանգ, որից՝ 53-ը տեխնածին, 55-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի, 39-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ կանչեր են: Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում առաջիկայում ևս ջերմաստիճանի նահանջ չի կանխատեսվում՝ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր վտանգներից […]
11:27 30.08.2021
Սույն թվականի օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեն տեղեկատվություն էր տարածել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին: Նույն օրն իսկ զինծառայող՝ Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի […]
17:33 29.08.2021
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]
17:10 29.08.2021
Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում: Ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորածների ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ: Հանդիպմանը քննարկվել է […]
22:46 28.08.2021
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը: ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: […]
18:25 28.08.2021
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ`1652։
17:12 28.08.2021
Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարական սարքավորումներով, նյութերով և սննդամթերքով բեռնված մեքենաների շարասյան անվտանգ տեղափոխումը։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռազմական ոստիկաններն ուղեկցել են Շուշի-Կարմիր շուկա երթուղով մոտ 50 մեքենաներից բաղկացած ավտոշարասյան տեղաշարժը նաև հետադարձ ուղղությամբ։ «Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է մեծ ուշադրություն մեքենաների վարորդների և ուղեկցորդների […]
14:09 28.08.2021
Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևի կողմից ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի համար 12 տան անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու և լրտեսության դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի, 350-րդ հոդվածի 1-ին մասի և 135-րդ հոդվածի […]
11:45 28.08.2021
Օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 470 քաղաքացու […]
23:18 27.08.2021
Իմ պաշտոնավարումը որպես Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար մոտենում է ավարտին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարար Մանե Թանդիլյանը: «Ժամանակն անցնում է և Արցախի առջև ծառացած մարտահրավերները մտնում են նոր փուլ: Եթե վերջին օրերին եղել եք Արցախում, ապա նկատած կլինեք, որ Արցախում կյանքը վերադարձել է բնականոն հուն՝ առօրեական իմաստով։ Եվ […]
19:22 27.08.2021
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցները, մասնավորապես՝ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով։ Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից, ահազանգում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, մասնավորապես հարցի վերաբերյալ պարզաբանումներ են ստացվել ԱՀ տարածքային կառավարման […]